Ժիվերնիի մարգագետինները

«Ժիվերնիի մարգագետինները» (ֆր.՝ Praire à Giverny), ֆրանսիացի գեղանկարիչ, ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից և ամենակարկառուն ներկայացուցիչներից Կլոդ Մոնեի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1888 թվականին[2]։ Յուղաներկով կտավի չափերն են 92,5 × 81,5 սմ[3]։

Ժիվերնիի մարգագետինները
տեսակգեղանկար
նկարիչԿլոդ Մոնե
տարի1888
բարձրություն92,5 սանտիմետր[1]
լայնություն81,5 սանտիմետր[1]
ստեղծման վայրՖրանսիա[1]
ուղղությունիմպրեսիոնիզմ
ժանրբնանկար
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ
Ծանոթագրություններ

Այսօր «Ժիվերնիի մարգագետինները» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժում[4] (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն

Նկարագիր խմբագրել

«Ժիվերնիի մարգագետինները» ստեղծագործությունում պատկերված է Էսարի մարգագետինները, որոնք գտնվում են Ժիվերնիից հարավ։ Այստեղ, 1883 թվականից մշտական բնակության է անցել հեղինակը։

Հետին պլանում տեսանելի են մի քանի ծառեր, իսկ դրանց հետևում՝ Պոր Վիլեզ բլուրն է։ Ձախ կողմի ներքևի անկյունում նկարչի ստորագրությունն է և տարեթիվը՝ Claude Monet 88: Նկարի հակառակ կողմում կա գրություն՝ Praire de Giverny. Temps moissonneux (Մարգագետիններ Ժիվերնիում։ Հունձի ժամանակը)։

Պատմություն խմբագրել

«Ժիվերնիի մարգագետինները» ստեղծագործությունը Կլոդ Մոնեն վրձնել է 1888 թվականին։ Այն Էսարի հովիտը պատկերող տասներեք նկարներից մեկն է, որոնք նկարվել են նույն ժամանակահատվածում։ Ըստ Աննա Բարսկայայի կտավը նկարվել է ամռան առաջին կեսին[5]։ Ալբերտ Կոստենևիչն էլ կարծում է, որ նկարը ստեղծվել է տարվա երկրորդ կեսին[6]։

Ա. Բարսկայան նաև նշում է, որ մինչև 1889 թվականը կտավը գտնվել է Մոնեի արվեստանոցում, որից հետո հեղինակն այն տալիս է Պոլ Դյուրան Ռուելի պատկերասրահին, սակայն Դանիել Վիլդենշտեյնն էլ նշում է, որ այն Ռուելին է փոխանցվել 1891 թվականի հուլիսին[7]։ 1892 թվականին նկարը ձեռք է բերում Փարիզի քաղաքային խորհրդի նախագահ Դենիս Կոշենը, սակայն 1897 թվականից նկարը կրկին ցուցադրվել է Պոլ Դյուրան Ռուելի պատկերասրահում։

1899 թվականի մայիսի 3-ին նկարը 9000 ֆրանկով ձեռք է բերում մոսկվացի արդյունաբերող և կոլեկցիոներ Սերգեյ Շչուկինը[8][9]։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո վերջինիս հավաքածուն ազգայնացվել է և տեղափոխվել Նոր արևմտյան արվեստի պետական թանգարան, որտեղ մնացել է մինչև 1923 թվականը, իսկ 1934 թվականին փոխանցվել է Էրմիտաժին[5]։

2014 թվականի վերջից ցուցադրվում է Գլխավոր շտաբի շենքում (403 սրահ, ինվ. ГЭ-7721)[10]:

Էրմիտաժի Արևմտաեվրոպական կարպարվեստի բաժնի գլխավոր գիտական աշխատակից Ալբերտ Կոստենևիչն իր ակնարկում, որը վերաբերում է 19-րդ դարի երկրորդ կեսից մինչև 20-րդ դարի երկորդ կեսի ֆրանսիական արվեստին, «Ժիվերնիի մարգագետինները» ստեղծագործության մասին այսպես է բնութագրել.

  Ժիվերնիում <…> նկարչին գրավել է ամեն ինչը. ոչ միայն հիասքանչ, հուրհրատող կակաչների դաշտերը, այլ նաև հասարակ մոտիվները, ինչպես ճահճոտ պարապուտները գյուղի հարևանությամբ <…>: Հեղինակի վրձնի տակ «Մարգագետինը…» դարձել է անմոռանալի տեսարան <…>[11]:  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/28488/
  2. «Клод Моне - Луга в Живерни». impressionism.su. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  3. «Луга в Живерни - NeWestMuseum». www.newestmuseum.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  4. «Ժիվերնիի մարգագետինները». www.hermitagemuseum.org. 07.08.2020.
  5. 5,0 5,1 Барская, Костеневич, 1991, էջ 314
  6. Костеневич, т. 2, 2008, էջ 111
  7. Wildenstein, vol. 2, 1996, էջ 457
  8. Семёнова, 2019, էջ 102
  9. «Искусство, каким вы его еще не видели». ar.culture.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  10. Государственный Эрмитаж. — Моне, Клод. «Луга в Живерни».
  11. Костеневич, т. 1, 2008, էջ 186—187

Գրականություն խմբագրել

  • Барская А. Г., Костеневич, А. Г. Французская живопись. Вторая половина XIX — XX век. Каталог (Государственный Эрмитаж. Собрание западноевропейской живописи). — Л.: Искусство, 1991. — 473 с.
  • Костеневич, А. Г. Искусство Франции. Живопись. Рисунок. Скульптура: в двух томах. — СПб.: Изд-во Государственного Эрмитажа, 2008. — Т. I. — 532 с. — ISBN 978-5-93572-295-1
  • Костеневич, А. Г. Искусство Франции. Живопись. Рисунок. Скульптура: в двух томах. — СПб.: Изд-во Государственного Эрмитажа, 2008. — Т. II. — 204 с. — ISBN 978-5-93572-297-5
  • Семёнова Н. Ю. Щукин. Биография коллекции. — М.: Слово, 2019. — 528 с. — ISBN 978-5-387-01554-0
  • Wildenstein D. Monet or de Triumph of Impressionism. Catalogue Raissonné. — Köln: Benedict Taschen Verlag GmbH, Wildenstein Institute, 1996. — Vol. 2: Nos: 1—968. — 1—360 p. — ISBN 3-8228-8759-5