Վլադիմիր Խվոստով

Վլադիմիր Միխայլովիչ Խվոստով (ռուս
(Վերահղված է Խվոստով Վլադիմիրից)

Վլադիմիր Միխայլովիչ Խվոստով (ռուս.՝ Владимир Михайлович Хвостов, հունիսի 11 (24), 1905, Կազան, Ռուսական կայսրություն - մարտի 9, 1972(1972-03-09)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային պատմաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1964), ԳԴՀ (Արևելյան Գերմանիա) և Սերբիայի ԳԱ անդամ։

Վլադիմիր Խվոստով
ռուս.՝ Владимир Михайлович Хвостов
Ծնվել էհունիսի 11 (24), 1905
Կազան, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 9, 1972(1972-03-09)[1] (66 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունպատմաբան, համալսարանի դասախոս և գլխավոր խմբագիր
Հաստատություն(ներ)Մոսկվայի Կառլ Լիբկնեխտի անվան արդյունաբերական մանկավարժական ինստիտուտ, Սմոլենսկի պետական համալսարան, Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտ, Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա, ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարություն, ԽՄԿԿ Կենտկոմին կից հասարակական գիտությունների ակադեմիա, International Life? և ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտ
Գործունեության ոլորտպատմություն, ժամանակակից պատմություն և Միջազգային հարաբերություններ
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա
Ալմա մատերԹաթարական պետական հումանիտար-մանկավարժական համալսարան (1926)
Կոչումպրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, պրոֆեսոր և ԽՍՀՄ ԳԱ անդամ
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1938)
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարTheodore Rothstein? և Nikolay Lukin?
Եղել է գիտական ղեկավարԱլեքսանդր Չուբարյան
Հայտնի աշակերտներAlexander Nekrich?, Nikolaĭ Vasilʹevich Sivachev? և Ալեքսանդր Չուբարյան
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ
Երեխա(ներ)Ksenia Khvostova?
ՀայրM. M. Khvostov?

Եղել է ԽՍՀՄ արտգործմինիստրության բարձրագույն դիվանագիտական դպրոցի տնօրեն (1945), ԽՄԿԿ Կենտկոմին կից Հասարակական գիտությունների ակադեմիայի միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ (1946-1954), ԽՍՀՄ արտգործմինիստրության վարչության պետ և կոլեգիայի անդամ (1946-19571959-1967 թթ.-ին՝ ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտի տնօրեն, 1967-1971 թթ.-ին՝ ԽՍՀՄ մանկավարժական ակադեմիայի պրեզիդենտ։

Հեղինակ է «Դիվանագիտության պատմության» (2 հրատարակչությամբ, 1963) 2-րդ հատորի, խմբագիր և հեղինակակից է «ԽՍՀՄ արտաքին քաղաքականություն» (մաս 1-2, 1966-1971) աշխատության։ «Դիվանագիտական բառարան»-ի (1-3 հրատարակչությամբ) խմբագիրներից է։ Եղել է «Սովետական պատմական հանրագիտարան»-ի գլխավոր խմբագրության անդամ։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակների (1942, 1946)։ Իր աշխատություններում Խվոստովն անդրադարձել է հայ ժողովրդի ազատագրական պայքարի տարբեր հարցերի, մասնավորապես Հայկական հարցի պատմությանը։ Բեռլինի դաշնագիրը (1878) նա դիտում էր որպես կապիտալիստական պետությունների դիվանագիտական խաղ, որը ճակատագրական նշանակություն ունեցավ արևմտահայերի համար՝ նրանց դատապարտելով ֆիզիկական բնաջնջման։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Хвостов Владимир Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Գրականություն խմբագրել

  • История дипломатии, т. 2, 2 изд ., M., 1963
  • Copoк лет борьбы за мир, M., 1958.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 92