Ծովակ Ավագյան

կենսաֆիզիկոս

Ծովակ Մինասի Ավագյան (հունիսի 24, 1926(1926-06-24)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2011), կենսաֆիզիկոս։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (2003): Կենսաֆիզիկայի համահայկական ընկերակցության նախագահ (2003)։ Ավագյանը տեսականորեն և փորձարարորեն հիմնավորել է մարդու աչքով ռենտգենյան տեսանելիության երևույթը՝ ցույց տալով երկրորդային ֆիզիկական պրոցեսների ներդրումը ցանցաթաղանթում։

Ծովակ Ավագյան
Ծնվել էհունիսի 24, 1926(1926-06-24)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2011
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (2003)
Մասնագիտությունկենսաֆիզիկոս
ԱշխատավայրԼևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ

Կենսագրություն

խմբագրել

Ծովակ Ավագյանը ծնվել է 1926 թվականի հունիսի 24-ին, Երևանում։ 1952 թվականին ավարտել է Մոսկվայի կապի համամիութենական ինստիտուտը։ 1952 թվականին ավարտել է Մոսկվայի կապի ինժեներների ինստիտուտի ռադիոտեխնիկայի ֆակուլտետը, 1956-1958 թվականներին սովորել է ասպիրանտուրայում, այնուհետև աշխատել Հայաստանի ԳԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում։ 1968 թվականին ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարության Երկրագործության գիտահետազոտական ինստիտուտում կազմակերպել է Հայաստանում կենսաֆիզիկայի բնագավառի առաջին գիտական լաբորատորիան և նույն տարում, Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Արտեմ Ալիխանյանի հրավերով, այդ ինստիտուտում հիմնել ճառագայթային կենսաֆիզիկայի լաբորատորիա, որը ղեկավարել է երկար տարիներ։ Միաժամանակ, 1990-1996 թվականներին Ավագյանն աշխատել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարությունում՝ որպես արտաքին կապերի վարչության պետ[2]։

Ավագյանը հեղինակ է բազմաթիվ աշխատությունների, այդ թվում` գիտական հոդվածների և թեզիսների, մենագրությունների, գիտահանրամատչելի հրապարակումների, ունի հայտնագործությունների վեց հեղինակային վկայականներ` նվիրված ճառագայթային կենսաֆիզիկայի, սինքրոտրոնային ռադիոկենսաբանության, քեմիլյումինեսցենցիայի, կենսաթաղանթների հետազոտման տարաբնույթ հիմնահարցերին։ Նա հետազոտել է ալիքի տարբեր երկարություններ ունեցող սինքրոտրոնային ճառագայթման ազդեցությունը օրգանիզմների վրա։ Գերմանիայի Կարլսռուե քաղաքի ռադիոկենսաբանության ինստիտուտի և Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի կենսաֆիզիկայի ինստիտուտի մասնագետների հետ համատեղ ԷՊՌ մեթոդի կիրառմամբ ուսումնասիրել է գամմա ճառագայթների ազդեցության տակ օլեինաթթվի ազատ ռադիկալային վիճակները։

Ավագյանի աշխատանքների առավել նշանակալի արդյունքները, որոնք վերաբերում են ռենտգենյան ճառագայթների ,տեսանելիությանըե, տեղ են գտել ռադիոկենսաբանության դասագրքային գրականության մեջ։ Ուսումնասիրել է ճառագայթահարման ժամանակ աչքի ցանցաթաղանթի ֆունկցիայի խանգարումը, կենսաբանական օրգանիզմների վրա տարբեր բնույթի իոնացնող ճառագայթների ազդեցությունը։

Ավագյանը գիտակազմակերպչական գործունեությանը զուգընթաց եղել է ակտիվ հասարակական գործիչ։ Արցախյան ազատամարտի տարիներին կազմակերպել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի մի խումբ գիտնականների այցը Արցախ, ամուր կապեր հաստատել Լեռնային Ղարաբաղի տարբեր կազմակերպությունների և անհատների հետ, կազմակերպել է օգնություն Ստեփանակերտի համալսարանին, բժշկական հիմնարկներին, ազատամարտիկներին[3]։ Ավագյանն ընտրվել է «Ամարաս» կազմակերպության անդամ, ակտիվ մասնակցություն ունեցել «Բժիշկներ առանց սահմանի» միջազգային կազմակերպության Ստեփանակերտի մասնաճյուղի ստեղծման գործում՝ նպաստելով Արցախ բերվող բժշկական օգնությանը, ակտիվ մասնակցություն ունեցել ԼՂՀ-ի Ինքնապաշտպանության Կոմիտեի ,Մարտիկե թերթի տպագրմանը։

2007 թվականին Ավագյանը կազմել և տպագրության է հանձնել «Սուրմալու-Իգդիր. պատմական քառուղիներում» ծավալուն գիրքը։

Անդամակցություն

խմբագրել
  • ՌԴ Ճառագայթային կենսաբանության միության անդամ (1972)
  • Ճառագայթաբանների եվրոպական միության անդամ (1982)
  • Ճառագայթաբանների ամերիկյան միության անդամ (1985)
  • Գերմանիայի միջազգային ԳԱ անդամ (1986)

Պարգևներ

խմբագրել
  • Ն. Վ. Տիմոֆեև-Ռեսովսկու անվան մեդալ (1992)
  • Հայաստանի ամերիկյան համալսարանի մեդալ՝ ՀԱՀ-ում կազմակերպման գործում ակտիվ մասնակցության համար (2002)
  • ԼՂՀ-ի նախագահի հուշամեդալ՝ Արցախի ազատագրման գործում ունեցած ավանդի համար
  • Биолюминесценция, М., 1965 (соавтор).
  • Первая республиканская сессия по общим вопросам молекулярной биологии и биофизики: Тезисы докладов, Академия наук Армянской ССР; Научный совет по проблемам молекулярной биологии и биофизики, Ереван, Б. и., 1967.
  • Сверхслабые свечения в биологии, М., 1972 (соавтор).
  • Проблемы природной и модифицированной радиочувствительности, М., 1973 (соавтор).
  • Օրինաչափ հրաշքներ։ Երևան, «Հայաստան», 1979 (համահեղինակ)։
  • Действие ионизирующих излучений различной природы на биологические организмы, Е., 2003, 66 с.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=13308
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  3. «Ծովակ Մինասի Ավագյան. Հայաստանի կենսաբանական հանդես /Biological Journal of Armenia /Биологический журнал Армении, 63 (1). pp. 93-94. ISSN 0366-5119» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ օգոստոսի 27-ին.