Խեսուս Մոսկերա
Խեսուս Մոսկերա Բեռնալ[2][3] (իսպ.՝ Jesús Mosquera Bernal, Իսպաներեն արտասանություն՝ [xe.ˈsus̬ mos.ˈkɛ.ɾa βɛɾ.ˈnal], փետրվարի 23, 1993[1]), իսպանացի դերասան և նախկին ֆուտբոլիստ[4], որն առավել հայտնի է «Խաղալիք տղա» հեռուստասերիալում կատարած Հուգո Բելտրանի դերով։
Խեսուս Մոսկերա | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | փետրվարի 23, 1993[1] (31 տարեկան) |
Քաղաքացիություն՝ | Իսպանիա |
Մասնագիտություն՝ | դերասան և ֆուտբոլիստ |
IMDb։ | ID 9855762 |
Ֆուտբոլիստի կարիերա խմբագրել
Ծնվել է Մալագայի հարավում գտնվող ծովափնյա Ֆուենխիրոլա քաղաքում[5], խաղացել է կենտրոնական պաշտպանի դիրքում և սկսել է կարիերա «Մալագա» ֆուտբոլային ակումբի կազմում, որտեղ խաղացել է մինչև 12 տարեկանը[6]։ Եղել է Անդալուզյան ակումբի երիտասարդական ակադեմիայում, հետո 16 տարեկան հասակում տեղափոխվել է Իսպանիայի մյուս ծայրը և միացել է «Աթլետիկ Բիլբաոյին»[7][8]։ 18 տարեկանում վերադարձել է Մալագա՝ ընդգրկվելով «Մալագա» ֆուտբոլային ակումբի պահեստային կազմում։ Մինչ դերասանական արվեստին անցնելը՝ վերջին անգամ ֆուտբոլիստի կարգավիճակով հանդես է եկել «Բետիս Բի» և «Անտեկուերա» ֆուտբոլային ակումբներում[9]։
Դերասանական կարիերա խմբագրել
Մալագայի մարզադահլիճում նրան նկատելուց հետո՝ լսումներ է անցել բեկումնային հեռուստասերիալում փոքրիկ դերի համար։ Պրոդյուսերները նրա մեջ նկատել են պոտենցիալ, ինչն էլ հանգեցրել է նրան, որ վերջինս «Խաղալիք տղա» հեռուստասերիալում մարմնավորել է ոչ թե էպիզոդիկ, այլ գլխավոր կերպարի[5][10]։
Ֆիլմագրություն խմբագրել
Տարի | Անվանում | Դեր | Նշում | Հղում |
---|---|---|---|---|
2018 | Այնտեղ՝ ներքևում | Մանու | 4-րդ եթերաշրջան, էպիզոդ՝ 7, 10 և 14 | [11] |
2019 | LOS40 Music Awards 2019 | Ինքն իրեն | Վարող | [12] |
2019 | Խաղալիք տղա | Հուգո Բելտրան Գոնսալես | Գլխավոր դեր | [13] |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 https://fbref.com/en/players/341fae4d/
- ↑ Vadillo, Miguel Ángel (2017 թ․ հունիսի 30). «El defensa Jesús Mosquera vuelve al Antequera, tras llegar a un acuerdo con el equipo blanquiverde». elsoldeantequera.com (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ Carrasco de Juanas, Pablo (2019 թ․ դեկտեմբերի 24). «Jesús Mosquera se enfrenta al test de Navidad más golfo». shangay.com (իսպաներեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Jesús Mosquera: la historia del ex futbolista que se convirtió en protagonista de Toy Boy». clarin.com (իսպաներեն). 2020 թ․ ապրիլի 9. Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ 5,0 5,1 Grez, Matias (2020 թ․ մայիսի 22). «From footballer to Netflix superstar: How Jesus Mosquera became one of Spain's top actors». edition.cnn.com. Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «De futbolista a actor: La singular vida de Jesús Mosquera, protagonista de Toy Boy». eluniverso.com (իսպաներեն). 2020 թ․ ապրիլի 10. Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Jesús Mosquera, de Toy Boy: "En el Athletic jugué con Kepa y Aymeric Laporte"» [Jesús Mosquera, of Toy Boy: "At Athletic I played with Kepa and Aymeric Laporte"]. El Desmarque (իսպաներեն). 2020 թ․ ապրիլի 16. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Jesús Mosquera, Athletic Bilbao. Retrieved 10 September 2022
- ↑ Ponce Becerril, César (2020 թ․ ապրիլի 12). «Jesús Mosquera y su curiosa transición de futbolista a actor protagonista». fichajes.net (իսպաներեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Hanson-Firestone, Dana (2020). «10 Things You Didn't Know About Jesus Mosquera». tvovermind.com. Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Moreno, Adriano (2019 թ․ մարտի 21). «Jesús Mosquera: así es la historia de un futbolista que se convirtió en stripper». cadenaser.com (իսպաներեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին. «El productor César Benítez (Plano a plano) lo metió en 'Allí abajo', donde tuvo un fugaz papel para ir haciéndose a las cámaras.»
- ↑ Zavala, Cristina (2019 թ․ նոյեմբերի 11). «Momentos de emoción, fiesta, sorpresa y mucho color en LOS40 Music Awards: 'La modelo y el stripper'». los40.com (իսպաներեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «15 cosas que tienes que saber de Jesús Mosquera, el guaperas que protagoniza 'Toy boy'». antena3.com (իսպաներեն). 2018 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.