Բացել գլխավոր ցանկը

Ներկարարություն, զանազան նյութերի ու առարկաների ներկման արհեստ։ Հայաստանում տարածված է եղել հնագույն ժամանակներից, իսկ միջին դարերում հասել է բարձր զարգացման, որի մասին վկայում են բազմաթիվ հնավայրերից հայտնաբերված նմուշները։ Հին դարերից սկսած հայտնի են եղել մի շարք ներկանյութեր, ներկեր, ներկերն ու ներկվածքը ամրացնող նյութեր, որոնք Հայաստանից առատորեն արտահանվել են նաև այլ երկրներ։ Ն․երկարարությունը սկզբում կատարվել է տնայնագործական, ապա՝ արհեստագործական եղանակով, մասնագիտացված արհեստանոցներում (կոչվել են ներկատուն, ներկոց և այլն)։ Ներկարարին անվանել են նարոտաներկ, ներկարար, ներկիչ։ Ներկելու համար օգտագործել են պարզ գործիքներ (կարասներ, պղնձե կաթսաներ, Փայտե խառնիչ և այլն)։ 19-րդ դարի Հայաստանի քաղաքներում և հայկական գաղթավայրերի մի շարք կենտրոններում գործել են ներկարարների համքարություններ, որոնց անունով հաճախ կոչվել են առանձին թաղամասեր, շուկայամերձ փողոցներ, կրպակների շարքեր։ Ներկարարյան դարավոր հմտություններն անցել են սերնդեսերունդ։ Արդի թեթև արդյունաբերության բնագավառներում, գունավոր տպագրության մեջ, արվեստի մի շարք ճյուղերում և այլուր կիրառվում է ներկարարյան մասևագիտական հնարանքների և ժողովրդական հմտությունների փորձը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 248 CC-BY-SA-icon-80x15.png