Կալմական Աբդուկադիրի Աբդուկադիրով (ղազ.՝ Қалмақан Әбдіқадыров, ապրիլի 15, 1903(1903-04-15)[1], Շիելի, Կզըլ-Օրդայի մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 30, 1964(1964-04-30)[1], Շիելի, Կզըլ-Օրդայի մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղազախ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ։ ԽՄԿԿ անդամ (1928):

Կալմական Աբդուկադիրով
ղազ.՝ Қалмақан Әбдіқадыров
Ծնվել էապրիլի 15, 1903(1903-04-15)[1]
ԾննդավայրՇիելի, Կզըլ-Օրդայի մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էապրիլի 30, 1964(1964-04-30)[1] (61 տարեկան)
Վախճանի վայրՇիելի, Կզըլ-Օրդայի մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ
Լեզուղազախերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
Ժանրերպոեզիա
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան
Կալմական Աբդուկադիրով Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է չքավոր ղազախի ընտանիքում[2]։ Տասներկու տարեկանից բատրակություն է արել. բայի մոտ բատրակ է եղել մինչև 1924 թվականը։ Զբաղվել է ինքնակրթությամբ։ 1925 թվականին աուլից գնացել է քաղաք, որտեղ կառապանի աշխատանքի է անցել «Еңбекші қазақ» թերթի խմբագրությունում։ Նույն տարում տպագրվում է նրա «Сырдария» բանաստեղծությունը։ Բանաստեղծությունների անդրանիկ՝ «Բատրակ» ժողովածուն, տպագրվում է 1927 թվականին։

1928 թվականին ընդունվում է ԽՄԿԿ շարքերը։ 1932-1936 թվականներին «Социалста Қазақстан» թերթում բաժնի վարիչ է եղել և գրական աշխատող, «Әдебиет майданы» ամսագրում՝ տնօրենի տեղակալ։ 1936-1938 թվականներին եղել է Ղազախստանի խորհրդային գրողների միության գրական ֆոնդի տնօրենը, իսկ 1938-1939 թվականներին Ջամբուլ Ջաբաևի գրական քարտուղարը։

Ստեղծագործությունը խմբագրել

Գրական գործունեությունը սկսել է 1920-ական թվականներին։ Հեղինակ է մի շարք բանաստեղծական ժողովածուների՝ «Բատրակ» (ղազ.՝ Жалшы, 1927), «Ընթացք» (1932), «Ածխագործ» (1934), «Өлендер» (1935), «Բանաստեղծությունների ժողովածու» (1948) և այլն։ Նրա ստեղծագործությունների հիմնական մոտիվը ղազախ ժողովրդի կյանքն է սոցիալիզմի ներքո, նրա մասնակցությունը սոցիալիստական վերափոխմանը։ «Երդում» (ղազ.՝ Серт, 1945) բանաստեղծությունների ժողովածուն գրել է ռազմաճակատում, նվիրված է Հայրենական մեծ պատերազմին։

Գրել է նաև արձակ ստեղծագործություններ, որոնց մեջ առանձնանում են երեխաների համար գրվածները՝ «Ամանտայ», «Քաղցր սեխեր» (1936), ինչպես նաև «Կոմսոմոլյան օղակ» (1948) վիպակը, «Պատմվածքներ» (1952) ժողովածուն և այլն։ «Қажымұқан» վիպակը հրատարակվել է 1954, 1956, 1959 թվականներին։

Ղազախերեն է թարգմանել Արևելքի գրականության դասականներին՝ Ֆիրդուսուն, Ալիշեր Նավոին (1948), ղրղըզ գրող Աալի Թոքոմբաևի, ռուս գրող Վադիմ Կոժևնիկովի ստեղծագործությունները։ Թարգմանել է նաև արաբական «Հազար ու մի գիշեր»-ի հեքիաթները (հրատարակվել է 1949, 1955, 1962 թվականներին)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Абдукадыров Калмакан Абдукадырович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. «АБДУКАДЫРОВ, Калмакан Абдукадырович». Литературная энциклопедия. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 23-ին.