Բուլղարիայի ֆուտբոլային միություն

Բուլղարիայի ֆուտբոլային միություն, կրճատ՝ ԲՖՄ (բուլղար․՝ Български футболен съюз), Բուլղարիայում ֆուտբոլի վերահսկողություն և կառավարում իրականացնող հասարակական կազմակերպություն: Բուլղարիայի ֆուտբոլային ակումբների ասոցիացիան է, ԲՖՄ-ի կազմում են մտնում 44 պրոֆեսիոնալ և 490 սիրողական ակումբներ:

Բուլղարիայի ֆուտբոլային միություն
ԵրկիրFlag of Bulgaria.svg Բուլղարիա
Հիմնված1923
ՆախագահBorislav Mikhailov?
Հավաքականի մարզիչLyuboslav Penev?
Կայքbfunion.bg

Հիմնադրվել է 1985 թվականի հունիսի 27-ին Սոֆիայում, ֆուտբոլը ղեկավարող մարմինների, որոնք գոյություն են ունեցել 1923 թվականից, և Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (1962-1985) իրավահաջորդն է: Միությունը կառավարում է երկրում ֆուտբոլի զարգացումը, կազմակերպում է պաշտոնական առաջնություններ, պաշտպանում է ֆուտբոլային ակումբների հետաքրքրությունները, ներկայացնում է բուլղարական ֆուտբոլը միջազգային մակարդակում: ԲՖՄ-ի գլխավոր նպատակն է տարածուն սպորտի զարգացումը, բուլղարական պրոֆեսիոնալ ֆուտբոլի բարձր մակարդակի պահպանումը, ֆուտբոլիստների բարոյական արժեքների դաստիարակությունը:

Բուլղարիան 1923 թվականից ՖԻՖԱ անդամ է[1], իսկ 1954 թվականից՝ ՈՒԵՖԱ անդամ[2]:

ԲՖՄ-ի հանձնարարությամբ Բուլղարիայում հիմնական ֆուտբոլային առաջնությունները անցկացնում են Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան (Ա և Բ խմբերի առաջնություններ, Գավաթ և Սուպերգավաթ) և Սիրողական ֆուտբոլային լիգան (Բ խմբի առաջնություններ, մարզային առաջնություններ, Սիրողական լիգայի գաբաթ, բանակային, ուսանողական և կանանց առաջնություններ):

Պատմական ժամանակագրությունԽմբագրել

Երկրի հավաքականի ձեռքբերումներԽմբագրել

  • Օլիմպիադայի արծաթե մեդալ 1968
  • Օլիմպիադայի բրոնզե մեդալ 1956
  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալ 1994
  • Աշխարհի առաջնության եզրափակիչ առաջնությունների մասնակից (7 անգամ)
  • Եվրոպայի առաջնության եզրափակիչ առաջնությունների մասնակից (2 անգամ)

ԲՖՄ ղեկավարությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. [https://www.fifa.com/associations/association/bul/ Բուլղարիայի ֆուտբոլային միության էջը ՖԻՖԱ-ի կայքում
  2. [https://www.uefa.com/memberassociations/association=BUL/index.html Բուլղարիայի ֆուտբոլային միության էջը ՈՒԵՖԱ-ի կայքում

Արտաքին հղումներԽմբագրել