Ծովազարդ

գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում

Ծովազարդ, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում[2]։

Գյուղ
Ծովազարդ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ՇրջանԿամոյի շրջան
Մակերես39,1 կմ²
ԲԾՄ2000 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1905[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ծովազարդ (Հայաստան)##
Ծովազարդ (Հայաստան)
Ծովազարդ (Գեղարքունիքի մարզ)##
Ծովազարդ (Գեղարքունիքի մարզ)

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր խմբագրել

Գտնվում է Սևանա լճի հյուսիս-արևմտյան ափից մոտ 2 կմ հեռավորությամբ, Սևան-Գավառ ավտոճանապարհի վրա, մարզկենտրոն Գավառից 16 կմ հյուսիս-արևմուտք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1920 մ բարձրության վրա։

Բնակչություն խմբագրել

Ներկայիս բնակչության նախնիները 1829-1830 թթ. գաղթել են Արևմտյան Հայաստանից։

Ծովազարդի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 887 802 1307 1374 1525 1572 1836 2025 1905[1]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, կերային մշակաբույսերի և կարտոֆիլի մշակությամբ։

Պատմամշակութային կոթող խմբագրել

Գյուղում և շրջակայքում պահպանվել են դամբարաններ (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզ.), եկեղեցի (17-18դդ.), 12-15 դդ. արձանագրություններով խաչքարեր և գերեզմանոց։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Ծովազարդ բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
  • World Gazeteer: Armenia(չաշխատող հղում) – World-Gazetteer.com
  • 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
  • Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
  • Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 43, available online at the website of the Internet Archive:


Ծանոթագրություններ խմբագրել