Խուան Խոսե Նոգես Պարտալատին (իսպ.՝ Juan José Nogués Portalatín; ապրիլի 28, 1909(1909-04-28) կամ մարտի 28, 1909(1909-03-28)[1], Borja, Սարագոսա, Արագոն, Իսպանիա - հուլիսի 2, 1998(1998-07-02), Պալմա դե Մալյորկա, Իսպանիա), Իսպանացի ֆուտբոլիստ և մարզիչ։
|
---|
Անձնական տվյալներ |
---|
Ամբողջական անուն |
Խուան Խոսե Նոգես Պարտալատին |
---|
Ազգությունը |
|
---|
Քաղաքացիությունը |
Իսպանիա |
---|
Ծննդյան ամսաթիվ |
ապրիլի 28, 1909(1909-04-28) կամ մարտի 28, 1909(1909-03-28)[1] |
---|
Ծննդավայր |
Բարխա, Սարագոսա |
---|
Մահվան ամսաթիվ |
հուլիսի 2, 1998(1998-07-02) (89 տարեկան) |
---|
Մահվան վայր |
Պալմա |
---|
Դիրք |
դարպասապահ |
---|
Պատանեկան կարիերա |
---|
|
Մասնագիտական կարիերա* |
---|
Տարի |
Ակումբ |
Խաղ |
(Գոլ) |
---|
|
1932-1941 |
Ընդհանուր |
11 |
(1) |
---|
Ազգային հավաքական |
---|
|
Մարզչական կարիերա |
---|
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Խուան Խոսե Նոգեսը իր ֆուտբոլային կարիերան սկսել է իսպանական Տոռնատես ակումբում։ 1930 թվականին Խուանը տեղափոխվել է իսպանական Բարսելոնա ակումբ։ Բարսելոնայում Խուանը իր նորամուտը նշել է ապրիլի 12-ին, երբ Բարսելոնան ոչ ոքի 1-1 խաղաց Ռասինգի դեմ։ Այդ ժամանակ Խուանը իր մասնակցությամբ օգնեց Բարսելոնային 5 անգամ նվաճել Կատալոնիայի առաջնության հաղթողի տիտղոսը։
Խուանը խաղացել է 2 հավաքականում։ Կատալոնական թիմում նա անցկացրել է 10 խաղ, այդ թվում խաղացել է Իսպանիայի հավաքականի դեմ, ովքեր 1934 թվականին պատրաստվում էին աշխարհի առաջնությանը, և կատալոնացիները պարտվեցին 2-0 հաշվով։ Բայց Խուանի խաղով տպավորվել էին իսպանիայի ազգային թիմը և իսպանացիների խնդրանքով Խուանը տեղափոխվեց Իսպանիայի հավաքական։ Այնտեղ նա անցկացրեց 1 խաղ, որի շնորհիվ իսպանացիները հայտնվեցին 1/4 եզրափակչում։ Խուանը փոխարինման դուրս եկավ, առաջին խաղում վնասվածք ստացած Ռիկարդո Սամորայի փոխարեն։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտից հետո նա վերադարձավ Կատալոնիա, որտեղ կատալոնացիները խաղացել են 2 խաղ Բրազիլիայի դեմ։ Առաջին խաղում կատալոնացիները հաղթել են 2-1 հաշվով, իսկ 2-րդ խաղը ավարտվել է ոչ ոքի 2-2։
Իր խաղային կարիերայի ավարտից հետո Խուանը անցել է մարզիչի աշխատանքի և սկսել է գլխավորել Բարսելոնան։ Իր առաջին մրցաշրջանում Բարսելոնային հաջողվել է նվաճել ֆուտբոլի Իսպանիայի գավաթը, որտեղ կատալոնացիները խաղացել են Ատլետիկո մադրիդի դեմ և կարողացել են լրացուցիչ ժամանակում հաշվի մեջ առավոլության հասնել 4-3։ Բայց առաջնությունում թիմը խաղացել է միջակ և խուսափել է սեգունդա դուրս գալուց։ Իսկ հաջորդ մրցաշրջանում Բարսան ավելի լավ է խաղացել։ Առաջնությունում կատալոնացիները գրավել են երրորդ հորիզոնականը, իսկ ազգային գավաթում նրանք դուրս են եկել կիսաեզրափակիչ փուլ, որտեղ խաղացել են Մադրիդի Ռեալի դեմ։ Առաջին խաղում կատալոնացիները հաղթել են 3-0, իսկ պատասխան խաղում պարտվել են 1-11։
Բարսելոնայից հետո Խուանը մարզել է Խիմնաստիկ ակումբը, որի ժամանակ ակումբը մեծ թռիչքների է հասել։ Թիմի հետ Խուանը կիսաեզրափակիչ է հասել, բայց պարտվել է Էսպանյոլին։ Ակումբի հիմնական ձեռքբերումը տեղի է ունեցել 1948 թվականի հունվարի 11-ին, երբ Խիմնաստիկը հաղթել է Ռեալ Մադրիդին Սանտիագո Բեռնաբեու մարզադաշտում, որը դեռևս ռեկորդային ցուցանիշ է, քանի որ Խիմնաստիկը միակ ակումբն է, որ առաջին խաղում կարողացել է հաղթել Ռեալ Մադրիդին Սանտյագո Բեռնաբեու մարզադաշտում։
Նա մարզել է նաև Էսպանյոլը, Սպորտինգը և Լյեյդան, որտեղ նա աշխատել է առանց որևէ ձեռքբերումների։
- Կատալոնիայի չեմպիոն - 1930, 1931, 1932, 1935, 1936