Կաբարդացիներ
Կաբարդացիներ (նաև՝ կաբարդիններ կամ կաբարդայներ, կաբ․՝ Къэбэртайхэр-адыгэ կամ Qăbărtajxăr-adǝgă, արաբ․՝ القبرطاي أو القبردي), հյուսիսկովկասյան ժողովուրդ։ Բնակվում են Կաբարդա-Բալկարիայում, Կրասնոդարի երկրամասում, Ստավրոպոլի երկրամասում, Կարաչայ-Չերքեզիայում, Ադըղեայում, Հյուսիսային Օսիայում[1], մասամբ՝ Մերձավոր Արևելքի որոշ երկրներում։ Ընդհանուր թիվը Ռուսաստանում՝ 516 826։ Հավատացյալ կաբարդացիները մուսուլմաններ են (մինչև XVIII դար կաբարդացիների մեջ տարածված էր քրիստոնեությունը, պահպանվում էին հեթանոսական պաշտամունքի մնացորդներ)։ Զբաղմունքը՝ հողագործություն, անասնապահություն և արհեստներ։ Կաբարդացիների հայրենիքը Կաբարդա պատմաաշխարհագրական մարզն է։
Կաբարդացիներ / Кабардинцы | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||||||||
Ընդհանուր քանակ | |||||||||||||||||||||
մոտ 2 մլն․ | |||||||||||||||||||||
Բնակեցում | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Լեզու(ներ) | |||||||||||||||||||||
կաբարդա-չերքեզերեն | |||||||||||||||||||||
Հավատք(ներ) | |||||||||||||||||||||
սուննի իսլամ |
2010 թվականի մարդահամարի տվյալներով՝ Կաբարդա-Բալկարիայում նրանք կազմում են բնակչության 57%-ը։ Խոսում են կաբարդա-չերքեզերեն, որը մտնում է հյուսիսկովկասյան լեզվաընտանիքի աբխազա-ադըղեական լեզվախմբի մեջ[2]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Кабардинцы // Большой Энциклопедический словарь. — 2000. // Большой энциклопедический словарь, 2000.
- ↑ «Перепись 2010. Население по национальности и владении русским языком.»։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-12-ին։ Վերցված է 2022-01-08
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 152)։ |