Էսիխա (իսպ.՝ Écija), քաղաք և համայնք Իսպանիայում, գտնվում է Ջենիլ գետի վրա, Սևիլյայից Կորդովա ճանապարհի կեսին։ Մտնում է Սևիլյայի պրովինցիայի մեջ, որն էլ իր հերթին մտնում է Անդալուսիա ինքնավար համայնքի մեջ։

Քաղաք
Էսիխա
Écija
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՊրովինցիաՍևիլյա
Ինքնավար համայնքԱնդալուզիա
ՔաղաքապետԽուան Վիկ Մորալ
Մակերես976 կմ²
ԲԾՄ100 մ
Բնակչություն40534 մարդ (2010)
Խտություն39,9 մարդ/կմ²
ՏեղաբնականունAstigitano, na
Ecijano, na
Ժամային գոտիUTC+1
Փոստային ինդեքս41400
Փոստային դասիչ41400
Ավտոմոբիլային կոդSE
Պաշտոնական կայքecija.es
Էսիխա (Իսպանիա)##
Էսիխա (Իսպանիա)

Համայնքը մտնում է Էսիխա շրջանի կազմի մեջ։ Տարածքը՝ 976 կմ2։ Բնակչությունը՝ 40534 (2010)։ Հեռավորությունը պրովինցիայի վարչական կենտրոնից՝ 94 կմ։

Պատմություն

խմբագրել

Էսիխան 50–աստիճանային ամառային շոգի պատճառով անվանվում է «Անդալուսիայի թավա» (La Sartén)։ Կառուցված է Astygi անտիկ քաղաքի տեղում, վերանվանվել է Colonia Augusta Firma Օգոստոսի կողմից։ Եպիսկոպոս Ֆուլգենտի եղել է Սբ․ Իսիդոր Սևիլյացու։ Հնագետները հայտնաբերել են հնագույն քաղաքի մնացորդները։ Տեղական ձիթապտղի յուղը մեծ պահանջարկ է ունեցել ամբողջ Հռոմեական կայսրությունում։

1236 թվականին կաստիլիացիները ազատեցին քաղաքը մավրերից։ Էսիխայի պատմության ոսկե դարերը եղել են 17-րդ և 18-րդ դարերը, երբ անդալուզիական մեծ հողատերերը՝ ինչպիսիք են Մեդինասելի դքսերը քաղաքում կառուցում էին իրենց շքեղ ապարանքները։ Քաղաքի ուրվապատկերը թարմացնում են գոտիկա, մուդեխար, ռենեսանս և բարոկկո ոճերով կառուցված երկու տասնյակ եկեղեցական զանգակատները։ Լիսսաբոնյան երկրաշարժից հետո 1755 թվականին քաղաքը նորից վերակառուցվեց։

Ժողովրդագրություն

խմբագրել
Բնակչության թիվը
1996 1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006
37 292 37 113 37 565 37 652 37 777 37 900 38 083 38 472 38 911 39 295

Հայտնի մարդիկ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսիխա» հոդվածին։