Հունգարիայի գիտությունների ակադեմիա

(Վերահղված է Հունգարիայի ԳԱից)

Հունգարիայի գիտությունների ակադեմիա (հունգ.՝ Magyar Tudományos Akadémia (MTA)), բարձրագույն գիտական հաստատություն Հունգարիայում։ Գտնվում է Բուդապեշտում՝ Դանուբ գետի ափին, Ռուզվելտ հրապարակի Ֆրիդրիխ Ավգուստ Շտյուլերի նախագծով կառուցված նեո-ռենեսանս ոճի շենքում։ Ակադեմիայի գործունեության նպատակն է երկրում բնական և հասարակական գիտությունների զարգացումը և դրանց համակարգումը։ Ֆինանսավորվում է պետական բյուջեից, ինչպես նաև իր ակտիվներից ստացված եկամուտներով և նվիրատվություններով։ Ակադեմիայի համակարգում աշխատում են շուրջ 35 000 հետազոտողներ։

Հունգարիայի գիտությունների ակադեմիա
հունգ.՝ Magyar Tudományos Akadémia
Изображение логотипа
ՀապավումMTA
Տեսակգիտությունների ակադեմիա, Köztestület? և ազգային ակադեմիա
Հիմնադրվել էնոյեմբերի 3, 1825
ՀիմնադրիրԻշտվան Սեչենյի
Անդամ էՏիեզերական հետազոտությունների հանձնաժողով[1], Միջազգային գիտական խորհուրդ[2], Science Europe?[3], InterAcademy Partnership[4], International Union of Academies?[5], Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[6] և Բոլոր եվրոպական ակադեմիաներ[7]
ՆախագահLászló Lovász?[8]
Երկիր Հունգարիա
Կայքmta.hu(հունգարերեն) և mta.hu/english(անգլ.)
Հունգարիայի գիտությունների ակադեմիա (Հունգարիա)##
Հունգարիայի գիտությունների ակադեմիա (Հունգարիա)
Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Հունգարիա
 Hungarian Academy of Sciences Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ակադեմիան հիմնադրվել է 1825 թվականի նոյեմբերի 3-ին (այս օրը Հունգարիայում տոնվում է որպես Գիտելիքի օր) հունգարացի քաղաքական գործիչ Իշտվան Սեչենյիի կողմից, ով հունգարիայի պառլամենտի նստաշրջանի ժամանակ առաջարկել է ստեղծել «Գիտական ընկերություն»։ Ընկերության ստեղծման համար նա ներդրել է իր կալվածքի տարեկան եկամուտը։ Նրա օրինակին են հետևել Աբրահամ Վայը, Դյորդ Անդրաշին և Դյորդ Կարոյին, ովքեր դարձել են ակադեմիայի հիմնադիրները։ Կառույցի նպատակն էր հունգարերեն լեզվի զարգացումը, Հունգարիայում գիտության և արվեստի ուսումնասիրությունն ու տարածումը։ Չորս հիմնադիրներից և 11 գրողներից ու գիտնականներից բաղկացած կոմիտեն ստեղծել է կազմակերպության կանոնադրությունը, որը 1831 թվականին ընդունվել է կայսեր Ֆրանց I-ի կողմից։ Ակադեմիայի առաջին նախագահն է եղել Իոժեֆ Տելեկին։

 
Կոմս Իշտվան Սեչենյին իր կալվածքի տարեկան եկամուտն է առաջարկում «Գիտական ընկերության» ստեղծման համար

Անդամակցություն խմբագրել

1970 թվականին ակադեմիայի կազմում ընդգրկված են եղել 188 իսկական և թղթակից անդամներ, 68 արտասահմանյան անդամներ, այդ թվում 20 խորհրդային գիտնականներ։ 2006 թվականից ակադեմիայի անդամները բաժանվում են 4 խմբի՝

  • իսկական անդամներ (ակադեմիկոսներ) - 248
  • թղթակից-անդամներ - 92
  • արտասահմանյան անդամներ - 161
  • պատվավոր անդամներ - 201

Մինչև 70 տարեկան իսկական և թղթակից անդամների քանակը չի կարող անցել 200-ը։ Ակադեմիայի անդամներն ընտրվում են ցմահ, ընտրելու իրավունք ունեն ակադեմիկոսներն ու թղթակից անդամները։ Ակադեմիկոսներն ու թղթակից անդամները ստանում են կառավարական կրթաթոշակ։

Բաժիններ խմբագրել

Ակադեմիան ունի տասնմեկ հիմնական բաժիններ՝

  • Լեզվաբանության և գրականագիտության բաժին
  • Փիլիսոփայության և պատմական գիտությունների բաժին
  • Մաթեմատիկայի բաժին
  • Գյուղատնտեսական գիտությունների բաժին
  • Բժշկական գիտությունների բաժին
  • Տեխնիկական գիտությունների բաժին
  • Քիմիական գիտությունների բաժին
  • Կենսաբանական գիտությունների բաժին
  • Տնտեսագիտության և իրավագիտության բաժին
  • Երկրագիտության բաժին
  • Ֆիզիկական գիտությունների բաժին

Գիտահետազոտական ինստիտուտներ խմբագրել

  • Գյուղատնտեսական հետազոտությունների կենտրոն
  • Աստղագիտության և երկրագիտության կենտրոն (ներգրավված է Կոնկոլի աստղադիտարանի հետ)
  • Կենսաբանության Szeged հետազոտական կենտրոն
  • Կոմպյուտերային գիտություն և վերահսկողության ինստիտուտ
  • Էկոլոգիական հետազոտությունների կենտրոն
  • Տնտեսական և տարածաշրջանային հետազոտությունների հետազոտական կենտրոն
  • էներգիայի հետազոտությունների կենտրոն
  • Հումանիտար հետազոտությունների կենտրոն
  • Լեզվաբանության գիտահետազոտական ինստիտուտ
  • Մաթեմատիկայի Ռենյի ինստիտուտ
  • Փորձարարական բժշկության ինստիտուտ
  • Բնական գիտությունների հետազոտական կենտրոն
  • Միջուկային հետազոտությունների ինստիտուտ
  • Ֆիզիկայի Վիգներ հետազոտական կենտրոն
  • Հասարակական գիտությունների կենտրոն

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունգարիայի գիտությունների ակադեմիա» հոդվածին։