Ծառի գորտ, իր կյանքի մեծ մասը անցկացնում է ծառերի վրա[1]։ Նեոբատրաչիայի շրջանում գորտերի մի քանի տոհմ առաջացել է ծառերի գորտերից՝ չնայած դրանք սերտորեն այդքան էլ կապված չեն միմյանց հետ։

Եվրոպական ծառ գորտ (Hyla arborea)

Միլիոնավոր տարիների ընթացքում կոնվերգենցիոն էվոլյուցիան հանգեցրել է նմանատիպ մորֆոլոգիայի նույնիսկ այն տեսակների դեպքում, որոնք այնքան էլ սերտ կապ չունեն[2]։

Նկարագրություն խմբագրել

 
Կարմիր աչքերով ծառի գորտ, Օսա թերակղզի, Կոստա Ռիկա
 
Գլադիատոր ծառի գորտ (Hypsiboas rosenbergi), Օսա թերակղզի, Կոստա Ռիկա

Ինչպես նշում է անունը, ծառի գորտերը սովորաբար հանդիպում են ծառերի կամ բարձր աճող այլ բուսականության վրա։ Նրանք սովորաբար գետնին չեն իջնում, բացառությամբ զուգավորման և ձվադրման, չնայած ոմանք տերևների վրա բույն են կառուցում և ընդհանրապես հազվադեպ են հասուն տարիքում ծառերից հեռանում։

Ծառի գորտերը սովորաբար փոքր են, քանի որ նրանց քաշը պետք է համապատասխանեցվի ըստ իրենց բնակության վայրերի ճյուղերին։ Թեև այս գորտերից ոմանք հասնում են 10 սմ (4 դյույմ) կամ ավելի, նրանք սովորաբար ավելի փոքր և ավելի բարեկազմ են, քան ցամաքային գորտերը։ Ծառի գորտերը սովորաբար ունեն լավ զարգացած սկավառակներ մատների ծայրերում։ Մատները, ինչպես նաև վերջույթները, հակված են լինել բավականին փոքր, ինչը նպաստում է բռնելու գերազանց ունակության։ Ռաքոֆորիդե ցեղի Խիրոմանտիսի սեռը այս առումով ամենաէքստրեմալն է, քանի որ այն կարող է երկու մատը հակադրել մյուս երկուսին, ինչը հանգեցնում է բռնելու։

Ընտանիք խմբագրել

Ծառի գորտերը այս ընտանիքների կամ ցեղերի անդամներն են.

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Amphibians (2008 թ․ ապրիլի 22). «Tree Frog Info». Animals.howstuffworks.com. Վերցված է 2013 թ․ հունիսի 3-ին.
  2. Rowley, Jodi. «Frogs in the trees». The Australian Museum (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.

Մատենագիտություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Տես՝ tree frog Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս