Խուան Բերմուդո (իսպ.՝ Juan Bermudo, մոտ 1510[1][2], Էսիխա, Սևիլյա, Անդալուզիա, Իսպանիա - մոտ 1565[2]), երաժշտության իսպանացի տեսաբան, վիուելահար, կոմպոզիտոր, ֆրանցիսկյան միաբանության անդամ։

Խուան Բերմուդո
Ծնվել էմոտ 1510[1][2]
ԾննդավայրԷսիխա, Սևիլյա, Անդալուզիա, Իսպանիա
Մահացել էմոտ 1565[2]
ՔաղաքացիությունԻսպանիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունԱլկալի համալսարան
Մասնագիտությունմաթեմատիկոս, երաժշտագետ, կոմպոզիտոր, երաժշտության տեսաբան և երգեհոնահար
 Juan Bermudo Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բերմուդոյի մասին կենսագրական տեղեկություններն աղքատիկ են (դրանք վերցված են բացառապես իր իսկ ստեղծագործություններից)։ Ծագել է ապահով ընտանիքից։ 1525 թվականին Սևիլիայում ընդունվել է ֆրանցիսկյան միաբանություն, այնուհետև ազատ Ալկալա դե Էնարեսի համալսարանի արվեստների ֆոկուլտետում ուսումնասիրել ճշգրիտ գիտություններ։ 1524-1534 թվականներին այցելել է Տոլեդոյի մայր տաճար և հիացել տեղի երգիչների իմպրովիզային պոլիֆոնիայով։ Հայտնի են նաև Գրանադայի պալատի կապելմայստեր Բեռնարդինոյի հետ (Bernardino de Figueroa, մահացել է 1571) Բերմուդոյի խորհրդակցությունները։ Մեկ այլ կարևոր խորհրդատու եղել է կոմպոզիտոր Կրիստոբալ դե Մորալեսը։ 1550 թվականին Բումադոն այցելել է Մոնտիլիեի (Անդալուզիա) կլարիսինյան եկեղեցի` աբբայությանը նվիրելով իր տրակտատներից մեկը։ 1560 թվականի հունիսի 24-ին Անդալուզիայի ֆրանցիսկյան թեմում ընտրվել է ղեկավար պաշտոնում։ Խուան Բերմուդոյի մահվան տարեթիվն ու վայրը հայտնի չեն։

Ստեղծագործություն խմբագրել

Բերմուդոյի ստեղծագործական գլխավոր ձեռքբերումը «Երաժշտական գործիքների մեկնություն» տրակտատն է («Declaración de instrumentos musicales», 1555)` հինգ հատորով[3]։ Վերնագիրը, որը երաժշտական գործիքների դիտարկման խոստում է, այնքան էլ չի արդարացնում իրեն, որտեղ վոկալ երաժշտությունը (ինչպես գրիգորյան երգեցողությունը, այնպես էլ եկեղեցական նորագույն պոլիֆոնիան) դիտարկվում է գործիքային երաժշտության հետ։ Պետք է հաշվի առնել, որ արևմտյան գիտնականները վերնագիրը մեկնաբանում են Բոետիոսի musica instrumentalis-ի իմաստով, այսինքն` երաժշտության հնչողություն ունեցող ամեն երևույթ, ոչ թե մաթեմատիկական տեսություն[4]։

Բերմուդոյի աշխատությունում առավել արժեքավոր է գործիքների նկարագրությունը, որտեղ մանամասն ներկայացվում են վուելան, ինչպես նաև ստեղնաշարային գործիքներ, քնար և այլն[5]։ Երաժշտության տեսության տեսանկյունից կարևոր է երրորդ գիրքը, որտեղ հեղինակը քննարկում է տեմպերացիայի խնդիրները, նոտագրությունը, երաժշտական կոպոզիցիայի տեխնիկան` հատկապես ինտաբուլյացիան։ Հինգերորդ գիրքը, որը նվիրված է եկեղեցական տոների ուսմունքին, այդ թվում` դրանց կիրառմանը բազմաձայն երգեցողության մեջ, սկսվում է Կրիստոբալ դե Մորալեսի արժեքավոր ներածությամբ (թվագրված է 1550 թվականի հոկտեմբերի 20-ին)[6]։ Առաջին գիրքը որոշ չափով երաժշտության գեղագիտության ու բարոյագիտության ավանդական շարադրություն է (օրինակ` դիտարկված է երգչի ու երաժշտի տարբերությունը), անունների ծագումնաբանության պատմական էքսկուրսիա, երաժշտության դասակարգման հարցերի քննարկում։ Ժամանակի նշանավոր հեղինակություններից ում հղում է կատարում Բերմուդոն, փիլիսոփաներ Յակոբ Ֆաբերն է, Ջորջո Վալան, երաժիշտներ Գաֆուրին և Գլարեանը։

