Խորվաթական ժանյակ
Խորվաթական ժանեկագործություն, ժանյակ գործելու ավանդույթ Խորվաթիայում, որ ձևավորվել է Վերածննդի դարաշրջանից Միջերկրածովյան շրջանում և մայրցամաքային Եվրոպայում[1]։ Ներկայումս խորվաթական ժանյակներն աչքի են ընկնում անկրկնելի զարդանախշերով ու պատկերներով։ 2009 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ն Խորվաթիայի ժանեկագործությունն ընդգրկել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում[2]։
Ներկայումս Խորվաթիայում կան ժանեկագործության մի քանի կենտրոններ, որոնք պահպանում են ժանակ հյուսելու ավանդույթները։ Դրանք են Ադրիատիկ ծովի Պագ և Խվար կղզիները, երկրի հյուսիսում գտնվող Լեպոգլավա քաղաքը և Մեջիմուրսկա ժուպանիայի Սուրբ Մարիամ գյուղը։
Ժանյակների տեսակներ
խմբագրելՊագ։ Ասեղային ժանյակ
խմբագրելՊագ կղզու ասեղային ժանյակները հիշեցնում են սարդոստայն՝ երկրաչափական բազմաթիվ մոտիվներով։ Պատրաստի արտադրանքը չափազանց ամուր է և ի տարբերություն խորվաթական այլ ժանյակների՝ կարելի է լվանալ։
Ժանյակ գործելու ավանդույթը նախկինի պես պահպանվում է Պագ կղզում, այնտեղ բացվել է ժանեկագործության դպրոց[3]։
Լեպոգլավա։ Բակլայահատ ժանյակ
խմբագրելԼեպոգլավա քաղաքում պահպանվում է բակլայահատ ժանկյակների ավանդույթը։ Դրանք պատրաստվում են երկրաչափական, ծաղկային մոտիվներով ու նախշերով, ինչպես նաև կենդանիների պատկերներով։ Օգտագործվում են վուշի կամ բամբակաթղթային սպիտակ թելեր։ Ժանյակները կարող են լինել տարբեր ձևերի ու չափերի։
Լեպոգլավայում ժանեկագործությունը լայն տարածում է գտել 19-րդ դարի վերջին՝ իր «ոսկեդարին» հասնելով միջպատերազմյան ժամանակաշրջանում[4]։ Այս ընթացքում ժանյակները հաղթել են միջազգային բազմաթիվ ցուցահանդեսերում ու մրցույթներում։ 1937 թվականին Փարիզում նրանք նվաճել են ոսկե մեդալ, իսկ երկու տարի անց Բեռլինում՝ բրոնզե մեդալ[5]։
Ամեն տարի՝ սեպտեմբերին, Լեպոգլավայում անկացվում է ժանյակների միջազգային փառատոն[6]։
Խվար։ Ժանյակներ ագավայից
խմբագրելԽվար կղզու ժանյակներն ինքնատիպ են այն բանի պատճառով, որ դրանց թելը ստանում են ագավայից (ալոե), որն աճում է կղզում[7]։ Ագավայի տերևները հավաքում են տարվա որոշակի ժամանակահատվածում, ապա վերամշակում են սպիտակ բարակ թելի ստացման հատուկ տեխնոլոգիայով։
Միայն Խվար քաղաքի Բենեդիկտյան մենաստանի միանձնուհիներն են ժանյակներ գործում այդ թելերից, որոնք այդպես էլ կոչվում են՝ ալոեից ժանյակներ[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Lacemaking in Croatia; DOCUMENTS: Nomination for inscription on the Representative List in 2009». UNESCO. 2009 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ Lacemaking in Croatia - intangible heritage - Culture Sector - UNESCO
- ↑ HGK: Pag lace Արխիվացված 2012-04-26 Wayback Machine
- ↑ Miroslav Gašparović & Marina Bagarić: Hidden treasure of the Museum of Arts and Crafts, Zagreb: selection from the museum holdings to mark the 125th anniversary of MUO.
- ↑ Povijest čipke Արխիվացված 2011-11-08 Wayback Machine
- ↑ 15th International Lace Festival, Lepoglava 2011 Արխիվացված 2011-12-05 Wayback Machine
- ↑ United States Institute for Theatre Technology. «TD & T» , Volume 43, Issues 2-4, 2007.
- ↑ The Lace from Hvar Արխիվացված 2012-04-26 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Խորվաթական ժանյակ կատեգորիայում։ |