Խիանք, գավառակ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Գենջի գավառում կամ Սասունում` Տալվորիկի ջուր (Ասպական) գետի ձորհովտում։ Գավառակի կենտրոնը Փառկա գյուղն էր։

Գավառակ
Խիանք
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ԵրկրամասԲիթլիսի վիլայեթ
ԳավառԳենջի գավառ
Այլ անվանումներԽիան, Խյուն
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)[1], այլք
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1], այլք
Տեղաբնականունխիանքեցի
Ժամային գոտիUTC+3

Խիանքի տարածքը մտել է Մեծ Հայքի Աղձնիք նահանգի Սանասունք (Սասուն) գավառի մեջ։ Օգտվելով երկրի անմատչելի դիրքից` Խիանքի անվեհեր հայերը մինչև XX դարի սկիզբը պահպանել են իրենց ինքնուրույնությունը։

Աշխարհագրություն

խմբագրել

Խիանքը տարածվում էր Անտոք լեռան հարավարևմտյան կոմում՝ Խիանքի լեռների և նրա մոտերքում գտնվող Իշնձոր ձորի շրջանում։ Եղել է ջրառատ շրջան և նպաստավոր պայմաններ է ստեղծել այգեգործության և երկրագործության համար։

Գավառակն ունեցել է բարեխառն կլիմա։ Խորը կիրճերում տաք է եղել։

Պատմություն

խմբագրել

XV-XVII դարերի Խիանք գավառակի տարածք թափանցել են քրդական քոչվոր ցեղեր։

XX դարի սկզբին Խիանքի և Տալվորիկի շուրջ 8 հազար հայերը կազմել են բնակչության ավելի քան 70%-ը։

1894-1896 թթ.-ին հայկական կոտորածներից մեծապես տուժած Խիանքի հայերի մեծ մասը, 1915 թ.-ին Մեծ եղեռն ժամանակ հերոսական ինքնապաշտպանության շնորհիվ փրկվել է և ապաստանել Արևելյան Հայաստանում։ Նրանց սերունդները բնակվում են հիմնականում Աշտարակի և Թալինի շրջաններում։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը հիմնականում բաղվում էին այգեգործությամբ, անասնապահությամբ, ջուլհակությամբ, շերամապահությամբ, գինեգործությամբ։ Հռչակված էին արգավանդ Խիանքի անուշահամ մրգերը, հատկապես՝ խաղողը։ Ուներ գինու ընտիր տեսակներ։

Վարչական բաժանում

խմբագրել

1909 թ.-ին Խիանքն ուներ 56 գյուղ, որից 18-ը հայկական էին, որից առավել հայտնիներն էին Իշխանաձորը, Բերմը, Արխունդը, Արտխոնքը, Բահմդանքը, Բացին, Ընկուզանկը, Հեղինը, Սաղտունը[1]։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Խիանքի հայտնի վանքերից էին Ս. Եղիայի և Ս. Աստվածածին վանքերը։

Դպրոցներ

խմբագրել

Ծխական դպրոցներ կային Բերմ, Սաղտուն և Փառկա գյուղերում։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 729

Աղբյուրներ

խմբագրել
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։