В лесу родилась ёлочка (թարգմ․՝ Անտառում է ծնվել եղևնին) (1903—1905), ռուսական սուրբծննդյան ամենահայտնի երգերից մեկը, որը ԽՍՀՄ-ում դարձել է ամանորյա։ Բառերի հեղինակը Ռաիսա Կուդաշևան է, երաժշտության հեղինակը` Լեոնիդ Բեկմանովը։

«В лесу родилась ёлочка»
ի երգը
ԺանրՍուրբծննդյան երգ
Լեզուռուսերեն
ՀեղինակRaisa Kudasheva?
ԿոմպոզիտորQ4081410?

2015 թվականին «Русский репортёр» ամսագրի անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքում երգի բառերը Ռուսաստանում 100 ամենատարածվածներից գրավել են 29-րդ տեղը։ Ցանկում ներառված են եղել ռուսական և համաշխարհային դասական ստեղծագործություններ[1]։

Երգի բառեր խմբագրել

Անտառում է ծնվել եղևնին,
Անտառում է մեծացել,
Ամառ, ձմեռ սլացիկ
Միշտ կանաչ է այն եղել։

Բուքն էր նրան օրոր երգում.
«Քնի՛ր, եղևնի, քնի՛ր»
Ցուրտը` փաթիլով ծածկում,
«Տես, դու հանկարծ մի մրսիր»։

Գորշ ու վախկոտ նապաստակը
Եղևնու տակ թռչկոտում,
Իսկ գայլը զայրացած,
Կայտառորեն վազվզում

Ձյունն անտառում ոտքի տակ
Ճռճռում է անընդհատ,
Ձին էլ կաղ ոտքերով
Շտապում է, վազվզում։

Ձիու վրա բարձած
Ցախ է տանում ծերունին,
Որ կտրել է արմատից
Նա մեր եղևնին։

Հիմա զուգված-զարդարված
Մեր տոնին ես եկել
Մանուկներին խինդ, ծիծաղ,
Ուրախություն ես բերել։

Հանդիպում են վերջին քառատողի տարբեր տարբերակներ, որոնք սկսվում են «теперь ты здесь, нарядная…»[2], «и вот она, нарядная…»[3] կամ «теперь она, нарядная…»[4] տողերով։

Հեղինակային հարցեր խմբագրել

Երաժշտության հեղինակների վերաբերյալ որոշ կասկածներ կան։ Շվեդական սուրբծննդյան «Nu tändas tusen juleljus» («Վառվում են սուրբծննդյան հազարավոր մոմեր») երգը[5] նմանատիպ մեղեդի ունի, սակայն կոմպոզիտոր և բանաստեղծուհի Էմի Քյոլերի կողմից գրվել է ռուսական տարբերակից մի քանի տարի առաջ, 1898 թվականին։

Ըստ մեկ այլ վարկածի, երաժշտությունը գերմանական ժողովրդական է, որը հայտնի է 19-րդ դարի սկզբից։ Այն օգտագործվել է, օրինակ, 1819 թվականի գերմանական «Wir hatten gebauet ein stattliches Haus» ուսանողական երգում, որտեղ մեղեդին նշվել է որպես Թյուրինգյան մոտիվ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Виталий Лейбин, Наталья Кузнецова (26 июня 2015). «Слова не выкинешь. Какие песни мы поем в душе и какими стихами говорим». rusrep.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
  2. В лесу родилась елочка
  3. «В лесу родилась елочка mp3, текст (слова), ноты песни скачать бесплатно и слушать В лесу родилась елочка». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
  4. Елочки. на Яндекс. Фотках. Фотографии в альбоме. — 10 June 2013 — Blog — Vault
  5. «Nu tändas tusen Juleljus - YouTube». Վերցված է 2013 թ․ հունվարի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել