Կադունա[1], քաղաք, որը գտնվում է Կենտրոնական Նիգերիայի հյուսիսային մասում, համանուն նահանգի վարչական կենտրոնը։ Քաղաքը գտնվում է Կադունա գետի մոտ, հարևան գյուղատնտեսական շրջանների համար առևտրային կենտրոն է (բամբակ, կաոճապղպեղ, դուրրա), անցակետ, քաղաքի երկաթուղային և ավտոմոբիլային հանգույցների շնորհիվ։ Բնակչությունը՝ 760,084 մարդ, 2006 թվականի մարդահամրի տվյալներով[2][2][3][4][5]։ Քաղաքի խորհրդանիշը կոկորդիլոսն է, հաուսի լեզվով կոչվում է «կադա» (kada

ԵրկիրՆիգերիա Նիգերիա
Հիմնադրված է1913 թ.
Մակերես431 000 000 քառակուսի մետր
ԲԾՄ250 մետր
Բնակչություն760 084 մարդ (2006)
Ժամային գոտիUTC+1
Պաշտոնական կայքkadunastate.gov.ng
Կադունա (քաղաք) (Նիգերիա)##
Կադունա (քաղաք) (Նիգերիա)

Պատմություն խմբագրել

Կուդանան հիմնադրվել է անգլիացիների կողմից 1913 թվականին և 1917 թվականին դարձել Հյուսիսային Նիգերիայի վարչական կենտրոնը[3][6]։ Քաղաքն այս կարգավիճակում է գտնվել մինչև 1967 թվականը[3]։

Քաղաքում ծնվել են նիգերիացի ֆուտբոլիստներ Էմանուելը և Սելեստին Բաբարայոն, Վիկտոր Մոզեսը և Ռաշիդի Յեկինին, ինչպես նաև բրիտանացի դերասանուհի Ֆիոնա Ֆուլերտոնը, առավել հայտնի է Ջեյմս Բոնդի աղջիկներից մեկի դերում։

Պատմականորեն Կադունան գտնվում է գբարի բնակչության տարածքում, բայց այժմ գբարներն իրենք փոքրամասնություն են քաղաքում և բնակվում են հիմնականում ծայրամասերում։

Կրոնական դիմակայություն խմբագրել

Իր բազմամշակութային բնույթով պայմանավորված, Կուդանան քրիստոնյաների և մուսուլմանների միջև բուռն պայքարի վայր է, հատկապես 2001 թվականին նահանգում շարիաթի օրենքների ներդրումից հետո։ Միջադեպերից մեկը տեղի է ունեցել 2000 թվականի փետրվարին, երբ կատաղի խռովության ժամանակ դաժանաբար զոհվել են մոտ 1000 մարդ։ Քաղաքը մինչ օրս բաժանված է մնում, ընդ որում մուսուլմանները հիմնականում բնակվում են հյուսիսում, իսկ քրիստոնյաները՝ հարավում[7]։ Մեկ այլ միջադեպ տեղի է ունեցել 2002 թվականին; դրա համար առիթ է հանդիսացել Լագոսի թերթերից մեկում հրապարակված հոդվածը, որտեղ պատմում է մայրաքաղաք Աբուջայում ացկացվող Միս աշխարհի մրցույթի մասին, և հեղինակը ենթադրություն է հայտնել, որ եթե Մարգարե Մուհամեդը ներկա լիներ այդ շոուին, ապա անպայման կնունանար մասնակիցներից մեկի հետ։ Պատասխանը զանգվածային բողոքի ցույցերն են։ Հարձակումների գլխավոր թիրախը դարձել են եկեղեցիները։ մուսուլմանները հարձակվել են ավելի քան քսան եկեղեցիների։ Ի պատախան, քրիստոնյաները այրել են 8 մզկիթներ։ Այրվել են նաև մի քանի հյուրանոցներ։ Քաղաքին զգալի վնաս են հասցվել, իսկ 11,000 մարդ անօթևան են մնացել։ Նաև նպատակաուղղված հրկիզվել են թերթի տեղի բաժանմունքը, որոնք հրապարակել են հոդվածը։ Արդյունքում հազարավոր մարդիկ ստիպված են եղել փախչել քաղաքից։ Հուզումները տարածվեցին նաև մայրաքաղաք Աբուջայում։ Չորս օր տևած անկարգություններից հետո իրավակարրգի պահպանության ծառայությունները ճնշել են հուզումները և ձերբակալել մի քանի հարյուր հանցաքործների; այնուամենայնիվ, առանձին սպանությունները շարունակվել են։ Փողոցներում և դիահերձարաններում հաշվել են 215 մարմին։ 1000 մարդ վիրավորվել է։ Զոհերի մարմինները թաղվել են անմիջապես դեպքերից հետո։ Այդ դեպքերի մասնակիցները մուսուլմաններից դատապարտվել են շարիաթի դատարանի կողմից, քրիստոնյաների կողմից՝ աշխարհիկ դատարանի կողմից։ Թերթի հրատարակիչը, որը իր հոդվածում անկարգություններ է իր կողմից ավելացրել, ձերբակալվել է, իսկ հոդվածի հեղինակը ազատվել է աշխատանքից և գաղթել Նորվեգիա[8]։

