Խլոդոմիր
Խլոդոմիր կամ Խլոդոմեր (մոտ 495[1], անհայտ - հունիսի 21, 524[1], Vézeronce-Curtin[1]) — ֆրանկների թագավորը 511 - 524 թվականներին Մերովինգների արքայատոհմից։ Կառավարել է Օռլեանյան թագավորությունում։ Խլոդվիգ I-ի և Կլոտիլդա Բուրգունդացու երկրորդ տղան (առաջին տղան՝ Ինգոմերը մահացել է մանուկ հասակում)։
Խլոդոմիր | |
Մասնագիտություն՝ | միապետ |
---|---|
Ծննդյան օր | մոտ 495[1] |
Ծննդավայր | անհայտ |
Վախճանի օր | հունիսի 21, 524[1] |
Վախճանի վայր | Vézeronce-Curtin[1] |
Դինաստիա | Մերովինգներ[1] |
Հայր | Քլոդվիգ I |
Մայր | Կլոտիլդա Բուրգունդացի[1] |
Ամուսին | Guntheuc?[1] |
Զավակներ | Thibald?[1], Gonthaire?[1] և Clodoald?[1] |
«Խլոդոմիր» անունը կազմված է երկու մասերից՝ hlod (այսինքն «հռչակավոր», «բացառիկ», «անվանի») և mir, mer (որը թարգմանվում է «մեծ») արմատներից։ Այդպիսով «Խլոդոմիր» անունը ֆրանկերենից թագրմանված նշանակում է «Մեծ հռչակավոր»։
Կենսագրություն
խմբագրելԽլոդոմիրի թագավորություն
խմբագրելԽլոդվիգ I թագավորի մահից հետո՝ 511 թվականին Խլոդոմիրը և նրա երեք եղբայր Թեոդորիխ I -ը, Խիլդեբերտ I-ը և Խլոտարը իրենց միջև բաժանեցին Ֆրանկների թագավորությունը։ Այդ տարածքների մեծ մասը բաժին ընկավ Թեոդորիխին, իսկ պետության մյուս մասը գրեթե հավասար բաժանվեց Կլոտիլդա Բուրգունացու տղաների միջև։ Խլոդոմիրը տարածք ստացավ Լուարայի ավազանի շրջանում` այսպես կոչված Օռլեանյան թագավորությունը, որի մեջ էին մտնում Տրուա, Սանս, Մելյոն, Օռլեան, Շարտր, Անժե և Նանտ տարածքները, իսկ հարավից այդ տարածքին էին միանում Տուրը, Բուրժը, Պուատիեն և Լիմոժը։ Խլոդոմիրի մայրաքաղաքը Օռլեան քաղաքն էր։
Պատերազմբ բուրգունդների դեմ։ Խլոդոմիրի մահը
խմբագրել523 թվականին Կլոտիլդա Բուրգունդացին դիմեց Խլոդոմիրին և նրա ուրիշ որդիներին բուրգունդներից վրեժ լուծելու խնդրանքով, որովհետև բուրգունդների թագավոր Գունդոբադը Կլոտիլդայի ծնողներին սպանելու հրաման էր տվել[2]։
Խլոդոմիրը, Խիլդեբերտ I-ը և Խլոտար I-ը պայմանագիր կնքեցին Օստգոթերի հետ, որոնց թագավոր Թեոդորիխ Մեծը նույնպես ուզում էր բուրգունդներից վրեժ լուծել։ Բանն այն էր, որ Թեոդորիխ Օստգոթացու դստեր մահից հետո նրա ամուսին բուրգունդների թագավոր Սիգիզմունդը իր նոր կնոջ դրդումով սպանեց իր նախորդ ամուսնությունից որդուն, որը նաև Թեոդորիխի թոռն էր[2][3]։ Բուրգունդների և օստգոթերի հարաբերությունները այնքան էլ լավ չէին, իսկ այդ իրադարձություններից հետո հասան վերջնակետին։ Օստգոթերը պատրաստակամությամբ օգնեցին ֆրանկներին` ընդդեմ բուրգունդների թագավորներ Սիգիզմունդի և Գոդոմարի դեմ, որոնք Գունդոբադի տղաներն էին՝ սեղմելով նրանց երկու կողմից։
Մինչև Սիգիզմունդը համառորեն փորձում էր ետ մղել ֆրանկների հարձակումը, օստգոթերի զորքը Տուլուինի գլխավորությամբ անցել էր Դյուրանս գետը և շարժվելով դեպի հյուսիս, գրավել էր մի շարք բուրգունդյան քաղաքներ։ Այսպիսով նրանք գրավեցին ինչպես Դյուրանս և Դրոմ գետերի միջև, ինչպես նաև մինչև Իզեր գետն ընկած տարածքը։ Ֆրանկները նույնպես հարձակվելով հյուսիսից, ջախջախեցին բուրգունդյան զորքերը։ Գոդոմարը փախուստի դիմեց, իսկ Սիգիզմունդը փորձեց թաքնվել Ակավն վանքում, բայց նրան գտան ձերբակալեցին կնոջ և տղաների հետ միասին, և ուղարկեցին Օռլեան քաղաքի մոտակայք։
Դրանից հետո երբ ֆրանկյան թագավորները հեռացան, իսկ Սիգիզմունդի եղբայր Գոդոմար II-ը հավաքեց բուրգունդներին և ազատագրեց թագավորությունը։ Այդ ժամանակ Խլոդոմիրը, փորձելով դուրս գալ Գոդոմարի դեմ, 524 թվականի մայիսի 1-ին սպանեց Սիգիզմունդին կնոջ և երեխաների հետ միասին, հաշվի չառնելով հայտնի վանքահայր Ավիտին, իսկ նրանց դիակները գցեց ջրհորը Կոլոմնիից մոտակայքում, որը գտնվում էր Օռլեան քաղաքի մոտակայքում։
Հետո նա օգնության կանչեց Թեոդորիխ I թագավորի եղբորը, ով ամուսնացած էր սպանված Սիգիզմունդի աղջկա հետ, և նա չմտածելով, որ դրանով վիրավորում է իր աների անունը, ընդունեց առաջարկը։ Միասին նրանք շարժվեցին դեպի Բուրգունդիա և Վիրոնցիա տարածում (հիմա Վեզերոնս Կորտեն), որը Վիեն քաղաքի մոտակայքում էր, և 524 թվականի հունիսի 21-ին ճակատամարտ սկսեցին բուրգունդների հետ։ Ֆրանկները տապալելով բուրգունդների գիծը, սկսել հետևել նահաջող հակառակորդներին։ Սակայն Խլոդոմիրը, հետաքրքրվելով հետապնդումով, շրջափակվեց և գլխատվեց։ Ֆրանկների թագավորներից մեկի մահից հետո բուրգունդները կարողացան հաղթանակ տանել այդ պատերազմում[4]։
Կանայք և երեխաներ
խմբագրել- 517 թվականից — Гунтека (կամ Գունտեյկա, Գունտխեյկա) Բուրգունդացի (մոտ 490 — մոտ 532)
- Թեոդեբալդ (521—531)
- Գունտար (524—531)
- Խլոդոալդ (522—560)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Settipani C. La Préhistoire des Capétiens (ֆր.): Première partie : Mérovingiens, Carolingiens et Robertiens — Villeneuve-d'Ascq: 1993. — P. 66. — ISBN 978-2-9501509-3-6
- ↑ 2,0 2,1 Григорий Турский: История франков(ռուս.)
- ↑ Марий Аваншский: Хроника(ռուս.)
- ↑ Лебек С. Происхождение франков. V—IX века. — М.: Скарабей, 1993. — С. 70. — ISBN 5-86507-022-3(ռուս.)
Գրականություն
խմբագրել- Григорий Турский: История франков
- Фредегар: Хроника
- Лебек С.: Происхождение франков
- Эрлихман В.В.: Правители мира
- Арзаканян М. Ц., Ревякин А. В., Уваров П. Ю. История Франции. — 1-е изд. — М.: Дрофа, 2005. — С. 474. — ISBN 5-7107-6229-6
- Всемирная история. Энциклопедия. — М.: Государственное издательство политической литературы., 1957.
- История средних веков. — 4-е изд. — М.: Издательство Московского университета "Высшая школа", 2003. — С. 640. — ISBN 5-211-04818-0
- История Франции. — М., 1972-1973.
- Ле Гофф Ж. Цивилизация средневекового Запада. — Екатеринбург: У-Фактория, 2005. — С. 560. — ISBN 5-94799-388-0
- Chédeville А. La France au Moyen Age.
- Lot F. La France. Des origines à la guerre de cent ans. — Paris: Librairie Gallimard, 1941. — С. 278.
- Lot F. Naissance de la France. — Paris: Librairie Arthème Fayard, 1948. — С. 864.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Chlodomer von Frankenkoenig» (գերմաներեն). Genealogie Mittelalter: Mittelalterliche Genealogie im Deutschen Reich bis zum Ende der Staufer. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 13-ին.
Պատմական քարտեզներ
խմբագրել- Ֆրանկների թագավորություն
- Բարբարոսներ
- Ֆրանկների պետությունը VI դարում
- Մերովինգների տերություն
- Ֆրանկների պետությունը V դարի վերջ - IX դարի առաջին կես
- Մերովինգյան Գալիա։ VI դար
- Ֆրանկների պետությունը V դար - IX դարի առաջին կես
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խլոդոմիր» հոդվածին։ |