Բերմ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խուլփի գավառակում կամ ավելի ստույգ, Սասունի Խիանք գավառակում։ Գտնվում էր գավառակի արևելյան կողմում՝ Քուռկունք ապառաժոտ լեռան կողին։ Գյուղը շրջապատված էր արտերով և այգիներով։

Գյուղ
Բերմ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԽուլփի գավառակ
Այլ անվանումներԲերմի, Պերմ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունբերմեցի
Ժամային գոտիUTC+3

Բնակչություն

խմբագրել

1890-ական թթ.-ին ուներ 200 տուն հայ բնակիչ։ XX դարի սկզբին ուներ 96 տուն բնակիչ։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն և արհեստներն էին։

Պատմություն

խմբագրել

Գյուղի մասին առաջին հիշատակումներ կան 1445 թ.-ի Գրիգոր Մակվեցու կոնդակում։ Գյուղը պատկանել է Եղրդուտի Ս. Հովհաննես եկեղեցուն։

1895 թ.-ին Սասունի ինքնապաշտպանական կռիներում գյուղն աչքին է ընկել մարտունակությամբ, որի պատճառով բնակչությունը լավ կոտորածի է ենթարկվել, իսկ գյուղն էլ ավերվել է։ Բնակչությունը տեղահանվան է արվել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Բերմն ուներ Ս. Գևորգ և Ս. Աստվածածին անուններով հայկական եկեղեցիներ։ Գյուղն ուներ վարժարան[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 676

Աղբյուրներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 425