Կաարել Կարմ
Կաարել Յուխանովիչ Կարմ (իսկական ազգանունը՝ Լյանտս) (հոկտեմբերի 5 (18), 1906, Նարվա, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 2, 1979, Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի դերասան։
![]() էստ․՝ Kaarel Karm | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 5 (18), 1906 |
Ծննդավայր | Նարվա, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 2, 1979 (72 տարեկան) |
Մահվան վայր | Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Անտառային գերեզմանատուն |
Կրթություն | Էստոնիայի գեղարվեստի ակադեմիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1956 թ.)։ 1925-1949 թվականներին՝ «Էստոնիա», 1949 թ.-ից՝ Վ. Կինգիսեպպի անվան էստոնական դրամայի (Տալլին) թատրոնների դերասան։ Լավագույն դերերից են՝ Համլետ, Օթելլո (Շեքսպիրի «Համլետ», «Օթելլո»), Մեֆիստոֆել (Գյոթեի «Ֆաուստ»), Արբենին (Լերմոնտովի «Դիմակահանդես»), Կաուստաս Լոկ, Մարտ Տույսկ (Է. Ռաննեաի «Խիղճ», «Անառակ որդին»)։ Նկարահանվել է կինոյում։ Էստոնական պետական մրցանակների դափնեկիր (1949 թ., 1959 թ.)։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաարել Կարմ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 329)։ ![]() |