Խնձորուտ (Վայոց ձորի մարզ)

գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խնձորուտ (այլ կիրառումներ)

Խնձորուտ, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում[2]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։

Գյուղ
Խնձորուտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
ԲԾՄ1600 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն500 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Խնձորուտ (Վայոց ձորի մարզ) (Հայաստան)##
Խնձորուտ (Վայոց ձորի մարզ) (Հայաստան)
Խնձորուտ (Վայոց ձորի մարզ) (Վայոց ձորի մարզ)##
Խնձորուտ (Վայոց ձորի մարզ) (Վայոց ձորի մարզ)

Մարզկենտրոնից 45 կմ հարավ-արևելք, Նախիջևան գետի աջակողմյան վտակ Ճահուկի վերնագավառում։

Խնձորուտը նախկինում կրել է Ալմալու անվանումը և մտել է Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառի կազմում։ 1946 թ.-ի նոյեմբերի 12-ին Գերագույն Խորհրդի նախագահության որոշմամբ անվանվել է Խնձորուտ[4]։

Պատմություն խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1826-1828 թթ. ռուս պարսկական պատերազմի հետևանքով Պարսկաստանի Խոյի և Սալմաստի շրջաններից գաղթած հայերի կողմից։ Սակայն գյուղն ավելի հին է, քան ենթադրվում է։ Այդ մասին վկայում են «Հին գյուղ» կոչվող տարածքում հայտնաբերված, 7-րդ դարով թվագրված խաչքարերը, ինչպես նաև զարդաքարերով, սրբատաշ քարերով կիսավեր կառույցները։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Խնձորուտի մշտական բնակչությունը կազմել է 500, առկա բնակչությունը՝ 464 մարդ[5]։ 1831 թվականից գրեթե ամբողջությամբ բնակեցված է հայերով[6]։ Խնձորուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1831 115 մարդ [7]
1873 458 մարդ [8]
1897 751 մարդ [8]
1926 652 մարդ [8]
1970 618 մարդ [7]
1989 499 մարդ [9]
2001 526 մարդ [7]
2011 500 մարդ [1]


Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ և ծխախոտագործությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Խնձորուտում կա XIX դարի եկեղեցի։ Գյուղից մոտ 2 կմ հարավ ընկած են Խնձորուտ գյուղի ավերակները իսկ նրանից հյուսիս-արևմուտք գտնվում են Աղոպեն (Օղպին) գյուղի ավերակները։

Հասարակական կառույցներ խմբագրել

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Խնձորուտ (Վայոց ձորի մարզ) բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
  • Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
  • Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 128, available online at the website of the Internet Archive:


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. Վայոց ձորի մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 97
  5. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  6. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  7. 7,0 7,1 7,2 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  8. 8,0 8,1 8,2 Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  9. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 706. — 4696 p.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 63