Ալեքսանդր Վլադիմիրովիչ Պլյուշչև (սեպտեմբերի 16, 1972(1972-09-16), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս լրագրող, բլոգեր, հեռուստառադիոհաղորդավար, երկրորդ պլանի դերասան[1][2]։

Ալեքսանդր Պլյուշչև
ռուս.՝ Александр Владимирович Плющев
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 16, 1972(1972-09-16) (51 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՌուսաստանի Դ. Մենդելեևի քիմիատեխնոլոգիական ինստիտուտ (1994)
ԵրկերThe Breakfast Show?
Մասնագիտությունլրագրող, հաղորդավար, դերասան, ռադիոհաղորդավար, հեռուստահաղորդավար և յություբեր
ԱշխատավայրՄոսկվայի արձագանքը
Կայքplushev.com
 Aleksandr Plyushchev Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1979-1989 թվականներին սովորել է Թայմիրսկայա փողոցում գտնվող թիվ 751 դպրոցում։ Ընդունվել է Մոսկվայի քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի սիլիկատների քիմիական տեխնոլոգիայի ֆակուլտետ[3][4]։

Համալսարանում սովորելիս աշխատել է «Մենդելևեց» համալսարանական թերթում և ղեկավարել երիտասարդական խմբագրությունը[5]։ 1994 թվականի փետրվարից «Էխո Մոսկվի» ռադիոկայանի նորությունների հաղորդավարն էր, որտեղ հայտնվել է Մոսկվայի քիմիատեխնոլոգիական ինստիտուտի ուսանող և «Էխո Մոսկվի»-ի խորհրդարանական թղթակից Դմիտրի Պինսկերի խորհրդով, ում Պլյուշչևը հանդիպել է Մենդելևեց խմբագրատանը[6]։ Պիտեր Մարչենկոյի շնորհիվ 1997-1999 թվականներին աշխատել է որպես NTV հեռուստատեսության առավոտյան նորությունների գլխավոր խմբագիր[1]։

1998 թվականի մարտի 30-ից «Էխո Մոսկվի» ռադիոկայանում Պլյուշչևը սկսել է վարել համացանցին նվիրված իր «ԷխոՆեթ» ծրագիրը։ Սկզբում ծրագիր է վարել Գլեբ Եգորովիչ Սեթկինի հետ։ «ԷխոՆեթ»-ը Պոպովի անվան ազգային մրցանակի դափնեկիր է 1999 թվականին հեռարձակման ոլորտում «Լավագույն հատուկ ծրագիր» անվանակարգում և «Ազգային ինտերնետ մրցանակի» դափնեկիր՝ «Ինտերնետն ավանդական լրատվամիջոցներում» անվանակարգում[7]։

2001 թվականի հոկտեմբերից Դմիտրի Բորիսովի հետ հյուրընկալվել էր վեց ժամ տևողությամբ «Սերեբրո» երաժշտական գիշերային հաղորդմանը։ Բորիսովի հեռանալուց հետո, նախքան 2008 թվականի սկիզբը հաղորդումը վարում էր մենակ կամ Լարիսա Յասնոգորոդսկայի հետ[8][9]։

2001 թվականի նոյեմբերի 16-ին գրանցվել է echonet.ru տիրույթում[10]։

Մինչև 2003 թվականն աշխատել է որպես «Աքսել Շպրինգեր Ռաշա»-ի գլխավոր խմբագրի տեղակալ։ 2003 թվականին եղել է Lenta.ru առցանց հրատարակության գլխավոր խմբագիր։ 2006-2011 թվականներին «Ռոսիա 24» հեռուստաալիքով վարել է «Վեստի.net» հաղորդումը։ 2003-2004 թվականներին «Ռուսական Newsweek» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալն էր[11]։

2006 թվականի ապրիլի 17-ին ստեղծել է plushev.com կայքը։

2007, 2011 և 2012 թվականներին եղել է The BOBs բլոգի միջազգային մրցույթի ժյուրիի անդամ[12][13]։

Ընտանիք խմբագրել

Կինը՝ Վալերիա Պլյուշչևան «Առաջին ալիք» հեռուստաալիքի տեղեկատվական ծրագրերի պրոդյուսերն է։ Ունեն դուստր՝ Վարվառան (ծնվ. հոկտեմբերի 4, 1999 թվական)[2]։

Պլյուշչևը և Վիքիպեդիան խմբագրել

 
Պլյուշչևը որպես «Վիքի մրցանակ 2015» արարողության հաղորդավար

Պարբերաբար վարում է «Վիքի-մրցանակներ»-ի տրամադրման արարողությունը։

Վիքիմեդիա ՌՈՒ հանրագիտարանային գիտելիքների տարածումը խթանող ոչ առևտրային գործընկերության գործադիր տնօրեն Ս. Ա. Կոզլովսկու և Վիքիպեդիայի ռուսաստանյան բյուրոկրատ Վ. Ա. Սոլովյովի հետ զրույցում Պյուշչևը նշել է, որ ստուգում է հոդվածները ոչ թե տեսնելու՝ ինչ է այնտեղ փոխվել, այլ որ այն ունի քննարկման էջ, որտեղ երբեմն քննարկումները շատ զվարճալի են։

Մրցանակներ խմբագրել

  • 1999 — Պոպովի ազգային մրցանակ («Լավագույն հատուկ ծրագիր»)
  • 2001 — ազգային ինտերնետային մրցանակ
  • 2001 թվականի հունիսի 5-ին անվանվել է լավագույն առցանց լրագրող՝ «Russian Online Top» մրցույթի արդյունքների հիման վրա
  • 2001 — «Տարվա լրագրող»
  • 2002 — «Տարվա լրագրող» երկրորդ տեղ
  • 2003 — «Տարվա լրագրող»
  • 2004 — «Հաղորդակցման տեխնոլոգիաները հետխորհրդային տարածքում. գաղափարից մինչև իրագործում» հոդվածի մրցույթի հաղթողп
  • 2005 — «Բարձր տեխնոլոգիաներ. Ծագում, մեր օրեր, հեռանկարներ» հոդվածների համառուսաստանյան մրցույթի դափնեկիր»

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Դեր
2011 ֆ Բեկորեր Դոնդուրեյ
2012 մֆ Հոթանյան գորգի հեքիաթը հնչյունավորում
2016 մս Խոզուկը հնչյունավորում
2018 ֆ Սևագրություն Պյոտր Նիկոլաևիչ
2019 մս Պրոստոկվաշինո փիղ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Бунтман С. (2000 թ․ հունվարի 15). «Стенограмма выпуска передачи «Сотрудники»». «Эхо Москвы».
  2. 2,0 2,1 «Александр Плющев». «Эхо Москвы».
  3. «ФРИ: Александр Плющев». Союз «ЕЖЕ».
  4. Стародубов Ю. Школа №751 на Таймырской отмечает юбилей // Наша Лосинка : газета. — М.: ООО «Районная редакция», 2014. — № 11 (147). — С. 8. Архивировано из первоисточника 15 Հոկտեմբերի 2018.
  5. Российский химико-технологический университет им. Д. И. Менделеева — прошлое и настоящее со взглядом в будущее / П. Д. Саркисов, Л. М. Сулименко. — М.: РХТУ им. Д. И. Менделеева, 2002. — С. 445. — 552 с. — ISBN 5-8122-0302-4
  6. Иванов Д. (2003 թ․ մայիսի 6). «Александр Плющев: «Я абсолютно не разбирался в предмете, но на „Эхе" такой подход считается нормальным»». «Русский журнал».
  7. Александр Плющев (2009 թ․ հոկտեմբերի 30). «Сайт дня: Музыка в клеточку». «Ведомости».
  8. Лауреаты 2001 года
  9. Впоследствии переименована в «Аргентум»
  10. Whois Service
  11. Александр Плющев (2006 թ․ մայիսի 7). «Объявление». plushev.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 6-ին.
  12. «О Премии Александра Плющева». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 8-ին.
  13. «Премию Рунета-2010 прославили в рэпе». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.

Մատենագրություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Պլյուշչև» հոդվածին։