Խորեն Պետրոսի Պողոսյան (փետրվարի 4, 1904(1904-02-04) կամ ապրիլի 2 (15), 1904, Գալաց, Ռումինիա և Գանձակ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 23, 1989(1989-09-23) կամ դեկտեմբերի 8, 1988(1988-12-08), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ խորհրդային օդերևութաբան։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր (1946), պրոֆեսոր, ՌՍՖՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ։

Խորեն Պողոսյան
Ծնվել էփետրվարի 4, 1904(1904-02-04) կամ ապրիլի 2 (15), 1904
Գալաց, Ռումինիա կամ Գանձակ, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 23, 1989(1989-09-23) (85 տարեկան) կամ դեկտեմբերի 8, 1988(1988-12-08) (84 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական և օդերևութաբան
Հաստատություն(ներ)Ա. Ի. Վոեկովի անվան գլխավոր երկրաֆիզիկական աստղադիտարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1927) և Ռուսաստանի պետական ​​հիդրոօդերևութաբանական համալսարան (1934)
Գիտական աստիճանաշխարհագրական գիտությունների դոկտոր (1946) և պրոֆեսոր
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
ԽՍՀՄ պետական մրցանակ և ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

1927 թվականին ավարտել է Երևանի համալսարանը, 1934 թվականին՝ Մոսկվայի հիդրոօդերևութաբանական ինստիտուտը։ 1932 թվականից աշխատել է եղանակի կենտրոնական բյուրոյում (ԽՍՀՄ հիդրոօդերևութաբանական կենտրոն), 1960 թվականից՝ Գլխավոր երկրաֆիզիկական դիտարանի տնօրեն, 1961-1963 թվականներին ԽՍՀՄ նախարարների խորհրդին առընթեր Հիդրոմետ ծառայության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ։

Խորեն Պողոսյանի հիմնական աշխատությունները նվիրված են մթնոլորտի ընդհանուր շրջանառության և խոնավաշրջանառության հարցերին։ Մթնոլորտային պրոցեսների եռաչափական վերլուծության և եղանակի կանխատեսման համար ադվեկտիվ-դինամիկական մեթոդի հիմնադիրն է։ Մթնոլորտի ընդհանուր շրջանառության վերաբերյալ ուսումնասիրությունները հանգեցրին տրոպոսֆերայում և ստրատոսֆերայում պրոցեսների սեզոնային փոփոխությունների հարցերի մշակմանը։

Պարգևներ խմբագրել

ԽՍՀՄ Պետական մրցանակ (1980)

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 370