Կախարդ դարբինը
Կախարդ դարբինը (ռուս.՝ Кузнец-колдун), նկարված մուլտֆիլմ[1]` ֆրանսիացի գրող Լուդայի «Դարբին Էնրիկը» հեքիաթի մոտիվներով։ Նկարահանվել է 1967 թվականին, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում, ռեժիսորը Պերճ Սարգսյանն է։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Պերճ Սարգսյան |
Հնչյունավորում | Կլարա Ռումյանովա, Անատոլի Պապանով, Եվգենի Վեսնիկ և Բորիս Ռունգե |
Երաժշտություն | Սոֆիա Գուբայդուլինա |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1967 |
Սյուժե խմբագրել
Հեքիաթը պատմում է փոքրկ ենթավարպետ Ժանոն, որը ոչ միայն ամբողջը տեսել էր իր աչքերով, այլ նաև անմիջական մասնակցություն էր ունեցել դրանում։
Կային-չկային, երկու դարբին ընկերներ կային` Գաստուն և Էնրիկը։ Նրանք այնպես էին տիրապետում իրենց արվեստին, որ իրենց շրջապատի մարդիկ ուղղակի հիանում էին։ Գաստունը պատրաստում էր սուր կացիններ և գութաններ, իսկ Էնրիկն ավելի շատ մասնագիտացված էր նուրբ աշխատանքների մեջ։ Եվ մի տոն օր քաղաքացիները պատվիրում են նրանց պատրաստել կռած դարպասներ և տալիս են երեք օր ժամանակ` այն պատրաստելու համար։ Երկու դարբինները վիճում են, թե այդքան կարճ ժամանակում իրենք չեն կարող պատրաստել այդ պատվերը։ Գաստուն հրաժարվում է այդ աշխատանքից և գնում է զվարճանալու, իսկ Էնրիկն այդ ժամանակ զբաղվում է պատվերը պատրաստելով։
Բնակիչները հավաքվել էին տոնակատարությանը, ամենազվարճալի տեսարաններից մեկը հմուտ արհեստավորի ներկայացումն էր, որն իր աշխատանքներով զվարճեցնում էր հանդիսատեսին։ Արդյունքում ընտրվում է հաղթողը, և դա Գաստուն էր, քանի որ Էնրիկը չէր պահել իր խոստումը։ Բայց երբ Էնրիկը բոլորին ցույց է տալիս իր պատրաստածը, որը` վարպետորեն կռած դարպաս էր, իրավմամբ բոլոր պարգևներն ինքն է ստանում։ Բայց այդ բանը կռիվ չի առաջեցնում ընկերների միջև։ Նրանք միասին գնում են գինետուն, որպեսզի նշեն իրենց ընդհանուր հաղթանակը։
Այդտեղից դուրս գալով` հարբած դարբինները վերադառնում են տուն, երբ ճանապարհին տեսնում են մի տարօրինակ վայր, որտեղից ծուխ էր դուրս գալիս։ Եվ Էնրիկը խոստովանում է, որ այնտեղից քարածուխներ է գողացել, որոնք վառվում են և չեն հանգում։ Մեղադրելով Էնրիկին, որ նա իր հոգին տվել է սատանային, Գաստուն հեռանում է։ Հայտնի չէր, թե իչպես կավարտվեր այս պատմությունը, եթե չլիներ դահիճ Գիլյեն, որն ապրում էր քաղաքում և լրտեսում ու վատաբանում էր լավ մարդկանց (իբր թե նրանք կախարդներ ու վհուկներ են), որպեսզի գումար վաստակեր գլխատումներից։ Նախանձից նա որոշում է կործանել երկու դարբիններին և նենգ ծրագիր է մտածում։
Նկարահանող խումբ խմբագրել
- Ռեժիսոր` Պերճ Սարգսյան
- Սցենարի հեղինակ` Յուրի Կիրշոն
- Բեմադրող նկարիչներ` Պերճ Սարգսյան, Վիկտոր Շևկով
- Անիմատորներ` Անատոլի Պետրով, Ալեքսանդդր Դավիդով, Լեոնիդ Կայուկով, Օլեգ Սաֆրոնով, Անտոնինա Ալեշինա, Օլեգ Կոմարով, Մստիսլավ Կուպրաչ, Իվան Դավիդով, Վլադիմիր Զարուբին, Միխայիլ Պերշին, Գալինա Չերնիկովա, Էրաստ Մելաձե, Ադա Նիկոլսկայա, Տատյանա Կազանցևա, Օլգա Խորովա, Սոֆիա Միտրոֆանովա, Ա. Բուրավլյով
- Օպերատոր` Միխայիլ Դրույան
- Կոմպոզիտոր` Սոֆյա Գուբայդուլինա
- Հնչյունային օպերատոր` Բորիս Ֆիլչիկով
- Խմբագիր` Ալեքսանդր Տիմոֆեևսկի
- Մոնտաժող` Վալենտինա Տուրուբիներ
- Օգնականներ` Ն. Սումարոկովա, Գելի Արկադև
- Տնօրեն` Ա. Զորինա
- Դերերը հնչյունավորել են` Կլարա Ռումյանովա (Ժանո), Անատոլի Պապանով (Գաստու) Եվգենի Վեսնիկ (Էնրիկ), Բորիս Ռունգե (դահիճ Գիլյե)
Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Կախարդ դարբինը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
Արտաքին հղումներ խմբագրել
- «Կախարդ դարբինը դիաֆիլմ»
- Կախարդ դարբինը(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում