Իմ կյանքը (ռուս.՝ Моя жизнь) ռուսական կարճամետրաժ մուլտֆիլմ, որը նկարահանվել է «Արգուս ինտերնեյշնլ» ստուդիայի կողմից, 2000 թվականին։

Իմ կյանքը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՆատալյա Բերեզովայա
ՍցենարիստMaksym Polyakov?
Երկիր Ռուսաստան
Տևողություն193 վայրկյան
Պատկերի ձևաչափBetacam?
ՍիկվելԽոզուկը (մուլտֆիլմ)
Թվական2000

Սյուժե խմբագրել

Վերջերս ծնված խոճկորը պատմում է իր կյանքի մասին` դեռևս չհասկանալով դրա բարդությունները ու դաժանությունները։ Նրա շուրջը անտարբերություն է, տառապանք և մահ, բայց նա դրանք չի նկատում և հանդես է գալիս անմեղության և լավատեսության տեսանկյունից։ Մուլտֆիլմում ցուցադրվում է գյուղական կենցաղի տեսարաններ, անմիջական, բայց սև հումոր, փիլիսոփայական հարցեր, երկար հայացք դեպի մայր մտնող արևը։

Հեղինակներ խմբագրել

Ռեժիսոր Նատալյա Բերյոզովայա
Սցենարի հեղինակ Ա. Յանի, Մաքսիմ Պոլյակով
Նկարիչ Մաքսիմ Պոլյակով
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Ալեքսեյ Մաշտակով, Օլեգ Պիչուգին, Նատալյա Բերյոզովայա, Ե. Զախարչենկո, Ա. Յանի
Օպերատոր Վլադիմիր Բերյոզովոյ
Պրոդյուսեր Վլադիմիր Րեպին
Կոմպոզիտոր Վ. Կոզլովա
Հնչյունային ռեժիսոր Ն. Սմիրնով

Շարունակություն խմբագրել

2014-2017 թվականներին թողարկվել է շարունակությունը` «Խոճկորը» մուլտսերիալը` Ալեքսանդր Տատարսկու «Օդաչու» անիմացիոն ստուդիայի կողմից, որը բաղկացած էր 10 սերիայից։ Անիմացիան համակարգչային է, սակայն պահպանվել է սկզբնական ոճի մեծ մասը։ Սյուժեները դարձել են ավելի մանկական և պակաս մռայլ, սակայն ընկալման հասուն շերտը պահպանվել է։ Հերոսը շարունակում է պատմել ֆերմայի կյանքի մասին` տեսնելով այն անմեղ մանկական հայացքով։

Փառատոններ և մրցանակներ խմբագրել

  • Մուլտֆիլմը մասնակցել է Տարուս 2001 փառատոնին։
  • Անսիի անիմացիոն փառատոնի «Աշխարհի ամենազվարճալի մուլտֆիլմ» մրցանակ[1]
  • «ԿՐՈԿ» 8-րդ միջազգային կինոփառատոն, «Մանկական ֆիլմեր» անվանակարգի մրցանակ[2]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել