Խվար (քաղաք)

քաղաք Խորվաթիայում

Խվար (խորվ.՝ Hvar, իտալ.՝ Lesina), քաղաք Խորվաթիայում[1]։ Համանուն կղզու խոշորագույն քաղաքն է։ Բնակչությունը կազմում է 4 138 մարդ (2001)։ Գտնվում է կղզու հարավարևմտյան մասում։

Բնակավայր
Խվար
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
Մակերես297,37 կմ²
Ժամային գոտիUTC+1
Պաշտոնական կայքhvar.hr
Խվար (քաղաք) (Խորվաթիա)##
Խվար (քաղաք) (Խորվաթիա)

Պատմություն խմբագրել

Քաղաքի հին բնակիչները եղել են իլլիրիացիները։ 3-րդ դարում ողջ Իլլիրիան Խվարի հետ անցել է Հռոմի տիրապետության տակ։ 12-րդ դարում Խվարի կառավարումն անցել է Վենետիկին։ Այդ շրջանում կառուցվել են հսկայական պատեր և քաղաքային շինություններ։ 13-րդ դարում Խվարը ստացել է քաղաքի կարգավիճակ և դարձել կղզիների վարչական կենտրոն՝ փոխարինելով Ստարիգրադին։ Այդ նույն ժամանակ եպիսկոպոսի նստավայրը Ստարինգրադից տեղափոխվել է Խվար։ 15-րդ դարի վերջում Խվարը դարձել է Վենետիկի առևտրի և ռազմական նավահանգիստներից մեկը։

1571 թվականին կղզին ավերվել է թուրքերի կողմից, իսկ Խվարի ամրոցը ունեցել է լուրջ ավերվածություններ։ 1579 թվականին ամրոցը պայթյունի հետևանքով գրեթե ամբողջովին քանդվել է։ 1797 թվականին Վենետիկի Հանրապետության ընկնելուց հետո կղզի են եկել ավստրիացիները։ 1807 թվականին Խվարը ենթարկել է Ֆեոդոր Ուշակովի նավատորմի հարձակմանը։

1918-1921 թվականներին իտալացիները Խվարը օկուպացրել են։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո այն դարձել է Հարավսլավիայի մի մասը։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Սուրբ Ստեփանոսի տաճար - տաճարի կառուցումը տեղի ունեցել մի քանի փուլով (16-17-րդ դար)։ Տաճարին հարում է եպիսկոպոսի պալատը։
  • Արսենալ - 1602 թվականին շենքի երկրորդ հարկում բացվել է Խորվաթիայի առաջին հանրային թատրոնը։
  • Վերանդա - Հին քաղաքի կենտրոնական տարածքը։ Հայտնի են Պալադինի և Գեկտորովիչի պալատները։
  • Քաղաքի պատեր - կառուցվել են 13-րդ դարում, սակայն հետագայում բազմիցս վերակառուցվել է։
  • Իսպանական ամրոց - կառուցվել է 16-րդ դարում։ Ներկայումս թանգարան է։
  • Նապոլեոնի ամրոց - 1811 թվականին կառուցել են ֆրանսիացիները։ Այժմ օգտագործվում է որպես աստղադիտարան։
  • Ֆրանցիսկյան վանք (15-րդ դարի վերջ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Kontakti | Grad Hvar» (խորվաթերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.

Արտաքին հղումներ և աղբյուրներ խմբագրել