Վադիմ Կոժևնիկով
Վադիմ Միխայլովիչ Կոժևնիկով (ապրիլի 9 (22), 1909 կամ ապրիլի 22, 1909[1], Տոգուր, Tomsky Uyezd, Tomsk Governorate, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 22, 1984[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։ 1939 թվականին լույս է տեսել պատմվածքների առաջին ժողովածուն («Գիշերային խոսակցություն»), այնուհետև՝ «Մեծ կոչ» (1940), «Ահեղ զենք» (1941) վիպակները։ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է «Պրավդա»-ի զինվորական թղթակից։ Հրատարակել է «Պատմվածքներ պատերազմի մասին» (1942), «Մարտ-ապրիլ» (1942), «Սիրելի ընկերներ» (1943), «Պատերազմի ճամփաներով» (1955) ժողովածուները, «Տափաստանային արշավ» (1936—1937), «Ծանոթացեք, Բալուև» (1960, համանուն ֆիլմ, 1963), «Թռչող օր» (1962) վիպակները, «Սուր և վահան» (1965, համանուն ֆիլմ, 1968, Վ. Բասովի հետ), «Կեսօրին արևոտ կողմում» (1973) վեպերը.՝ «Հատուկ ստորաբաժանում» և «Պյոտր Ռյաբինկին» վիպակների համար 1971 թվականին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։ 1949 թվականից ԽՍՀՄ ԳՄ վարչության քարտուղար և «Զնամյա» ամսագրի գլխավոր խմբագիր։
Վադիմ Կոժևնիկով | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 9 (22), 1909 կամ ապրիլի 22, 1909[1] |
Ծննդավայր | Տոգուր, Tomsky Uyezd, Tomsk Governorate, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 22, 1984[1] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Պերեդելկինոյի գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ, լրագրող, խմբագիր և քաղաքական գործիչ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | ՄՊՀ ազգաբանական ֆակուլտետ |
Ժանրեր | վեպ, վիպակ և պատմվածք |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Զավակներ | Nadezhda Kozhevnikova? և Q70254213? |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 220. — ISBN 5-94848-262-6
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 508)։ |