Սաղտուն
Սաղտուն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խուլփի գավառակում կամ Սասունի Խիանքի գավառակում։
Գյուղ | |
---|---|
Սաղտուն | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
Գավառակ | Խուլփի գավառակ |
Այլ անվանումներ | Սաղդուն, Սաղտու, Սըլտրն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | սաղտունեցի |
Ժամային գոտի | UTC+3 |
XIX դարի վերջին ուներ 100 տուն հայ բնակիչ։ 1909-ին ուներ 50 տուն հայ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն և պարտիզպանությունն էր։ Զբաղվում էին խաշնարածությամբ, արհեստներով, երկրագործությամբ (մշտակում էին հացահատիկի տարբեր տեսակներ), պարտիզպանությամբ։
Սաղտուհի մասին առաջին անգամ հիշատակված է 1445 թ.-ին՝ Գրիգոր Մակվեցու կոնդակում։ Գյուղը պատկանել է Եղրդուտի Ս. Հովհաննես վանքին։
1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ գյուղը ավերվել է, իսկ բնակիչները զոհվել են կամ տարագրվել։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր նրկրեերում։
Սաղտունն ուներ Ս. Հակոբ անունով եկեղեցի և նրան կից մի վարժարան (դպրոց)։ Վարժարանում սովորում էին 40 աշակերտ[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 483
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 154)։ |