Խորխե Պոսա
Խորխե Ալբերտո Պոսա Պերես (իսպ.՝ Jorge Alberto Poza Pérez, հունիսի 26, 1977[1] կամ հունիսի 26, 1967, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2])՝ մեքսիկացի դերասան, հայտնի է դարձել 1989 թվականին։
Խորխե Պոսա | |
---|---|
Ի ծնե անուն՝ | Jorge Alberto Poza Perez |
Ծննդյան թիվ՝ | հունիսի 26, 1977[1] (47 տարեկան) կամ հունիսի 26, 1967 (57 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2] |
Քաղաքացիություն՝ | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մասնագիտություն՝ | դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան |
Կարիերա՝ | 1989 - 2014 |
IMDb։ | ID 0694742 |
Կենսագրություն
խմբագրելՎաղ մանկություն
խմբագրելԽորխեն ծնվել է 1977 թվականի հունիսի 26-ին մեքսիկական Տուլանսիգո քաղաքում (Իդալգո նահանգում)։ Դերասանի հայրը՝ Խավիեր Պոսան, հայտնի մեքսիկ հեռուստահաղորդավար է։ Խավիերը նկատում է իր որդու մեջ դերասանի տաղանդը, երբ Խորխեին վստահում են դպրոցականի դերը։ Հայրը որոշել էր, որ իր որդին պետք է դառնար դերասան, բայց ծանոթ մարդ չուներ կինոաշխարհից։ Այդ ժամանակ հայրը նամակ է ուղարկում որդու նկարներով Televisa հեռուստաընկերություն։ Նկարը հասնում է Պիմշտեին Վալենտինին և նա Խորխեին առաջարկում է Խոսե Ինգնասիո Լոպեսի դերը՝ «Ուղղակի Մարիա» հեռուստասերիալում, որտեղ նա հաջող խաղաց այդ դերը։ Ինչպես նաև այդ սերիալում նա խաղացել որբ Չուչոյի դերը։
Դերասանի կարիերայի վերելքը
խմբագրել«Ուղղակի Մարիայում» նկարվելուց հետո Խորխե Պոսան նկարվեց երկու ֆիլմում և երեք հեռուստասերիալներում՝ սիթքոմում ու 17 հեռուստանովելներում, ինչպես նաև «Մի օր մեր մոտ էլ կաճեն թևեր», որտեղ նա խաղաց Պեպինի դերը։ Ընդհանուր առմամբ նկարահանվել է 36 աշխատանքներում։
Մեր ժամանակներ
խմբագրելԴերասանը ներկա պահին աշխատում է Televisa ընկերությունում և նկարահանվում է կինոներում և հեռուստահաղորդումներում։
Ֆիլմագրություն
խմբագրելՖիլմեր
խմբագրելՏարի | Վերնագիր | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
1991 | Bandidos | Միգել | Դեբյուտ |
2001 | Երկրորդ կյանք | Ռիկարդո | |
2012 | Morelos | Նիկոլաս Բրավո | |
2013 | Երրորդ կանչ | Դանիել | |
2014 | Կատարյալ բռնապետություն | Ռաֆաել Լասռեյն |
Հեռուստատեսություն
խմբագրելՏարի | Վերնագիր | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
1992 | Պապիկը և ես | Պերիկո | |
1992 | Երեխան սպասում է | Չատո | |
1995 | Եթե Աստված վերցներ իմ կյանքը | ||
1996 | Ես և դու | Հումբերտո | |
1997 | Իմ սերունդը | ||
1998 | Rencor apasionado | Տովի Մենդիոլա | |
1998 | Թանկարժեք | Ռոբին | |
1998 | Դիսնեի քարտեզը | Խորխե | |
1999 | El diario de Daniela | Կառլոս | |
1999 | Ձեր սիրո համար | Դավիդ Պարա | |
2000 | Համբույրի համար | Օստին Ագիլար | |
2001 | Կփորձեմ մոռանալ | Էլ Գատոա | |
2001 | Ակունք | Հեկտոր Լունա | |
2002 | Դաս 406 | Ֆրանցիսկո Ռոմերո | |
2003 | Քող | Ռաֆաել Սոսա / Էռնեստո Սոսա | |
2004 | Փայտե կինը | Ռոգելիո Ռոբելար | |
2005 | Դեմ տարաձայնություններին | Մատեո Լիզագարա | |
2006-2007 | Այսօր | Հոստ | 2 սերիա |
2007 | Սեքս և այլ գաղտնիքները | Այսօրվա վարորդը | "Տոն" (Սեզոն 1, Սերիա 11) |
2008-2009 | Երկաթյա հոգի | Սեբաստիան Հիերո Ջիմենեզ | |
2010 | Մարդասպան կինը | Պաբլո | |
2011 | Rafaela | Խոսե Մարիա Բաեզ | Առաջնորդի դեր |
2012 | Դրախտի փոքր կտոր | Ֆաբիո Մոնտենեգրո | |
2014 | Կատու | Մարիանո Մարտինեզ Նեգրետե | Հիմնական դերը 112 սերիայում |
2016 | Գախտնիքների հյուրանոց | Դիեգո Մոնտեխո |
Արտաքին հղումներ
խմբագրել- Хорхе Поса на сайте ԿինոՊոիսկ
- Biografia de Jorge Poza(չաշխատող հղում) en esmas.com
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.