Խուան Մելենդես Վալդես (իսպ.՝ Juan Meléndez Valdés, մարտի 11, 1754(1754-03-11)[1][2][3][…], Ribera del Fresno, Բադախոս, Էստրեմադուրա, Իսպանիա - մայիսի 24, 1817(1817-05-24)[1][2][3][…], Մոնպելիե), իսպանացի գրականագետ, բանաստեղծ, Սալամանկայի բանաստեղծական դպրոցի հիմնադիր։ Հայտնի է եղել նաև «Բատիլո» («Batilo») կեղծանվամբ։ Եղել է Իսպաներեն լեզվի թագավորական ակադեմիայի անդամ։

Խուան Մելենդես Վալդես
իսպ.՝ Juan Meléndez Valdés
Ծնվել էմարտի 11, 1754(1754-03-11)[1][2][3][…]
ԾննդավայրRibera del Fresno, Բադախոս, Էստրեմադուրա, Իսպանիա
Վախճանվել էմայիսի 24, 1817(1817-05-24)[1][2][3][…] (63 տարեկան)
Վախճանի վայրՄոնպելիե
ԳերեզմանՄադրիդի Սուրբ Իսադորի անվան գերեզմանատուն
Գրական անունBatilo[4]
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և քաղաքական գործիչ
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունՍալամանկայի համալսարան
ԺանրերQ6081423?
ԱնդամակցությունԻսպանիայի արքայական ակադեմիա
ԱշխատավայրՍալամանկայի համալսարան
Изображение автографа
 Juan Meléndez Valdés Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Խուան Մելենդես Վալդեսին նվիրված հուշարձան, որը գտռնվում է Բադախոս նահանգի Ռիբերա դել Ֆրենսո քաղաքում

Խուան Մելենդես Վալդեսը ծնվել է 1754 թվականի մարտի 11-ին Բադախոս նահանգում գտնվող Ռիբերա դել Ֆրենսո բնակավայրում[5](ռուս.): Սովորել է սկզբում Մադրիդի համալսարանում, այնուհետև Սալամանկայի համալսարանում, որտեղ վերջին հաշվով դարձել է դասախոս։

Որոշակի ժամանակահատված աշխատել է որպես դատավոր Սարագոսայում, Վալյադոլիդում, ինչպես նաև մայրաքաղաք Մադրիդում։

1800 թվականին Խուան Մելենդես Վալդեսը խառնակչության համար արտաքսվել է Մեդինա և Սամորա։

Պիրենեյան պատերազմների ժամանակ Խուան Մելենդես Վալդեսը հանդես է եկել իշխանությունների հետ համագործակցության օգտին, որը հայտարարվել էր Նապոլեոնի կողմից։ Այդպիսով նա դառնում է այն մարդկանցից մեկը, ում Բոնապարտը տալիս է «ֆրանսիականացված» մականունը[6]։

Օկուպացիոն իշխանությունների անկումից հետո Խուան Մելենդես Վալդեսը ստիպված էր լքել երկիրը։ Արտագաղթելուց կարճ ժամանակ անց՝ 1817 թվականի մայիսի 24-ին նա մահանում է Մոնպելիեում[5]։ Գրեթե շուրջ կես դար անց բանաստեղծի աճյունը տեղափոխվում է Մադրիդ քաղաքի պանթեոն։

19-րդ դարի վերջերին և 20—րդ դարի սկզբներին Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան-հանրագիտարանում Խուան Մելենդես Վալդեսի ստեղծագործական գործունեության մասին տրվել է հետևյալ գնահատականը. - «Նրա բանաստեղծությունները («Poesias», 1785 թվական) տարբերվում են և՛ նրբությամբ, և՛ հզորությամբ։ Նա փորձւմ էր իսպանական գրականությանը հաղորդել վերջինի համար ոչ ռազմականացված բնութագիր։ Նրա ամենամեծ որակներն են հետևողականությունը, անկեղծությունը, զբացմունքը և կենդանի երևակայությունը»[7]։

Խուան Մելենդես Վալդեսը մեծ ազդեցություն է ունեցել Խոսե Իգլեսիաս դե լաս Կասայի գրական գործունեույթան վրա[8]։

Բանաստեղծի հայրենի քաղաքում նրա պատվին հուշարձան է կանգնեցված։

Ստեղծագործություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  6. Demerson G., Don Juan Meléndez Valdés. Une vie espagnole sous ie signe de la France (1754—1817), P., 1961.
  7. «Мелендес-Вальдес, Хуан». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. «Иглезиас-де-лас-Казас, Хосе». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն խմբագրել

  • Astorgano Abajo, Antonio. Juan Meléndez Valdés, humanista. Estudio sobre la Cátedra de Salamanca. Publicaciones de la Diptutación de Badajoz. (pdf)
  • Astorgano Abajo, Antonio. Biografía de D. Juan Meléndez Valdés. Diputación Provincial. Badajoz, 1996.
  • Colford, W.E. Juan Meléndez Valdés. Nueva York, 1942.
  • Demerson, Georges. Don Juan Meléndez Valdés y su tiempo, 1754-1817. Editorial Taurus. Madrid, 1971.
  • Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  • Литературный энциклопедический словарь. - М.: Советская энциклопедия. Под редакцией В. М. Кожевникова, П. А. Николаева. 1987.
  • Melendez Valdés, Juan // «Энциклопедия Британника»; 1911 год (անգլ.).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուան Մելենդես Վալդես» հոդվածին։