Կալիֆոռնիայի գիտությունների ակադեմիա

Կալիֆոռնիայի գիտությունների ակադեմիա (անգլ.՝ California Academy of Sciences), Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող գիտական կազմակերպություն՝ բնական պատմության խոշորագույն թանգարանի տեսքով («Ոսկե դարպասներ» զբոսայգի, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա)։ Կառուցվել է 1853 թվականին։ Զբաղվում է հետազոտություններով[3], ցուցահանդեսներով[4] և կրթությամբ[5]։ Լիովին վերակառուցված նոր շենքը բացվել է 2008 թվականի սեպտեմբերի 27–ին Սան Ֆրանցիսկոյի Golden Gate Park զբոսայգում։

Կալիֆոռնիայի գիտությունների ակադեմիա
Տեսակբնագիտական թանգարան, գիտությունների ակադեմիա, Պլանետարիում (հաստատություն), գիտական ընկերություն, 501(c)(3) organization? և հանրային ակվարիում
Երկիր ԱՄՆ[1]
ՏեղագրությունՍան Ֆրանցիսկո
ՎայրGolden Gate Park?
Կազմված էSteinhart Aquarium?, Morrison Planetarium? և California Academy of Sciences Library?
Ղեկավարության նստավայրGolden Gate Park, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Հասցե55 Music Concourse Drive, San Francisco, CA 94118
Հիմնադրվել է1853
Այցելուներ1 000 000 մարդ
ՏնօրենScott D. Sampson?[2]
Կայքcalacademy.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
Ակադեմիայի արտաքին տեսքը
Գլխավոր շենքի մուտքի մոտ
Թանգարանի կանաչ տանիքը
Թիթեռների հավաքածու
Բիոտուն
Գալապագոսյան կրիաներ
Կալիֆոռնիայի խորհրդանիշ։Արջի խրտվիլակ «Միապետը», որը ծառայել է որպես նախատիպ՝ պատկերված նահանգի դրոշի վրա։ Արջի սատկելուց հետո՝ 1911 թվականին, նրանից պատրաստվել է խրտվիլակ, որը ցուցադրվել է Կալիֆոռնիայի գիտությունների ակադեմիայում։

Պատմություն խմբագրել

Ակադեմիան հիմնվել է 1853 թվականին՝ The California Academy of Natural Sciences անվամբ, Կալիֆոռնիայի՝ ԱՄՆ–ի կազմում ընդգրկվելուց երեք տարի անց և դարձել իր տեսակի մեջ առաջին կազմակերպությունը ամբողջ Արևմուտքի պետությունների շարքում։ Նրա նպատակը բնության և ժողովված հավաքածուների համակարգված ուսումնասիրությունն է եղել։ 1868 թվականին ակադեմիան վերանվանվել և ժամանակակից անուն է ստացել։

Ակադեմիայի առաջին պաշտոնական թանգարանը բացվել է 1874 թվականին, California միկրոշրջանի և Dupont փողոցների (այժմ՝ Grant Avenue) անկյունում։ Այժմ այն հայտնի է Չայնա Թաուն անվամբ, որի այցելուների քանակը տարվա կտրվածքով կազմում է մինչև ութսուն հազար մարդ։ Հաշվի առնելով նրա աճող համբավը՝ ակադեմիան 1891 թվականին տեղափոխվել է Market փողոցում գտնվող նոր և ավելի մեծ շենք, ինչին օժանդակել է բարերար, Սան Ֆրանցիսկոյում անշարժ գույքի հանրահայտ մագնատ, 19–րդ դարի ձեռնարկատեր Ջեյմս Լիքը։ Սակայն տասնհինգ տարի անց Սան Ֆրանցիսկոյի ուժգին երկրաշարժը (1906 թվական) ավերել է ամբողջ փողոցը՝ ներառյալ՝ ակադեմիայի շենքը։ Քաղաքի բնակչության կեսը զոհվել է, քանդվել են շատ կառույցներ, որոնց թվում և ակադեմիայի գրադարանն ու ժողովված հավաքածուները։ Հնարավոր է եղել պահպանել միայն գրքերի մի մասը, ակադեմիայի անդամների հաշվետվությունները և 2000 տիպային նմուշ–օրինակներ[6]։

