Խրիստո Բոտև (մարզադաշտ, Վրացա)
«Խրիստո Բոտև» (բուլղար․՝ Христо Ботев), մարզադաշտ Բուլղարիայի Վրացայի համայնքում, «Բոտև» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտն է։ Տեղակայված է Վրացա քաղաքում։
Տեսակ | մարզադաշտ |
---|---|
Տեղագրություն | Բուլղարիա, Վրացա[1] |
Երկիր | Բուլղարիա |
Հիմնադրված | 1946 |
Անվանված է | Խրիստո Բոտև |
Կառուցված | 1946-1948 |
Բացված | 1948 |
Սեփականատեր | Վրացայի ղեկավարություն |
Գործաղեկավար | «Բոտև» |
Տարողություն | 32 000 |
Տնային թիմ | «Բոտև» |
Ծածկույթի տեսակը | Բնական |
Կայք | Պաշտոնական կայքէջ |
Vratsa stadium Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՄարզադաշտը կառուցվել է հետպատերազմյան թվականներին, 1946-1948 թվականներին, և այն ժամանակ նրա տարողությունը կազմել է 21 հազար մարդ։ Նա տեսել է երկու վերանորոգում։ Առաջին վերանորոգումը անցկացվել է 2008 թվականին, որի արդյունքում դրվել են 3000 նսնատեղ երեք կենտրոնական սեկտորներում (գինը կազմել է 150 հազար եվրո)։ Երկրորդ վերանորոգում անցկացվել է 2009 թվականի հունիսին, որի արդյունքում վերանորոգվել է մարզադաշտի մուտքի դիմացում գտնվող Գ սեկտորը (գինը կազմել է 120 հազար եվրո)։ 2009 թվականի հոկտեմբերին մարզադաշտը թույլատվություն է Բուլղարիայի ֆուտբոլային միությունից, որը հնարավորություն է տալիս անցկացնել ազգային առաջնության խաղերը բոլոր մակարդակներում։
2001 թվականի դրությամբ՝ մարզադաշտում եղել են 6 հազար անհատական պլաստիկական նստատեղ։ 2011 թվականին սկսվել է երրորդ վերանորոգման պատրաստումը, պլանավորվում է վերաշինել կողմնային երկու սեկտորները և ավելացնել պլաստիկական նստատեղի քանակը մինչև 12 000։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ GeoNames — 2005.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Խրիստո Բոտև (մարզադաշտ, Վրացա) կատեգորիայում։ |