Կադունան հայտնի է նաև որպես այն վայրը, որտեղ մեծացել է Ումար Ֆարուկ Աբդուլմութալաբը, որը 2009 թվականի դեկտեմբերին փորձում է ահաբեկչական գործողություն իրականացնել «253 Northwest flight» չվերթում[9][10]։

Կրթություն խմբագրել

Քաղաքում տեղակայված են Նիգերիայի ոստիկանության քոլեջը (Police college Kaduna) (հիմնադրվել է 1964 թվականին), Կադունայի ազգային ուսուցչական ինստիտուտը (National Teachers' Institute Kaduna, 1976), Նիգերիայի ազգային բաց համալսարանի (Kaduna Study Centre) ուսումնական կենտրոնը (Kaduna Study Centre), Կադունայի պետական համալսարանը (2007 թվականից) և «Trypanosomiasis» ուսումնասիրության Նիգերիայի ինստիտուտը (Nigerian Institute for Trypanosomiasis Research, nitr-ից, 1951 թվականից)[4]։

Զարիայում է գտնվում Ահմադու Բելոյի համալսարանը (1962 թվականից) և Նիգերիայի ավիացիոն տեխնոլոգիաների ինստիտուտը։

Տնտեսություն և տրանսպորտ խմբագրել

Քաղաքը Հյուսիսային Նիգերիայի կարևոր արդյունաբերական կենտրոնն է; քաղաքում արտադրվում են տեքստիլ և մեքենաշինության ոլորտի արտադրանք, պողպատ, ալյումին և նավթամթերք, ինչպես նաև առանցքակալներ։ Կադունա քաղաքում է գտնվում պտտել-հյուսել բամբակյա գործարանը[2][4]։ Բարձր է գնահատվում կավե ամանեղեն քաղաքի արտադրությունը։ Քաղաքում գտնվում է մեծ շուկա, որը վերականգնվել է 1990 թվականականների կեսերին, լուրջ հրդեհից հետո։

Քաղաքի միջով անցնում է «A2» ավտոմայրուղին։ Դրան զուգահեռ անցնում է Ահմադու Բելոյի անվան փողոցը (Ahmadu Bello Way)։ Քաղաքի շատ վայրեր կրում են նախկին սուլթանների, էմիրների և նիգերիայի քաղաքացիական պատերազմի հերոսները անունները։

Քաղաքում կա երկու օդանավակայան, այդ թվում՝ Կադունայի օդանավակայանը։ «Chanchangi Airlines» ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Կադունայում։

Կադունան արևմտյան հանգույցն է (Լագոս - Քանո, ընդհանուր երկարությունը 1315 կմ), և արևելյան (Պորտ-Հարքորթ-Կադունա) երկաթուղային մայրուղիներ, որոնք կապում են ծովային ափը երկրի խորքային շրջանների հետ[2][4][11]։ 2018 թվականի հունվարին բացվել է Եվրոպական կոլեայի 186 կմ երկարությամբ Կադունա - Աբուջա հատվածը[12]։ Շինարարությունը վարել է չինական «China Civil Engineering Construction Corporation» կորպորացիան։ Շինարարության արժեքը կազմել է 876 միլիոն ԱՄՆ դոլար, պայմանագրի ընդհանուր արժեքը՝ 8,3 միլիարդ դոլար։ Շինարարությունը ֆինանսավորել է Չինական Էքսիմ բանկը[13]։

Սպորտ խմբագրել

Քաղաքում կա մի մեծ հեծանվահրապարակ, մոտ մեկ մղոն երկարությամբ (1,6 կմ), որի ներսում գտնվում են Ահմադ Յակուբոյի անվան Պոլո ակումբը և «Kaduna Crocodiles RFC» ռեգբիի ակումբը («Կադունա Քրոկոդայլ», թեև Կուդանան և տեղական ռեգբիստները դեռևս հայտնի չեն երկրի սպորտային կյանքում)։

Հայտնի բնիկներ խմբագրել

  • Ամոչակի Դանիել (ծնված 1972 թվականին) - նիգերացի ֆուտբոլիստ։
  • Բաբանգիդա Թիջան (ծնված 1973 թվականին) - նիգերացի ֆուտբոլիստ։
  • Բաբայարո Սելեստին (ծնված 1978 թվականին) - նիգերացի ֆուտբոլիստ։
  • Յեկինի Ռաշիդի (1963 - 2012) - նիգերացի ֆուտբոլիստ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Государства Западной Африки // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 146—147. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
  2. 2,0 2,1 2,2 2,3 Кадуна Африка : энциклопедический справочник : в 2 т. / гл. ред. И. И. Потехин ; Науч. совет изд-ва «Советская энциклопедия». Ин-т Африки Акад. наук СССР. — М.: Советская энциклопедия, 1963. — Т. 1: А - Л. — С. 383. — 476 с. — (Энциклопедии. Словари. Справочники).
  3. 3,0 3,1 3,2 «Kaduna (Nigeria)» (անգլերեն). Վերցված է 2019-10-06-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Կաղապար:КГЭ
  5. Сумма населения двух административных единиц: Северной и Южной Кадуны, согласно Federal Republic of Nigeria Official Gazette (15 May 2007). Legal Notice on Publication of the Details of the Breakdown of the National and State Provisional Totals 2006 Census Արխիվացված 2012-03-05 Wayback Machine
  6. Fletcher, Banister; Dan Cruickshank Africa // Sir Banister Fletcher’s a History of Architecture. — Architectural Press, 1996. — P. 1466. — ISBN 0750622679
  7. Isaacs, Dan (2002 թ․ դեկտեմբերի 20). «Kaduna: Nigeria's religious flashpoint» (անգլերեն). BBC News. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  8. «Nigeria Buries Its Dead» (անգլերեն). BBC News. 2002 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  9. Nossiter, Adam (2010 թ․ հունվարի 16). «Lonely Trek to Radicalism for Terror Suspect» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  10. Меринов, Сергей (2009 թ․ դեկտեմբերի 28). ««Взрывника» взяли с поличным». Российская газета - Федеральный выпуск № 251(5075). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  11. Нигерия // Моршин — Никиш. — М. : Советская энциклопедия, 1974. — С. 568. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 17).
  12. «Itakpe-Warri rail first passenger train land afta 30 years». BBC. 2018 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  13. «Прошли первые испытания китайской железной дороги Абуджа-Кадуна в Африке». Жэньминь жибао. 2016 թ․ հունիսի 20. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.

Գրականություն խմբագրել

  • Кадуна Африка : энциклопедический справочник : в 2 т. / гл. ред. И. И. Потехин ; Науч. совет изд-ва «Советская энциклопедия». Ин-т Африки Акад. наук СССР. — М.: Советская энциклопедия, 1963. — Т. 1: А - Л. — С. 383. — 476 с. — (Энциклопедии. Словари. Справочники).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կադունա (քաղաք)» հոդվածին։