Ծովահարս (պատմվածք)

Անտոն Չեխովի պատմվածք
(Վերահղված է Ծովահարսը (պատմվածք)ից)

«Ծովահարս» (ռուս.՝ Сирена), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1887 թվականին։ «Պետերբուրգյան թերթում» 1887 թվականի օգոստոսի 24-ի № 231 համարում։

Ծովահարս
ռուս.՝ Сирена
Տեսակհրատարակություն և գրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1887
Հրատարակվել էօգոստոսի 24 (սեպտեմբերի 5), 1887

Հրապարակումներ խմբագրել

Պատմվածքն առաջին անգամ հրապարակվել է Պետերբուրգյան թերթում № 231, 1887 թվականի օգոստոսի 24 –ին, (հին տոմարով) թռչող նշումներ բաժնում, Ա. Չեխոնտե ստորագրությամբ։ Ոճային փոփոխություններից և կրճատումներից հետո Չեխովը պատմվածքը ընդգրկել է 1899-1901 թվականներին Ադոլֆ Մարքսի կողմից հրատարակվող ստեղծագործությունների ժողովածուի առաջին հատորի մեջ։ Չեխովը պատմվածքից հանել է Բուլղարիայի իրադարձությունների վերաբերյալ ակնարկները, ավելացնելով որոշ դետալներ, այնպիսիք ինչպիսիք են բաժակի վրայի գրառումները, «Նրան նաև վանականներն են ընդունում»։

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է գերմաներեն, լեհերեն, սերբախորվաթերեն և շվեդերեն։

Ֆոն խմբագրել

Ալեքսանդր Լազարև-Գրուզինսկու խոսքերով պատմվածքը գրողի կողմից գրվել է Բաբկինոյում մեկ օրում[1]։ Միխայիլ Չեխովը վստահ էր, որ պատմվածքում արտացոլված են Չեխովի զվենիգորոդյան տպավորությունները։ Զվենիգորոդում Ա. Պ. Չեխովն «այցելել էր գավառական համագումարի նիստերին, որտեղ ծանոթացել էր չինովնիկական կյանքի կենսաձևին».

Սյուժե խմբագրել

Դատական պաշտոնյաների խումբը գործի լսումներից հետո նստած էր դատարանի խորհրդակցական դահլիճում և սպասում էր, թե երբ նախագահը կարտահայտի իր հատուկ կարծիքը։ Ճաշի ժամն արդեն անցել էր և բոլորը սոված էին։ Տեղամասային հաշտարար դատավոր Ժիլինը սկսեց խոսել կերակրի մասին և հիշեց, թե ինչպես մի անգամ իր երազած «խոճկորը ծովաբողկի տակ» կերակրատեսակը հիստերիկա առաջացրեց իր մոտ։ Կերակրի հմայքի մասին խոսակցությունները դառնում էին ավելի բուռն և սենյակում բոլորը գրգռված էին։ Մեկը մյուսի ետևից տղամարդիկ դահլիճից դուրս էին գալիս՝ չդիմանալով գայթակղությանը։ Անհաջողակ նախագահը ներկայանում է վերջինը` մոռանալով արտահայտել հատուկ կարծիք և հեռանում, որպեսզի գայթակղության չենթարկվի։

Գրականություն խմբագրել

  • Чехов А. П. Сирена // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.
  • «Мир божий», 1903, № 1, стр. 90.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. А. П. Чехов в воспоминаниях современников. Москва, 1960, стр. 173

Արտաքին հղումներ խմբագրել