Բացել գլխավոր ցանկը

Կալման Միկսաթ (հունգ.՝ Kálmán Mikszáth, հունվարի 16, 1847(1847-01-16)[1][2][3][4][5][6], Sklabiná, Veľký Krtíš District, Banská Bystrica Region, Սլովակիա - մայիսի 28, 1910(1910-05-28)[1][2][3][4][5][6], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[7]), հունգարացի արձակագիր։ Հունգարիայի ԳԱ պատվավոր անդամ (1889 թվականից)։

Կալման Միկսաթ
հունգ.՝ Mikszáth Kálmán
Benczúr Gyula Mikszáth Kálmán.jpg
Ծնվել էհունվարի 16, 1847(1847-01-16)[1][2][3][4][5][6]
ԾննդավայրSklabiná, Veľký Krtíš District, Banská Bystrica Region, Սլովակիա
Վախճանվել էմայիսի 28, 1910(1910-05-28)[1][2][3][4][5][6] (63 տարեկանում)
Վախճանի վայրԲուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[7]
Մասնագիտությունգրող, լրագրող և քաղաքական գործիչ
Լեզուհունգարերեն[2]
ՔաղաքացիությունFlag of the Habsburg Monarchy.svg Ավստրիական կայսրություն
Ավստրո-Հունգարիա
ԿրթությունԲուդապեշտի համալսարան
Ուշագրավ աշխատանքներA fekete város?, A Strange Marriage? և The Siege of Beszterce?
ԱնդամակցությունՀունգարիայի գիտությունների ակադեմիա, Կիշֆալուդիի միություն և Petőfi Society?
ԱմուսինIlona Mauks?
ԶավակներKálmán Mikszáth? և Albert Mikszáth?
Kálmán Mikszáth Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ավարտելով Պեշտի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ ապագա գրողը որոշ ժամանակ գավառում ծառայում է որպես պետական պաշտոնյա: 1873 թվականին վերադառնում է Պեշտ, որտեղ հրատարակում է պատմվածքների առաջին ժողովածուն: Նյութական դժվարությունները Միկսաթին ստիպում են մեկնել Սեգետ քաղաքը և զբաղվել լրագրությամբ: Երկու տարի անց, նա նորից, այս անգամ վերջնականապես , վերադառնում է Պեշտ, արդեն որպես հասարակության կողմից ջերմորեն ընդունված պատմվածքների երկու ժողովածուների հեղինակ և դառնում է «Պեշտի նորություններ» թերթի աշխատակից: 1887 թվականին դառնում է պառլամենտի պատգամավոր՝ կառավարական լիբերալ կուսակցության կողմից։ 1910 թվականին Հունգարիան հանդիսավորությամբ նշում է Միկսաթի ստեղծագործական կյանքի քառասնամյակը: Հոբելյանից մի քանի օր անց նա մահանում է[8]:

ՍտեղծագործությունըԽմբագրել

Գրական ասպարեզում հաջողության է հասել «Հայրենակից սլովակներ» (1881 թ.) և «Բարի պալոցներ» (1882 թ.) պատմվածքների ժողովածուներով, որոնցում համակրանքով ու հումորով է պատկերել գյուղացիների կենցաղը։ Հրատարակվել են Միկսաթի «Հարգարժան պառլամենտ» (1886 թ.), «Ակումբ և միջանցք» (1887 թ.) պառլամենտական ակնարկները, «Ընտրություններ Հունգարիայում» (1893-1897 թթ.), «Բեստերցեի պաշարումը» (1895 թ.), «Ս. Պետրոսի հովանոցը» (1896 թ.), «Նոր Զրինիադա» (1898 թ.), «Տարօրինակ ամուսնություն» (1900 թ.), «Կրտսեր Նոստի և Մարիա տոոտի պատմությունը» (1908 թ.), «Սև քաղաքը» (1910 թ.) վեպերը[8]:

Լայոս Տոլնաին հայերենԽմբագրել

  • Փնտրվում է մինիստր: Հունգարական նովելներ, Ե., «Սովետական գրող», 1978, էջ 24-49: Ռուսերենից թարգմանեց Արմեն Մկրտչյանը:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #11912369X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 filmportal.de — 2005.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Brockhaus Enzyklopädie
  7. 7,0 7,1 7,2 Миксат Кальман // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  8. 8,0 8,1 Հունգարական նովելներ, Ե., «Սովետական գրող», 1978, էջ 20-21:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 543