Kaleo (Հավայերենից թարգ.՝ "հնչյուն")` իսլանդական երաժշտական խումբ, որը ձևավորվել է 2012 թվականին։ Խմբի անդամներն են՝ վոկալիստ Ջոկուլ Ջուլիուսոնը, Դեյվիդ Անտոնսոնը (հարվածային գործիքներ), բասիստ՝ Դանիել Քրիստիանսոնը և լիդ կիթառահար՝ Ռուբին Պոլոքը։ Իր հինգ տարվա գործունեության ընթացքում խումբը թողարկել է երկու ալբոմ՝ «Kaleo» (2013) և «A/B» (2016), ինչպես նաև՝ 1 EP՝ «Glasshouse» (2013)։ A/B ալբոմը վաճառվել է ավելի քան 800․000 օրինակով ամբողջ աշխարհում։ A/B ալբոմի սինգլներից Way Down We Go-ն վաճառվել է ավելի քան 500․000 օրինակով և հայտնվել է Billboard Alternative Chart չարթի առաջին հորիզոնականում 2016 թվականի օգոստոսի 20-ից սկսած։

Կալեո
ԵրկիրԻսլանդիա Իսլանդիա
Ժանրերբլյուզ, ֆոլկ, ինդի փոփ, ռոք
Գործունեություն2012 - այժմ
ԼեյբլElektra Records
Կայքofficialkaleo.com
Անդամներ
Ջոկուլ Ջուլիուսոն, Դեյվիդ Անտոնսոն, Դանիել Քրիստիանսոն, Ռուբին Պոլոք
 Kaleo Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Խմբի առաջին մեծ ելույթը եղել է «Iceland Airwaves Music Festival» փառատոնի ժամանակ՝ 2012 թվականի նոյեմբերին։ Ճանաչում ձեռք է բերել «Vor í Vaglaskógi» երգի շնորհիվ, որը Իսլանդիայի Rás 2 քաղաքային ռադիոկայաններում ռոտացիա է առաջացրել և ներառվել է ռադիոկայանի 10 լավագույն երգերի մեջ[1]։ Ինչպես նաև երգը հնչել է իսլանդական Trapped հեռուստասերիալում։

2014 թվականին «All the Pretty Girls» ստեղծագործությամբ, խումբը ճանաչում է ստանում, որը ավելի քանի 23 միլիոն լսում է ունենում Spotify կայքում[2]։

2015 թվականի սկզբին Kaleo-ն պայմանագիր է կնքում Atlantic Records լեյբլի հետ և տեղափոխվում Օստին (Տեխաս)[3][4]։ South by Southwest-ի դեբյուտը 2015 թվականին Esquirés-ում մեծ վարկանիշ է ունենում («40 Bands You Need to Hear» և «The Austin 100: SXSW 2015 Feature and All Songs Considered SXSW 2015 Music Preview»)[5]։ «All the Pretty Girls» երգը զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը Adult Alternative Songs չարթում[6]։

2015 թվականի օգոստոսին թողարկվում է «Way Down We Go» սինգլը։ Այն հնչել է Blindspot սերիալում և դարձել է FIFA 16 խաղի սաունդթրեքը, ինչպես նաև հնչել է Suits սերիալի 5-րդ եթերաշրջանում և Orange Is the New Black հեռուստսերիալի թրեյլերում.[7]։ ԱՄՆ-ում այն զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը՝ Adult Alternative Songs չարթում և 9-րդ հորիզոնականը՝ Hot Rock Songs չարթում։ Ինչպես նաև հայտնվել է Կանադայի չարթերում։ 2017 թվականի հունվարի 19-ին թողարկվել է «Լոգան» ֆիլմի թրեյլերը, որտեղ հնչել է «Way Down We Go»-ն։

Երաժշտական ոճ խմբագրել

Խումբը հանդես է գալիս բլյուզ, ֆոլկ, ինդի փոփ և ռոք ժանրերում։

Խմբի կազմ խմբագրել

Այժմյան կազմը.[8]

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

  • 2013: Kaleo
  • 2016: A/B

Մինի ալբոմներ խմբագրել

  • 2013: Glasshouse

Սինգլներ խմբագրել

Սինգլի անվանում Տարեթիվ Զբաղեցրած հորիզոնական Ալբոմ
CAN
[9]
CAN
Rock

[9]
US
Alt.

[10]
US
Main.
Rock

[10]
US
AAA

[10]
US
Rock Air.

[10]
US
Rock

[10]
«Vor í Vaglaskógi» 2013 Kaleo
«Rock n' Roller»
«Glass House»
«Automobile»
«Broken Bones»
«I Walk On Water» 2014
«All the Pretty Girls» 9 A/B
«Way Down We Go» 2015 95 10 6 8 9 19
«No Good» 17 46
«I Can’t Go On Without You» 2016

Շրջագայություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Iceland Review: Top 10 in Iceland». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  2. The Pretty Girls Spotify
  3. Atlantic Records Artists Page
  4. Band Puts Down American Roots in Austin(չաշխատող հղում)
  5. Esquire: 40 Bands You Need to Hear
  6. Adult Alternative Songs Chart dated Հոկտեմբերի 3, 2015
  7. Orange is the New Black — Season 4 — Official Trailer
  8. «IcelandMusic: Kaleo biography». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  9. 9,0 9,1 «Kaleo - Chart History». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 «Kaleo - Chart History». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  11. «Tour History from 2014—2015 — Kaleo Past Tour Dates/Հունիսի 29, 2015/Bandsintown.com/Bandsintown». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
  12. Arrives With «All The Pretty Girls» — Atlantic Records Official Blog/March 20, 2015/June 29, 2015/atlanticrecords.co/Atlantic Records/Smith/Ebonie

Արտաքին հղումներ խմբագրել

  1. Պաշտոնական կայք
  2. Էջը Discogs-ում
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալեո (խումբ)» հոդվածին։