Բերմուդոն իր տրակտատը համարել է իր կյանքի գլխավոր աշխատությունը։ Հետազոտությունների միջանկյալ արդյունքները նա հրատարակել է որպես առանձին գործեր։ Այսպես` 1549 թվականին հրատարակվել է տրակտատների առաջին գիրքը («Libro primero»), որն իր չափերով գրեթե հավասար է հաջորդ հինգ գրքերին միասին վերցված, իսկ հաջորդ տարի հրատարակել է Երկրորդ գրքից մի հատված` «Arte tripharia» անունով։

Բերմուդոն «Mira Nero de Tarpeya» ռոմանսի հեղինակն է` ձայնի և վիուելայի համար, ինչպես նաև երգեհոնի համար կաթոլիկ հանրահայտ հիմների պոլիֆոնիկ մշակումների, որոնցից են` «Conditor alme siderum», «Ave maris stella» և «Vexilla regis prodeunt»[7]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Երաժշտություն (ֆր.)
  3. Вариант русского перевода заглавия — «Разъяснение музыкальных инструментов»
  4. Freis W., Blackburn B. Bermudo, Juan // The New Grove Dictionary of Music and Musicians. London; New York, 2001.
  5. В Четвёртой книге трактата.
  6. Псалмовые тоны разъясняются (с примерами) во Второй книге.
  7. «Глядит Нерон с Тарпеи [на горящий Рим]». Пьеса опубликована в Четвёртой книге трактата.

Ստեղծագործություններ խմբագրել

Բերմուդոյի բոլոր տրակտատները գրված են իսպաներենով։

  • Libro primero [de la Declaración de instrumentos musicales] (s.l., 1549)
  • Arte tripharia (s.l., 1550)
  • Declaratión de instrumentos musicales (s.l., 1555); фрагмент трактата в переводе М.В.Иванова-Борецкого опубликован в кн. "Музыкальная эстетика западноевропейского средневековья и Возрождения" (М.: Музыка, 1966)

Գրականություն խմբագրել

  • Stevenson R.M. Juan Bermudo. Den Haag, 1960.
  • Apel W. Geschichte der Orgel- und Klaviermusik bis 1700. Kassel, 1967.
  • Corona Alcalde A. Juan Bermudo and his seven vihuelas // Journal of the Lute Society 24 (1984), p. 77-86.
  • Annoni M.T. Tuning, temperament and pedagogy for the vihuela in Juan Bermudo's "Declaratión de instrumentos musicales". PhD Diss. Ohio / USA, 1989.
  • Otaola P. Instrumento perfecto y sistemas armónicos microtonales en el siglo XVI: Bermudo, Vicentino y Salinas // Anuario musical 49 (1994), p. 127-157.
  • Freis W. Becoming a theorist: the growth of the Bermudo's "Declaratión de instrumentos musicales" // Revista de musicología 28 (1995), pp. 27–112.
  • Freis W. Perfecting the perfect instrument: Fray Juan Bermudo on the tuning and temperament of the "vihuela de mano" // Early Music 23 (1995), pp. 421–435.
  • Otaola González P. Tradición y modernidad en los escritos musicales de Juan Bermudo: del Libro primero (1549) a la Declaración de instrumentos musicales (1555). Kassel: Edition Reichenberger, 2000. IX, 518 pp.; ISBN 3-931887-93-6.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուան Բերմուդո» հոդվածին։