1916 թվականին ակադեմիան տեղափոխվել է «Ոսկե դարպասներ» (Golden Gate Park) զբոսայգու North American Hall of Birds and Mammals շենքը, որը դարձել է նրանց նոր տունը։ 1923 թվականին ավելացվել է Steinhart Aquarium–ը, իսկ 1934 թվականին ի հայտն է եկել Simson African Hall–ը։

Հետպատերազմյան տարիներին շինարարությունն ընդլայնվել է․ գոյացել են նոր շենքեր՝ Science Hall (ավելացվել է 1951 թվականին), Morrison Planetarium (1952 թվական․ այդ պլանետարիումը դարձել է յոթերորդն ԱՄՆ–ում), Malliard Library, Eastwood Hall of Botany, Livermore Room (բոլորը՝ 1959 թվականին), Cowell Hall (1969 թվական)։ 1989 թվականին տեղի ունեցած նոր երկրաշարժը հերթական վնասն է հասցրել ակադեմիայի շենքին․ նրա մի մասը ավերվել է[7]։ Ելնելով այդ ամենից՝ կայացվել է որոշում․ կառուցել նոր շենք Սան Ֆրանցիսկոյի «Ոսկե դարպասներ» այգում, որի պաշտոնական բացումը նշանակվել էր 2008 թվականի սեպտեմբերի 27–ին[7]։

Նոր, վիթխարի շենքը՝ կառուցված «Ոսկե դարպասներ» (Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա) զբոսայգում և որի վրա ծախսվել է տասը տարի և 500 միլիոն դոլար, իր մեջ ներառել է ոչ միայն գիտական, գրասենյակային, վարչական և թանգարանային բաժանմունքներ, այլ նաև՝ ակվարիում, պլանետարիում, գիտական արխիվ, գրադարան, բուսաբանական այգի, դասախոսությունների դահլիճ, 3D կինոթատրոն, երկու ռեստորան, Naturalist Center, սիզամարգերով տանիք ունեցող պատշգամբ (այսպես կոչված՝ կանաչ տանիք), թռչունների մեծավանդակ, խանութներ[8]։ Շնորհիվ շենքի նորագույն շինվածքի՝ Ակադեմիան հանդիսանում է աշխարհի ամենաժամանակակից թանգարաններից մեկը[9]։

Ուսումնասիրություններ խմբագրել

Ակադեմիան իրականացնում է հետազոտություններ գիտության բնագավառում, գլխավորապես՝ մարդաբանություն, ծովային կենսաբանություն, բուսաբանություն, միջատաբանություն, սողունների և և երկկենցաղների կենդանաբանություն, ձկնաբանություն, անողնաշարավորների կենդանաբանություն, կաթնասունների կենդանաբանություն, օրնիթոլոգիա և կենսաբանության մնացած բաժինների ուսումնասիրություն։

Երկրաբանական և բնապահպանական հետազոտությունները նույնպես վաղեմի պատմություն ունեն ակադեմիայում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով հնէաբանությանն ու կենսաբանական բազմազանությանն ու համակարգին[3]։

