Խոշոր պնդուկենի

բույսերի տեսակ
Խոշոր պնդուկենի
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Տվյալների անբավարարություն

Խոշոր պնդուկենի, կամ «լոմբարդիական ընկույզ» (լատին․՝ Corylus maxima), տիզենիների ցեղի տերևաթափային ծառային թփերի տեսակ (Corylus) կեչազգիների ընտանիքից (Betulaceae), որի պտուղները հայտնի են ֆունդուկ անունով[1]։

Տարածում և էկոլոգիա խմբագրել

Բնությունում արեալը գրավում է հարավ-արևելյան Եվրոպան և Փոքր Ասիան։

Մեծ քանակությամբ բուծվում է Թուրքիայում, Բալկաններում, Իտալիայում, Հյուսիսային Ամերիկայում, Ֆրանսիայի հարավային շրջաններում, Գերմանիայում և Շվեյցարիայում, Ռուսաստանում, Հարավային Կովկասում և Ղրիմում։

Բուսաբանական նկարագրություն խմբագրել

Խոշոր թփուտը կամ ծառը 3-10 մետր բարձրության է։ Ծառի կեղևը և խոշոր ճյուղերը մոխրագույն են, դալար ճյուղերը սաղարթախիտ են, կարմրականաչ, իսկ տարեց ճյուղերը գրեթե մերկ են կամ ցուղուններով պատված։

Ընձյուղը ձվաձև, բաց շագանակագույն են՝ խոշոր գույնզգույն ծաղկաթերթերով։ Տերևները սրտանման են կամ լայն ձվաձև, 7-12 սմ երկարությամբ, 6-10 սմ լայնությամբ, խիստ կարճ և թույլ գծերով, ոչ հավասար կրկնակի ատամներով, կանաչ կամ հաճախ մուգ կարմիր գույնի, ներքևի հատվածից ավելի բաց գույնի գծերով և 0.8-2 սմ երկարությամբ թիթեղներով։ Կոթատերևիկները երկարակյաց են։ Առէջային փշփշուկի երկարությունը մինչև 10 սմ է, տրամագիծը՝ 1 սմ։

Պտուղները 3-6 են, հաճախ պակաս 1-ից մինչև 8, ցողունի երկարությունը մինչև 3 սմ։ Ներքևի հատվածում մսեղ է, կրկնակի երկար է պնդուկից, նրան կիպ շրջապատում և նրա վրա ձգվում է նեղացող խողովակ, որը տարածված է լայն ատամնավոր թիակի վրա, կանաչ կամ կարամրա-կանաչ, թավշե-խավ և երկաթախառն-մազավոր։ Ընկույզը երկարավուն-ձվաձև է մինչև անգամ գլանաձև, 2-2,5 սմ երկարությամբ, շառավիղը մոտ 1,5 սմ։

Ծաղկումը մարտին է։ Պտղատվությունը՝ սեպտեմբերին։


Նշանակություն և կիրառում խմբագրել

Մշակույթում այն հայտնի է եղել դեռևս Հին Հունաստանի և Հռոմի ժամանակներից որպես ընկուզազգի բույս։ Շատ բարձր որակի համային և սննդային ընկույզներ են, պարունակում են 50-60% ճարպ, մոտ 15% Սպիտակուցներ և նուշի համ են հիշեցնում։ Մեծ քանակությամբ ընկույզները հրուշակեղենի արդյունաբերության մեջ օգտագործվում են Հալվայի արտադրության համար` որպես նուշի փոխարինող և այլն։

Յուղը շատ համեղ է և անուշաբույր, օգտագործվում է նաև հրուշակեղենի և սննդի արդյունաբերություններում։

Որպես դեկորատիվ բույս, տարածված չէ։

Տաքսոնոմիա խմբագրել

Խոշոր պնդուկենու տեսակը մտնում է Տիզենիների ցեղատեսակի (Corylus), Պնդուկենիների ենթաընտանիքի (Coryloideae), Կեչիների ընտանիքի (Betulaceae), Հաճարածաղիկների կարգի (Fagales) մեջ։

Մի շարք աղբյուրներում այն համարվում է Կեչազգիների հոմանիշ (Corylus avellana):

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Фундук — статья из Большой советской энциклопедии.