Խեյվանի կամ Ամզարա (աբխազերեն՝ Амзара, վրացերեն՝ ხეივანი), գյուղ Աբխազիայի Գագրայի շրջանում, Գագրայից 22 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 50 մ բարձրության վրա։

Գյուղ
Խեյվանի
աբխ.՝ Амзара, վրաց.՝ ხეივანი
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետԳագրայի մունիցիպալիտետ
ԲԾՄ50 մ
Պաշտոնական լեզուաբխազերեն և ռուսերեն
Բնակչություն1303 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր, Ռուսներ, Աբխազներ
Ժամային գոտիUTC+3
Խեյվանի (Աբխազիա)##
Խեյվանի (Աբխազիա)

Բնակչությունը խմբագրել

1959 թվականի տվյալներով գյուղն ուներ 3040 բնակիչ` հիմնականում հայեր, վրացիներ, ռուսներ[1], ինչպես նաև էստոնացիներ։ 1989 թվականին այնտեղ բնակվում էր 3096 մարդ[2], գերակշռում էին հայերն ու ռուսները[3]։

2011 թվականին արված հաշվառումներով, բնակչության քանակը կազմել է 1303 մարդ, որից 1029 (79,0%) - հայեր, 124 (9,5%) - ռուսներ, 118 (9,1%) - աբխազներ, 8 (0,6%) - հույներ, 6 (0,5%) - ուկրաինացիներ, 3 (0,2%) - վրացիներ և 15 (1,2%) - այլ ազգերի ներկայացուցիչներ[4]։

Գյուղացիներն զբաղվում են ծխախոտի, եգիպտացորենի և ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և շերամապահությամբ։ Խորհրդային տարիներին գյուղն ուներ երկու միջնակարգ դպրոց և ակումբ-կինո, գործում էր պիոներական ճամբար։

Հայերն ու վրացիները եկել են 1937 թվականին՝ շրջակա գյուղերից։

1992 թվականին, Աբխազիայի կառավարության կողմից, գյուղը վերանվանվել է Ամզարա։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 47