  • Ակադեմիայի գիտական բաժանմունքներ
    • Department of Anthropology ՝ մարդու էվոլյուցիոն և մշակույթների բազմազանության ուսումնասիրություն՝ հնագույն շրջանից մինչև արդի ժամանակներ[10]։
    • Department of Aquatic Biology ՝ կենսաբանության և ջրային կենդանիների էվոլյուցիոն ուսումնասիրություն։
    • Department of Botany՝ կենսաբանության և երկրագնդի բազմատեսակ բույսերի ուսումնասիրություն։
    • Department of Entomology ՝ միջատների և մնացած հատվածոտանիների ուսումնասիրություն։ Հիմնադրվել է 1862 թվականին[11]։ Այստեղ պահպանվում են մոտ տասը միլիոն բոլոր տեսակի միջատների և հատվածոտանիների նմուշ–օրինակններ, որոնք իրենցից ներկայացնում են 250 000 տեսակ։ Նրանց շարքում 18 300 նմուշները համարվում են նոր տեսակի։ Որոշ ընտանիքների բոլոր նմուշները և էտիկետները ամբողջությամբ լուսանկարվել ու հասանելի են, օրինակ՝ մրջյունների (Մրջյուններ, Թաղանթաթևավորներ), գնայուկների (գիշատիչ բզեզներ) (Գնայուկ բզեզներ, Բզեզներ), երկթևանիների (Diptera) պարագայում[12]։
    • Department of Herpetology ՝ երկկենցաղների և սողունների ուսումնասիրություն։
    • Department of Ichthyology ՝ ձկների ուսումնասիրություն (այստեղ պահպանվում է Հյուսիսային Ամերիկայի երրորդ ամենախոշոր ձկների հավաքածուն)։
    • Department of Invertebrate Zoology and Geology՝ անողնաշարավորների կենսաբանության, երկրաբանության, հնէաբանության ուսումնասիրություն[13]։
    • Department of Ornithology & Mammalogy ՝ թռչունների և կաթնասունների (այստեղ պահվում է ջրային կաթնասունների ամենախոշոր հավաքածուներից մեկն ամբողջ աշխարհում և 135 000 թռչուններ և կաթնասուններ, այդ թվում նաև՝ 96 000 էկզոտիկ թռչուններ, 28 500 էկզոտիկ կաթնասուններ, 11 000 ձու և բույն) ուսումնասիրություն[14]։
    • Center for Applied Biodiversity Informatics[15]։
    • Center for Comparative Genomics ՝ գենոմիկայի համեմատական կենտրոնը հիմնադրվել է 2008 թվականին և կազմված է երեք լաբորատորիաներից՝ Genomics Sequencing Lab, CryoCollection, Computing Resources։
    • Academy Library ՝ գիտական գրադարան[16]։

Հրատարակություններ խմբագրել

  • The Proceedings of the California Academy of Sciences՝  հրատարակված 1854 թվականից։ 2010 թվականին լույս է տեսել 61–րդ հատորը։
  • Occasional Paper. Scientific Publications of the California Academy of Sciences ՝հրատարակված 1854 թվականից։ 2010 թվականին լույս է տեսել 158–րդ հատորը։
  • Memoirs of the California Academy of Sciences

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. https://www.calacademy.org/press/releases/california-academy-of-sciences-appoints-dr-scott-sampson-as-new-executive-director
  3. 3,0 3,1 «Research». California Academy of Sciences. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին.
  4. «Exhibits». California Academy of Sciences. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին.
  5. «Education». California Academy of Sciences. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին.
  6. «A Look at the Cal Academy of Sciences of 1891-1906». Bearings. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 19-ին.
  7. 7,0 7,1 Academy History. Արխիվացված 2013-01-16 Wayback Machine(անգլ.)(Ստուգված է 24 Հուլիսի 2012)
  8. About the Building Արխիվացված 2011-01-14 Wayback Machine(անգլ.)(Ստուգված է 24 Հուլիսի 2012)
  9. New California Academy of Sciences Receives Highest Possible Rating from U.S. Արխիվացված 2009-01-21 Wayback Machine(անգլ.)(Ստուգված է 24 Հուլիսի 2012)
  10. Anthropology Արխիվացված 2010-06-28 Wayback Machine(անգլ.)(Ստուգված է 10 հունվարի 2011)
  11. History of Department of Entomology Արխիվացված 2012-11-02 Wayback Machine(անգլ.)(Ստուգված է 10 հունվարի 2011)
  12. Entomology Արխիվացված 2010-07-02 Wayback Machine(անգլ.)(Ստուգված է 10 հունվարի 2011)
  13. Invertebrate Zoology and Geology Արխիվացված 2013-12-12 Wayback Machine(անգլ.)(Ստուգված է 10 հունվարի 2011)
  14. Ornithology & Mammalogy Արխիվացված 2010-06-30 Wayback Machine(անգլ.)(Ստուգված է 10 հունվարի 2011)
  15. Center for Applied Biodiversity Informatics Արխիվացված 2010-07-05 Wayback Machine(անգլ.)(Ստուգված է 10 հունվարի 2011)
  16. Academy Library Արխիվացված 2010-12-20 Wayback Machine(անգլ.)(Ստուգված է 10 հունվարի 2011)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալիֆոռնիայի գիտությունների ակադեմիա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալիֆոռնիայի գիտությունների ակադեմիա» հոդվածին։