«Կազանի որբը» (ռուս.՝ «Сирота казанская»), ամանորյա կատակերգություն, որը նկարահանվել է 1997 թվականին[1]։ Դերասան Վլադիմիր Մաշկովի առաջին ռեժիսորական աշխատանքն է[2][3][4][5]։ Արժանացել է Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակի (1998)։

Կազանի որբը
ռուս.՝ Сирота казанская
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն և մելոդրամա
Թվական1997
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Մաշկով
ՊրոդյուսերԻգոր Տոլստունով
ԴերակատարներԵլենա Շեվչենկո, Նիկոլայ Ֆոմենկո, Վալենտին Գաֆտ, Օլեգ Տաբակով և Լև Դուրով
ՕպերատորՆիկոլայ Նեմոլաև
ԿինոընկերությունProfit
Տևողություն82 րոպե
Բյուջե800 000 $

Ֆիլմի սկզբի լուսագիրը՝ «Նվիրվում է բոլոր հայրերին ու մայրերին» (ռուս.՝ «Всем папам и мамам посвящается»

Սյուժե խմբագրել

Գյուղի դպրոցում աշխատող ուսուցչուհի Նաստյան որոշել է գտնել իր հորը, որին երբեք չի տեսել։ Նաստյան գիտի միայն հոր անունը (Պավել) և այն, որ իր ծնողները ծանոթացել էին հանգստավայրում՝ «Солнечный» հանգստյան տանը, որից հետո բաժանվել են և այլևս երբեք չեն հանդիպել։ Նրա մայրը՝ Գալինան, մահացել է, ինչպես աղջկա մյուս հարազատները, և Նաստյան այլևս չի կարող իմանալ մանրամասներ իր հոր մասին։

Նաստայն թերթում հրապարակում է մոր նամակը, որին արձագանքում են միանգամից երեք հոգի՝ թոշակի անցած կրկեսային աճպարարը, պաշտոնաթող օդաչու տիեզերագնացը և սեյների կոկը։ Նրանք բոլորը գալիս են իրենց ենթադրյալ դստեր տուն դեկտեմբերի 31-ին՝ Ամանորի նախօրեին։ Նրանցից յուրաքանչյուրը անկեղծորեն հավատում է, որ ինքն է Նաստյայի հայրը։ Նրանց միջև նույնիսկ բախում է տեղի ունենում։ Նաստյայի փեսացուն՝ Կոլյան, առաջարկում է հյուրերին ցույց տալ Գալինայի լուսանկարը։ Բայց Նաստյան, չցանկանալով վշտացնել իրեն համակրելի դարձած մարդկանց, խաբում է, թե Կոլյան լուսանկարը տարել է շրջկենտրոնում գտնվող ֆոտոատելիե։ Նրա ակնարկը չհասկանալով՝ Կոլյան իր Տ-150 տրակտորով ուևորվում է շրջկենտրոն, բայց ճանապարհին հասկանում է, թե ինչի մասին էր խոսքը, վերադառնում է հարբած՝ իր հետ բերելով արմատից պոկված մեծ եղևնի և ծերունիներին մեղադրում է շահադիտական մտադրություններ ունենալու մեջ։ Նեղացած Նաստյան Կոլյային ուղարկում է սթափվելու և եղևնին նորից իր տեղում տնկելու։

Հյուրերը պարզում են, որ իրենց պատմություններում բացարձակապես ամեն ինչ համընկնում է, բացի հանդիպման վայրից։ Նրանցից յուրաքանչյուրը 1969 թվականի ամռանը հանգստացել է Սև ծովի ափին գտնվող «Солнечный» հանգստյան տանը, որտեղ ծանոթացել է Գալյա անունով մի աղջկա հետ։ Սակայն նրանցից մեկը եղել է Յալթայում, մյուսը՝ Սոչիում, իսկ երրորդը՝ Գագրայում։ Չցանկանալով վիրավորել միմյանց՝ տղամարդիկ Նաստյայից գաղտնի պայմանավորվում են այլևս չվիճել, դադարեցնում են հայրության մասին վեճերը, և բոլորը միասին սկսում են պատրաստվել տոնին։ Աճպարար Պավելը զարդարում է տոնածառն ու տունը, տիեզերագնաց Պավելը վերանորոգում է հեռուստացույցը և երկաթե տարայից պատրաստում արբանյակային ալեհավաք, իսկ խոհարար Պավելը պատրաստում է ուտելիք տոնական սեղանի համար։

Սթափված Կոլյան, չնայած ուժեղ քամուն, կատարում է Նաստյայի հանձնարարություն և վերադառնում է հենց հեռուստացույցով ամանորյա ղողանջների հաղորդման ժամանակ։ Կոլյայի մարմինը շփում են օղով, որպեսզի նա չհիվանդանա։ Հինգով դիմավորում են Նոր տարին, տանգո են պարում, ժառանգական նշաններ են բացահայտում ձեռքի տակ եղած միջոցներով, իմանում են, որ Նաստյան հղի է, և երևակայական տիեզերանավով մեկնում են թռիչքի։ Գիշերը ծերունիները երազում տեսնում են, թե ինչպես են իրենք երեքով ձուկ որսում լճակի ափին՝ Կոլյայի տնկած եղևնու ներքո և հսկում իրենց թոռանը՝ Պավլիկին։ Առավոտյան ծերերն, այնուամենայնիվ, հերթով գտնում են ալբոմը և հասկանում, որ իրենցից յուրաքանչյուրը երիտասարդ տարիքում սիրահարված է եղել ուրիշ Գալյայի։ Առանց հրաժեշտ տալու՝ նրանք հեռանում են Նաստյայի տնից և նստում գնացք՝ պատահաբար հայտնվելով նույն կուպեում։

Բայց Նաստյա հասնում է նրանց հետևից և համոզում է մնալ, մինչև Կոլյան տրակտորով փակել էր ճանապարհը, քանի որ թեկուզ ոչ արյունակից, բայց նրանք արդեն դարձել էին հարազատ։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Ելենա Շևչենկո Նաստյա, ուսուցչուհի Նաստյա, ուսուցչուհի
Նիկոլայ Ֆոմենկո Կոլյա, Նաստյայի փեսացուն, տրակտորի վարորդ Կոլյա, Նաստյայի փեսացուն, տրակտորի վարորդ
Վալենտին Գաֆտ Պավել Օտտովիչ Բրումել, թոշակառու, նախկին աճպարար Պավել Օտտովիչ Բրումել, թոշակառու, նախկին աճպարար
Լև Դուրով Պավել Անդրեևիչ Կավեշնիկով, օդաչու-տիեզերագնաց, պաշտոնափող փոխգնդապետ Պավել Անդրեևիչ Կավեշնիկով, օդաչու-տիեզերագնաց, պաշտոնափող փոխգնդապետ
Օլեգ Տաբակով Պավել, նախկին կոկ Պավել, նախկին կոկ
Միխայիլ Ֆիլիպչուկ Դեմենդեև, Նաստյայի աշակերտը Դեմենդեև, Նաստյայի աշակերտը
Ֆեոդոր Վալիկով պահակ գյուղի դպրոցում պահակ գյուղի դպրոցում
Լյուդմիլա Դավիդովա վաճառողուհի վաճառողուհի
Տատյանա Ռոգոզինա ուղեկցորդ ուղեկցորդ
Վլադիմիր Մաշկով կրպակապան Ֆեոդոր, Կոլյայի ընկերը կրպակապան Ֆեոդոր, Կոլյայի ընկերը
Վիկտոր Պավլով Վիտյա, Նաստյայի հարևանը[6] Վիտյա, Նաստյայի հարևանը[6]

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Օլեգ Անտոնով
  • Բեմադրող ռեժիսոր՝ Վլադիմիր Մաշկով
  • Ռեժիսոր՝ Թամարա Վլադիմիրցևա
  • Բեմադրող օպերատոր՝ Նիկոլայ Նեմոլյաև
  • Օպերատոր՝ Վլադիմիր Բատուզով
  • Կոմպոզիտոր՝ Սերգեյ Բոնդարենկո
  • Պրոդյուսեր՝ Իգոր Տոլստունով

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Գլխավոր հերոսուհու տան նկարահանումները տեղի են ունեցել Մոսկվայի մարզի Զուբցովո գյուղում, իսկ դպրոցի և կայարանի դրվագները նկարահանվել են Յարոսլավլի մարզի Բերենդեևո գյուղում։
  • Ֆիլմում հնչում է այն ժամանակվա Ռուսաստանի հիմնը՝ «Հայրենասիրական երգը» («Патриотическая песня»)։
  • Երեք Պավելները երգում «Ասա ինձ, թե ինչու» (ռուս.՝ «Скажите, почему?») տանգոն, որի երաժշտության հեղինակը Օսկար Ստրոկան է։ Երգի առաջին կատարողը եղել է Պյոտր Լեշչենկոն։
  • Ֆիլմի վերջին տեսարանը, որտեղ Նիկոլայը կանգնեցնում է գնացքը և տելսերին կանգնած՝ խնձոր է ուտում, մեջբերում է Նիկիտա Միխալկովի «Յուրայինների մեջ օտար, օտարների մեջ յուրային» ֆիլմից։
  • Ֆիլմի գաղափարին մոտ է «Mamma Mia!» մյուզիքլը (և ֆիլմը), ինչպես նաև «Bona Sera, Mrs. Campbell!» կատակերգությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կազանի որբը» ֆիլմը kinopoisk.ru կայքում
  2. Короткая кинокарьера Михаила Филипчука: Как сложилась судьба юной звезды фильма «Вор»
  3. «Владимир Машков рассказал, что для него значит патриотизм». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 1-ին.
  4. Четыре года без Льва Дурова: каким был трагический клоун
  5. Вышел трейлер фильма «Герой» с Александром Петровым
  6. Շատ հեռուստադիտողներ կարծում են, որ հենց այս հերոսն է Նաստյայի հայրը, իսկ նամակը, որին արձագանքել է երեք մարդ, հանգուցյալ մոր հորինած սուտն է, որով նա փորձել է գյուղում բացատրել արտամուսնական երեխայի ծնունդը։

Արտաքին հղումներ խմբագրել