Ծաղկաշատ (գյուղ, Լոռու մարզ)

գյուղ ՀՀ Լոռու մարզում
(Վերահղված է Ծաղկաշատ (Լոռու մարզ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկաշատ (այլ կիրառումներ)

Ծաղկաշատ, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքում[2]։

Գյուղ
Ծաղկաշատ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
ՀամայնքԱլավերդի (համայնք)
ԲԾՄ1500 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն181[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ծաղկաշատ (գյուղ, Լոռու մարզ) (Հայաստան)##
Ծաղկաշատ (գյուղ, Լոռու մարզ) (Հայաստան)
Ծաղկաշատ (գյուղ, Լոռու մարզ) (Լոռու մարզ)##
Ծաղկաշատ (գյուղ, Լոռու մարզ) (Լոռու մարզ)

Անուն խմբագրել

1927 թվականին գյուղը պաշտոնապես անվանվել է Խաչի Դուռ։ Այս անունն առաջացել է բնակավայրի հարավ-արևմտյան կողմում հայտնաբերված 9-ից 10-րդ դարերով թվագրվող համանուն մատուռի անվանումից[2]։

1935 թվականի հունվարի 3-ին գյուղը վերանվանվել է Ծաղկաշատ։ Այս անունն առաջացել է բնակավայրի տարածքում աճող բազմաթիվ ծաղիկների առկայությունից[2][3]։

Աշխարհագրություն խմբագրել

Բնակավայրը գտնվում է Գուգարաց լեռների արևմտյան լանջերին՝ ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա[2]։ Համայնքի կենտրոն Ալավերդի քաղաքից հեռու է 12 կմ դեպի հարավ-արևելք[2], իսկ մարզկենտրոն Վանաձոր քաղաքից՝ 60 կմ դեպի հյուսիս-արևելք։

Ունի գեղատեսիլ բնություն, շրջապատված է անտառներով[4]։

Պատմություն խմբագրել

Ծաղկաշատը Հայաստանի պատմական բնակավայրերից է[2]։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Ծաղկաշատում առկա են բազմաթիվ պատմամշակութային կառույցներ ու կոթողներ։ 2004 թվականի դրությամբ գյուղում և շրջակա տարածքներում հաշվառվել և պետական գրանցում են ստացել թվով 17 հուշարձան, որոնցից են գյուղից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվող և մ․թ․ա․ 12-10 դարերով թվագրվող դամբարանադաշտը, գյուղից 4 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվող և մ․թ․ա․ 8-ից 7-րդ դարերով թվագրվող դամբարանադաշտը, գյուղի մեջ գտնվող 9-ից 20-րդ դարերով թվագրվող գերեզմանոցը, նույն տեղում գտնվող 13-րդ դարով թվագրվող եկեղեցի, վերջինին կից գտնվող 11-ից 13-րդ դարերով թվագրվող խաչքարեր, թևավոր խաչ, եկեղեցու կողքին գտնվող 17-րդ դարով թվագրվող շինություն, գյուղից 2 կմ հեռու գտնվող միջնադարյան գյուղատեղին, 13-րդ դարով թվագրվող գերեզմանոցը, գյուղից 3 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվող եկեղեցին, գյուղի հարավում գտնվող և 13-րդ դարով թվագրվող Սուրբ Սարգիս մատուռը[5]։

Բնակչություն խմբագրել

Ստորև աղյուսակի տեսքով ներկայացված է Ծաղկաշատ գյուղի բնակչության վիճակագրական տվյալներն ըստ տարիների.

Տարի 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2011
Բնակիչ 167[6] 319[6] 345[6] 354[6] 194[6] 179[7] 273[6] 180[6] 181[1]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ[4]։ 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ գյուղում եղել է 560 խոշոր եղջերավոր կենդանի[4]։ Զբաղվում են նաև խոզաբուծությամբ[4]։

Խորհրդային Միության ժամանակաշրջանում գյուղի վարելահողերում աճեցվել է ցորեն ու գարի, սակայն Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո ոռոգման ջրի չլինելու պատճառով այդ աշխատանքները դադարեցվել են[4]։

2012 թվականի դրությամբ Ծաղկաշատի շուրջ 25 բնակիչ աշխատել է Թեղուտի պղնձա-մոլիբդենային հանքավայրում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Ալավերդի համայնքի բնակավայրերի մասին տեղեկություններ Լոռու մարզպետարանի կայքում, (արխիվացված 09․06․2023 թվականին)
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 834 — 992 էջ։
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Շատ մեղք է փոքր բնակչություն ունեցող գյուղը. Ծաղկաշատի համայնքապետ» հոդված hetq.am լրատվական կայքում, (արխվացված 14․06․2023 թվականին)։
  5. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 29 հունվարի 2004 թվականի N 49-Ն, վավերացված 09.02.2004 թվականին [(https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=37965 էլեկտրոնային տարբերակ)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 100» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 10-ին.
  7. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 712 — 916 էջ։