Խոլոդնայա Ռեչկա կամ Բագրիպշ (Բագրիպստա[1], աբխազերեն՝ Баҕрыпсҭа, վրացերեն՝ ხოლოდნაია რეჩკა, նախկինում՝ ცივწყარო - Ցիվծղարո), հայաբնակ գյուղ Աբխազիայի Գագրայի շրջանում, Խոլոդնայա Ռեչկա (թարգմանաբար` Պաղ գետակ) գետի ձախ ափին, Գագրայից 10 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 50 մ բարձրության վրա։

Գյուղ
Խոլոդնայա Ռեչկա
աբխ.՝ Баҕрыпсҭа, վրաց.՝ ხოლოდნაია რეჩკა
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետԳագրայի մունիցիպալիտետ
ԲԾՄ50 մ
Բնակչություն909 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր, Ռուսներ, Հույներ
Խոլոդնայա Ռեչկա (Աբխազիա)##
Խոլոդնայա Ռեչկա (Աբխազիա)

Բնակչությունը խմբագրել

1959 թվականի տվյալներով, գյուղում բնակվում էր 660 մարդ` հիմնականում հայեր և ռուսներ։ Գյուղական խորհրդի ենթակայության տակ գտնվող տարածքում բնակվում էր 1430 մարդ, մեծամասնությունը նույնպես հայեր և ռուսներ[2][3]։ 1989 թվականին, գյուղում ապրում էր 1624 մարդ[4]` կրկին հայեր և ռուսներ[5]։

Ըստ 2011 թվականին արված հաշվառումների, գյուղի բնակչությունը կազմում էր 909 մարդ, որից 651 (71,6%) - հայեր, 192 (21,1%) - ռուսներ, 21 (2,3%) - հույներ, 16 (1,8%) - ուկրաինացիներ, 14 (1,5%) - աբխազներ, 2 (0,2%) - վրացիներ, իսկ մնացածը այլ ազգությունների ներկայացուցիչներ[6]։

Բնակչությունը զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի, ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և շերամապահությամբ։ Խորհրդային տարիներին գյուղն ուներ տարրական դպրոց, գրադարան, ակումբ-կինո, բուժկայան, բուսաբանական այգի, 2 հանգստյան տուն և 4 պանսիոնատ։

Գյուղը հիմնել են Սամսունից, Տրապիզոնից և Օրդուից եկած հայերը, 1828 թվականին։

1992 թվականին, Աբխազիայի կառավարության որոշմամբ, գյուղը վերանվանվել է Բագրիպստա։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 68