Ծղուկ լեռ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծղուկ (այլ կիրառումներ)
Ծղուկ, լեռնազանգված և հրաբխային լեռնագագաթ Հայաստանի Սյունիքի մարզի և Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի սահմանագլխին, Սյունիքի բարձրավանդակում։
Ծղուկ | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռ |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Սյունիքի մարզ և Շահումյանի շրջան |
Աշխարհագրական տեղադրություն | Սյունիքի բարձրավանդակ |
Վերջին ժայթքում | մ.թ.ա. 3000 ± 300 տարի |
![]() ![]() | |
![]() ![]() | |
![]() | |
---|---|
![]() |
Տեսարան Ծղուկ լեռան գագաթից |
Հսկա հրաբխային զանգված է։ Ունի 3581 մ բարձրություն, գագաթին կա ջրածածկ ոչ մեծ խառնարան, զառիթափ ու կտրտված լանջեր, որոնք ցածրանում են դեպի լեռնազանգվածը եզերող սարավանդները։ Շրջակայքում կան անտառներ, վերին մասում՝ ծանծաղ լճեր։
Կազմված է անթրոպոգենի դացիտներից ու անդեզիտաբազալտներից։ Լանջերի վրա շատ են քարացրոնները, լավային հոսքերը, պահպանվել են սառցապատման հետքեր։ Լանդշաֆտը լեռնատափաստանային է, գագաթը՝ ձնամերձ[1][2]։
Ժայռապատկերներ
խմբագրելՈւխտասար հնավայրում հայտնաբերվել է ավելի քան 2000 ժայռապատկեր՝ ցրված լեռան ստորոտներում, հրաբխային խառնարանից գոյացած մանր լճակների շուրջ, ձորակներում և դարավանդներում։ Դրանք Սյունիքի հնագույն հուշարձաններից են։ Ժայռապատկերների մեծ մասը փորագրված է պղնձագույն և սև ժայռաբեկորների հորիզոնական կամ ուղղաձիգ հարթ մակերեսներին՝ 2-6 մմ խորության, 2-20 մմ լայնության ակոսներով։
Ժայռապատկերների բովանդակությունը բազմազան է. դրանցում տեղ են գտել որսորդությանը, մարդուն շրջապատող բնաշխարհին, հմայական արարողություններին, տիեզերաբանական պատկերացումներին, հատկապես արևի պաշտամունքին աղերսվող տեսարաններ։ Ուխտասարում ամենահին ժայռապատկերները վերաբերում են մ.թ.ա. V-IV հազարամյակներին։ Զանգվածեղ ժայռաբեկորների վրա դրոշմված են եղջերուների, գիշատիչների մեծադիր ծավալային պատկերներ։
Տես նաև
խմբագրելՆշումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 60 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 857 — 992 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծղուկ լեռ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |