Կալանսուա (արաբ․՝ قلنسوة‎‎, եբրայերեն՝ קלנסווה‎), քաղաք (2000 թվականից) Իսրայելիի Կենտրոնական մարզում։ Բնակչությունը՝ 21 451 մարդ (2015

Բնակավայր
Կալանսուա
Զինանշան

ԵրկիրԻսրայել Իսրայել
Մակերես8,417 կմ²
ԲԾՄ37 մետր
Բնակչություն21 451 մարդ (2015)
Ժամային գոտիUTC+2
Պաշտոնական կայքqalanmun.com
Կալանսուա (Իսրայել)##
Կալանսուա (Իսրայել)
Կալանսուա

Պատմություն խմբագրել

Հին Կալանսուան գոյություն է ունեցել արդեն Սուրբ հողում խաչակիրների հայտնվելու ժամանակ և եղել է Կահիրե-Դամասկոս մեծուղու երկայնքով տեղակայված բնակավայրերի շարքում[1]։ Ժամանակագրություններում արձանագրվել է Կալանսուա ամրոցի փոխանցումը հիվանդախնամների միաբանությանը, որ 1128 թվականին կատարել է ասպետ Գոդֆրուա դը Ֆլյուժակը։ Հավանաբար հիվանդախնամներն ամրոցի վերահսկողությունը իրենց ձեռքում պահել են մինչև 1265 թվականն ընկած ժամանակահատվածի մեծ մասում (բացառությամբ 1887-1891 թվականների), երբ այն գրավել է մամլուք սուլթան Բեյբարս I-ը։ Խաչակիրների ամրոցի ավերակները պահպանվել են մինչև այժմ[2]։

1870-ական թվականներին գյուղի բնակչությունը կազմել է շուրջ 500 մարդ[3]։ 1882 թվականին Կալանսուան, որտեղ գերակշռում էին ամրոցի շուրջը կառուցված սամանից տները, եղել է կայմակների բնակավայր[4]։

Մինչ 1945 թվականը Կալանսուայի բնակչության թվաքանակը գերազանցել է 1500-ը, շրջակա հողերում աճեցվել են հիմնականում հացազգիներ, ինչպես նաև ցիտրուսներ, բանան ու այլ մրգատու ծառեր[5]։ 1948-1949 թվականների արաբա-իսրայելական պատերազմից հետո Կալանսուան, համաձայն Իսրայելի և Հորդանանի միջև կնքված զինադադարի պայմանների, հայտնվել է Իսրայելի տարածքում[6]։ 2000 թվականին Կալանսուան ստացել է քաղաքի կարգավիճակ։

Բնակչություն և կառավարում խմբագրել

Իսրայելի կենտրոնական վիճակագրական բյուրոյի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը 2018 թվականի սկզբին կազմել է 22 370 մարդ։ Բնակչությունը գրեթե ամբողջապես կազմված է արաբներից ու մուսուլմաններից։ Բնակչության թվաքանակն աճում է տարեկան 2,6 %-ով։ Բնակչության շուրջ 45 %-ը կազմում են մինչև 17 տարեկան երեխաները, իսկ 65 և ավելի տարեկանները կազմում են միայն 3,3 %[7]։

Քաղաքում գործում է 10 դպրոց, որոնցում ընդհանուր առմամբ կա 185 դասարան, որոնցից յուրաքանչյուրում սովորում է միջինը 30 աշակերտ։ 2012 թվականին դպրոդն ավարտածների 42,6 %-ը կրթության շրագիրը կատարել են ավարտական վկայական ստանալու մակարդակով, 27,4 %-ը՝ համալսարան ընդունվելու համար անհրաժեշտ մակարդակով[7]։

Քաղաքային խորհրդում ընտրվում է 12 պատգամավոր[7]։ Քաղաքապետն ընտրվում է քվեարկությամբ սկսած 1978 թվականից։ 2011 թվականին կաշառակերության և հանցագործ պայմանավորվածության մեղադրանքով ձերբակալվել է Կալանսուայի գործող քաղաքապետ Մահմուդ Հաջիջան[8]։ Նրա գործով դատավարությունն ավարտվել է նրա ու նրա խորհրդական Յուսուֆ Մերիի դեմ մեղադրական դատավճռով[9]։

Տնտեսություն խմբագրել

Քաղաքի շուրջ 6000 բնակիչներ վարձու աշխատողներ են, որոնց 46,5 %-ը վաստակում է նվազագույն աշխատավարձից էլ քիչ գումար։ Քաղաքի 617 բանկիչներ անհատ ձեռներեցներ են։ 2011 թվականի տվյալներով՝ քաղաքում միջին աշխատավարձը կազմել է 5385 շեկել (տղամարդկանցը՝ միջինը 6264 շեկել, կանանցը՝ 3797), իսկ անհատ ձեռներեցի ամսական միջին եկամուտը կազմել է 5500 շեկել[7]։

2011 թվականին քաղաքային բյուջեի եկամուտը կազմել է 63 486 շեկել, ծախսերը՝ 64 111 շեկել։ Քաղաքային խորհրդի ընդհանուր պարտքը կազմել է 28,5 հազար շեկել[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Richard Hartmann. Die Straße von Damaskus nach Kairo // Zeitschrift der Deutschen Morgenländischen Gesellschaft. — 1910. — Bd. 44. — S. 675-676.
  2. Denys Pringle. Qalansuwa // Secular Buildings in the Crusader Kingdom of Jerusalem: An Archaeological Gazetteer. — Cambridge University Press, 1997. — P. 77-78. — ISBN 0-521-46010-7.
  3. V. Guérin. Kalansaoueh // Description géographique, historique et archéologique de la Palestine, Tome II. — Paris : L'Imprimerie Nationale, 1875. — P. 350-352.
  4. Conder, C. R., and Kitchener, H. H. Kulunsaweh // The survey of western Palestine: memoirs of the topography, orography, hydrography, and archaeology. — London, 1883. — Vol. II. — P. 165.
  5. Sami Hadawi. Village Statistics of 1945: A Classification of Land and Area ownership in Palestine. — Beirut, 1970. — P. 76, 127.
  6. Benny Morris. 1948: A History of the First Arab-Israeli War. — Yale University Press, 2008. — P. 272. — ISBN 978-0-300-12696-9.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Քաղաքի էջը Իսրայելի կենտրոնական վիճակագրական բյուրոյի կայքում(եբրայերեն)
  8. «Полиция арестовала чиновников муниципалитета Калансуа по подозрению во взяточничестве». NEWSru.co.il. 19 июня 2011. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  9. «Мэр арабского города осужден за вымогательство». Cursorinfo.co.il. 18 июня 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալանսուա» հոդվածին։