«Խաղալիք տղա», իսպանական դրամա, նկարահանվել է Atresmedia-ի և Plano a Plano-ի կողմից։ Գլխավոր դերերում են՝ Խեսուս Մոսկերան, Քրիստինա Կաստանոն և Մարիա Փեդրազան[2]։ Պրեմիերան կայացել է FesTVal-ում և Atresplayer Premium-ում 2019 թվականի սեպտեմբերին[3]։

Խաղալիք տղա
Изображение логотипа
Երկիր Իսպանիա
Լեզուիսպաներեն
Գլխավոր
դերերում
Cristina Castaño?, Մարիա Պեդրասա, Pedro Casablanc?, María Pujalte?, Elisa Matilla?, Խոսե դե լա Տորե, Խեսուս Մոսկերա, Carlo Costanzia?, Ադելֆա Կալվո[1] և Cinta Ramírez?[1]
Պատմվածքի վայրԿոստա դել Սոլ
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ21
Էկրաններին էսեպտեմբերի 25, 2019-ից դեկտեմբերի 17, 2019
ՀեռուստաալիքAntena 3
ԸնկերությունAtresmedia

Սյուժե խմբագրել

Հուգո Բելտրանը (Խեսուս Մոսկերա) երիտասարդ, գեղեցիկ ու անհոգ մերկապարող է։ Մի առավոտ` գիշերային երեկույթից և անկարգություններից հետո, արթնանում է առագաստանավում` իր սիրուհու՝ Մակարենա Մեդինայի ամուսնու այրված դիակի կողքին, Մակարենա Մեդինան հասուն և ուժեղ կին է, որի հետ Հուգոն կրքոտ սեռական հարաբերություններ է ունենում։ Հուգոն չի հիշում որևէ դեպք, որը տեղի է ունեցել հանցագործության գիշերը, բայց համոզված է, որ ինքը ոչ թե մարդասպանն է, այլ իրեն մեղադրելու համար նախատեսված հավաքույթի զոհը։ Արագ դատավարությունից հետո նրան դատապարտում են տասնհինգ տարվա ազատազրկման։

Յոթ տարի անց նրան բանտում այցելում է երիտասարդ փաստաբան Տրիանա Մարին (Մարիա Փեդրազա), որը ներկայանալով խոշոր փաստաբանական գրասենյակ՝ առաջարկում է օգնել իրեն, վերաբացել գործը և փորձել ապացուցել իր անմեղությունը նոր դատավարության ընթացքում։ Չնայած, որ Հուգոն չի վստահում առաջարկին, Տրիանան կարողանում է դատապարտումը չեղյալ հայտարարել և Հուգոն ազատվում է բանտից՝ պայմանական փորձաշրջանով և սպասում է նոր դատավարություն, որի ընթացքում պետք է կարողանան ապացուցել Հուգոյի անմեղությունը։

Այդ պահից սկսած՝ Տրիանան և Հուգոն պետք է աշխատեն միասին, որպեսզի փորձեն պարզեն այդ բարդ դավադրությունը, որն անմեղ մարդուն բանտ է բերել։ Նրանց հարաբերությունները հարթ չեն ընթանում, քանի որ նրանք երկուսն էլ տարբեր բնավորությամբ մարդիկ են։ Մեկը աշխատասեր, պատասխանատու և լուսավոր ապագայով իրավաբան է, իսկ մյուսը՝ գիշերների տեր, նախկին բանտարկյալ, որը համարվում է մարդասպան։

Դերասանական կազմ խմբագրել

Գլխավոր դերերում խմբագրել

  • Խեսուս Մոսկերա՝ Հուգո Բելտրան Գոնսալես
  • Քրիստինա Կաստանո՝ Մակարենա Մեդինա դե Սոլիս
  • Մարիա Փեդրազա՝ Տրիանա Մարինե
  • Խոսե դե լա Տորե՝ Իվան
  • Կառլո Կոստանցիա՝ Ջաիրո Սոտո
  • Ռաուդել Ռաուլ Մարտիատո՝ Հերման
  • Խուանխո Ալմեյդա՝ Անդրեա Նորման Մեդինա
  • Ջոզե Մանուել Սեդա՝ Բորխա Մեդինա դե Սոլիս
  • Ալեքս Գադեա՝ Մատեո Մեդինա դե Սոլիս
  • Խավիեր Մորա՝ Անխել Ալթամիրա

Երկրորդ պլանի դերասաններ խմբագրել

  • Կառլոս Շոլց՝ Օսկար
  • Նիա Կաստրո՝ Կլաուդիա
  • Միրիամ Դիազ-Արոկա ՝ Ֆոնդապահ Լուիզ Գուտյերես[4]

Հատուկ հյուր աստղեր խմբագրել

  • Սինտա Ռամիրես՝ Լուսիա
  • Վիրգիլ Մաթե՝ Ֆիլիպ Նորման

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Jesús Mosquera, Cristina Castaño y María Pedraza protagonizan 'Toy Boy', la nueva serie original de Atresmedia Televisión». Antena 3 (իսպաներեն). Վերցված է 2020 Ապրիլի 21-ին.
  3. «Netflix y Telemundo International Studios se suman este año al FesTVal · Festival de la Televisión». FesTVal (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 Ապրիլի 21-ին.
  4. Miriam Díaz-Aroca será la comisaria Luisa Gutiérrez en 'Toy Boy'