Խոզուկը (ռուս.՝ Поросёнок), ռուսական կատակերգական մուլտֆիլմ, որը նկարահանվել է 2014-2021 թվականներին։ Իմ կյանքը մուլտֆիլմի շարունակությունն է։

Խոզուկը
ռուս.՝ Поросёнок
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրկատակերգական հեռուստասերիալ
ՌեժիսորՆատալյա Բերեզովայա
ՀնչյունավորումԼարիսա Բրոխման, Sergey Kapkov? և Ալեքսանդր Պլյուշչև
ԵրաժշտությունTimur Vedernikov?
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
ԸնկերությունՊիլոտ
ՊրիկվելԻմ կյանքը (մուլտֆիլմ)
Թվական2004

Սյուժե խմբագրել

Փոքրիկ, բայց շատ հետաքրքրասեր խոզուկն ապրում էր գյուղում։ Նա ուներ Խոզ մայրիկ և Խրյակ հայրիկ, ինչպես նաև` խոճկորիկ եղբայրներ։ Նրանցից բացի բակում ապրում էին նաև շունը, կատուն, կովը, այծը, գառը, աքաղաղը և հավերը։ Ժամանակ առ ժամանակ հյուրեր են հայտնվում, օրինակ` ծովախոզուկը, բուլդոգը, վարազը, պապիկի ուրվականը և ուրիշներ։

Ամեն օր խոզուկը հիանում է արևածագով, և պատասխան է փնտրում հերթական կարևոր հարցի համար, օրինակ, կծագի արդյո՞ք արևը, եթե աքլորը նրան չկանչի, կամ նրա կանչի ուրիշ մեկը։

Սերիաների շարք­ խմբագրել

  • Ֆիլմ 1։ Դայակ։

Ամեն դայակ պետք է հիշի. դաստիրակության մեջ կարևոր են շարժական խաղերը մաքուր օդին։ Որքան ավելի շատ խաղեր գիտի դայակը, այնքան ավելի ուժեղ են երեխաները ձգտում դեպի նա։ Իհարկե, ավելի ուրախ է բոլորով միասին խաղալը, հատկապես եթե խաղը նպատակ ունի։ Այծը շատ բարի դայակ է։

  • Ֆիլմ 2։ Մարտական ակումբ։

Խոզուկը նկատում է, որ իր հայրիկը գաղտնիք ունի, և որոշում է բացահայտել այն։ Հետևում է հայրիկին և պարզում, որ նա գնում է այնպիսի վայր, որտեղ պարզում են, թե ով է ավելի ուժեղ ու կարևոր։ Նախ տեղի է ունենում ոչխարների մենամարտը, հետո` կատուների, իսկ այնուհետև` ընդհանուր ծեծկտռուք, որը հաղթում է մայրիկը` քշելով բոլորին։

  • Ֆիլմ 3։ Կարտոֆիլը։

Խոզուկը լսում է, որ մարդիկ կարտոֆիլը ցանում են` աչքերը դեպի վեր և որոշում է, որ կարտոֆիլը ողջ է և նրան պետք է փրկել և հանել հողի տակից։ Խոզուկին ասում են, որ կարտոֆիլը ցանում են, որ երիտասարդ կարտոֆիլն աճի, և նա հանգստանում է։

  • Ֆիլմ 4։ Ծովային խոզուկը։

Բերում են մի ծովային խոզուկ, և խոզուկը որոշում է, որ նրան ջուր է պետք։ Պարզվում է, որ ծովային խոզուկը չի կարողանում լողալ, նրա անունը նրան բոլորովին չի համապատասխանում։

  • Ֆիլմ 5։ Ուրվականը։

Պապիկի ուրվականը գալիս է Համլետի հոր ուրվականի պես և խնդրում է իր համար նոր նոտաներ ձեռք բերել։ Խոզուկը ստիպված է խոսել շեքսպիրյան բանաստեղծական հանգով։

  • Ֆիլմ 6։ Օլիմպիադա։

Գյուղ են բերում կարևոր բուլդոգի, որի վզից կախված էին ոսկե մեդալներ, և միացնում են հեռուստացույցը։ Բոլորն իմանում են, որ մեդալները տալիս են մրցույթներում հաղթանակների համար և սկսում են մրցել։ Բայց չափն անցնում են, և բուլդոգին տանում են։

  • Ֆիլմ 7։ ՉԹՕ։

Խոզուկը գիշերը չէր քնում, նայում էր աստղերին և երազում, որ այլ մոլորակներից խոզուկներ թռչեին երկիր և պատմեին, թե այնտեղ ինչպես է։ Մի քիչ հետո վայրէջք է կատարում մի թռչող ափսե, որի վրա կային կանաչ խոզուկների տեսք ունեցող այլմոլորակայիններ։ Նրանք սկսում են ընդունել բոլոր նրանց տեսքը, ում տեսնում են, ուսումնասիրում են երկիրը, իսկ հետո հեռանում են։

  • Ֆիլմ 8։ Վայրին։

Խոզուկը հանդիպում է վայրի խոզուկին և նրան իր հետ բերում է գյուղ, իսկ հետո նրա հետևից գնում է անտառ։ Պազվում է, որ վայրի խոզուկը պետք է շատ վազի և անընդհատ կեր փնտրի, իսկ երբեմն էլ` հանդիպում ունենա արջի հետ։ Եվ խոզուկը վերադառնում է տուն։

  • Ֆիլմ 9։ Դարի առավանգումը։

Ոչխարն անհետանում է մառանից։ Խոզուկը և վայրի խոզուկը կասկածում են, որ նրան գողացել է արջը։ Այնուհետև որոնումներին միանում է նաև շունը, որը տանում է դեպի գայլերի որջը։ Բայց այնտեղ էլ չեն գտնում նրան, վերադառնում են գյուղ ու տեսնում հեռացող բեռնատարն և խուզած ոչխարին։

  • Ֆիլմ 10։ Նոր Տարի։

Խոզուկն իմանում է, որ խոզուկները նույնպես դիմավորում են Նոր Տարին, և նրանց մոտ է գալիս խոզերի Ձմեռ Պապիկը, որը սիրում էր համեղ հյուրասիրություն և բոլորի հետ երգում է «Անտառում եղևնի է ծնվել» երգը։

Կերպարներ խմբագրել

  • Խոզուկ` գլխավոր հերոսը, որի անունից պատմվում է մուլտֆիլմը
  • Մայրիկ խոզ` խոզուկի մայրը
  • Հայրիկ խոզ` Խրյակ անունով
  • Ոչխար` խոզուկի և նրա ընտանիքի հին ընկերը
  • Հորեղբայր Պետյա` աքաղաղ, հավանաբար, խոզուկի հորեղբայրը
  • Այծ` խոզուկի և իր եղբայրների դայակը
  • Խոզուկի եղբայրներ` խոզուկի փոքրիկ եղբայրները

Հեղինակներ խմբագրել

  • Սցենարի հեղինակ` Նատալյա Ռումյանցևա
  • Ռեժիսորներ` Նատալյա Բերյոզովայա (1-7), Մաքսիմ Պոլյակով (8-10)
  • Բեմադրող նկարիչ` Մաքսիմ Պոլյակով
  • Ֆոնի նկարիչ` Մարիա Յակուշինա
  • Կոմպոզիտոր` Տիմուր Վեդերնիկով
  • Հնչունային ռեժիսոր` Ալյոնա Նիկոլաևա
  • «խոզուկի երգը» երգի հեղինակ` Դմիտրի Վոսկրեսենսկի (4-10)
  • Դերերը հնչյունավորել են`
    • Լարիսա Բրոխման-խոզուկ
    • Սերգեյ Կապկով- այլ ձայներ (4-10), Ալեքսանդր Պլյուշև(4)
  • Պրոդյուսերներ` Իգոր Գելաշվիլի, Լ. Բուբնենկով

Հեղինակները ներկայացված են ըստ մուլտսերիալների լուսագրերի։

Մրցանակներ խմբագրել

  • 2014 թվական` հանդիսատեսի համակրանք մրցանակ, Անիմացիոն կինոյի 10-րդ համաշխարհային փառատոն Վառնայում[1]։
  • 2014 թվական` Մուլտֆիլմերի մեծ փառատոն։ Մանկական ժյուրին նշել է «Խոզուկը» մուլտսերիալի լավագույն դրվագը` Դայակը և Խոզուկը[2]։
  • 2014 թվական` «Մուլտիվիդինիե» անիմացիոն արվեստի 12-րդ փառատոն Սանկտ-Պետերբուրգում, պրոֆեսիոնալ ժյուրիի մրցանակ «Ամենաուրախ ֆիլմ» անվանակարգում[3]։
  • 2015 թվական` Անիմացիոն կինոյի 20-րդ ռուսական բաց փառատոն` դիպլոմ Նատալյա Բերյոզովային` «անիմացիոն արտահայտչամիջոցներով սոցիալական գրոտեսկի սրությունը պատկերելու համար»[4]։
  • 2015 թվական` Անիմացիոն կինոյի 6-րդ միջազգային «Ոսկե կուկեր» փառատոն Սոֆիայում (Բուլղարիա), մրցանակ լավագույն դրվագի համար (Խոզուկ. Դայակը)[5]։
  • 2018 թվական` Իկար (կինոմրցանակ), լավագույն դրվագ («Նոր Տարի», «Խոզուկ» մուլտսերիալ, ռեժիսոր Մաքսիմ Պոլյակով)։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել