Կաթնախոտ անատոլիական

բույսերի տեսակ
Կաթնախոտ անատոլիական
Կաթնախոտ անատոլիական
Կաթնախոտ անատոլիական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Կաթնախոտազգիներ (Polygalaceae)
Ցեղ Կաթնախոտ (Polygala)
Տեսակ Կաթնախոտ անատոլիական (P. anatolica)
Միջազգային անվանում
Polygala anatolica

Կաթնախոտ անատոլիական (լատին․՝ Polygala anatolica), կաթնախոտազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

Հաստ փայտացող կոճղարմատով և բազմաթիվ տերևապատ ցողուններով բազմամյա խոտաբույս է, որի բարձրությունը հասնում է մինչև 50 սմ-ի։ Ստորին տերևները երկարավուն են, վերիները՝ գծային-նշտարաձև, սրածայր։ Կախվող ծաղիկներով գագաթնային հասկանման ծաղկաբույլերը ծաղկման ընթացքում երկարում են։ Պսակն ունի 5 պսակաթերթիկներ՝ վարդագույն, սպիտակավուն կամ մանուշակագույն, որոնցից մեկը՝ ստորինը, նավակաձև է։ Ծաղիկն ունի նաև երկբաժան սռնակ, ութ առէջները միաձուլված են՝ առաջացնելով խողովակ։ Պտուղը տուփիկ է, սերմերի յուղային հավելուկը գրավում է մրջյուններին[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է միջին լեռնային գոտու մարգագետիններում, խոտային լանջերին, անտառաեզրերին։ Հանդիպում է Լեռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Սյունիքի, Արմավիրի, Տավուշի մարզերում, Երևանում։ Գեղազարդային և մեղրատու բույս է[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակով օգտագործում են սապոնիններ, ֆլավոնոիդներ, վիտամին C պարունակող արմատներն ու տերևները։ Բույսն ունի վերքամոքիչ, ջերմիջեցնող ազդեցություն։ Երիտասարդ տերևներից պատրաստում են աղցաններ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաթնախոտ անատոլիական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաթնախոտ անատոլիական» հոդվածին։