Չավի[2][3][4] կամ Չավի Քվենտին Սայ Սիմոնս (հոլ.՝ Xavi Quentin Shay Simons, ապրիլի 21, 2003(2003-04-21)[1], Ամստերդամ, Նիդերլանդներ[1]), հոլանդացի ֆուտբոլիստ, «Պարի Սեն Ժերմենի» և Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան, ով վարձավճարով հանդես է գալիս գերմանական «ՌԲ Լայպցիգ» ակումբում։

Խավի Սիմոնս
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 21, 2003(2003-04-21)[1] (21 տարեկան)
Ծննդավայր Ամստերդամ, Նիդերլանդներ[1]
Հասակ 179 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Անձնական կյանք

խմբագրել

Ծնվել է Ամստերդամում ֆուտբոլիստ Ռեգիլիո Սիմոնսի ընտանիքում[5], որն իր հերթին Սուրինամի արմատներ ունի[6]։ 2005 թվականին ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Ռեգիլյոն մարզչական աշխատանք է կատարում Նիդերլանդներում։

Սիմոնսն ասում է, որ իր մայրը՝ Պեգին, նրան անվանել է ֆուտբոլիստ Չավի Էռնանդեսի անունով՝ լսելով նրա անունը «Բարսելոնայի» խաղը դիտելիս որդու ծնվելուց անմիջապես հետո։ Երեք տարեկան հասակում Չավին մոր և ավագ եղբոր՝ Ֆաուստինոյի հետ տեղափոխվել է իսպանական Ռոխալես քաղաք, որտեղ բնակչության մեծամասնությունը օտարերկրացիներ են։ Ֆաուստինոն Չավիին պատմել է, որ իրենց մայրը, կերակրելով երեխաներին, հաճախ ինքն է հրաժարվել սնունդից[7]։

Ակումբային կարիերա

խմբագրել

2010 թվականից մարզվել է «Բարսելոնայի» ֆուտբոլային ակադեմիայում, որտեղ համարվում էր ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը։ Նրան վաղ տարիքից հետևել են այլ ակումբների, այդ թվում՝ «Չելսիի» և «Ռեալի» սկաուտները[8][9]։ 2019 թվականի հուլիսին հայտնի դարձավ, որ Սիմոնսը տեղափոխվում է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ակումբ այն բանից հետո, երբ նրա գործակալ Մինո Ռայոլան չկարողացավ համաձայնեցնել նոր պայմանագիրը «Բարսելոնայի» հետ[10][11]։ Անցումը անվանել են «սենսացիոն», «ցնցող» և «սկանդալային»[12][13][14][15][16][17][18]։ Իսպանական Marca պարբերականը լույս է տեսել հետևյալ վերնագրով. «ՊՍԺ-ն ստորագրել է Չավի Սիմոնսին, ադամանդը «Բարսելոնայի» ակադեմիայում»[19]։ Փարիզյան ակումբի հետ պայմանագրով Սիմոնսը պետք է տարեկան 1 միլիոն եվրո վաստակի[20]։

Չնայած այն հանգամանքին, որ 2020 թվականի սկզբին Սիմոնսը դեռ պրոֆեսիոնալ մակարդակով չէր խաղացել ոչ մի ակումբում, նա Instagram-ում ուներ ավելի քան 2,4 միլիոն հետևորդ, ինչպես նաև խոշոր հովանավորչական պայմանագիր կնքեց Nike ընկերության հետ[15][21][22]։ Նա Instagram-ում հայտնի էր դեռ փարիզյան ակումբ տեղափոխվելուց առաջ. այսպես, 2017 թվականի օգոստոսին նրան արդեն ստորագրել էր ավելի քան 400 հազար մարդ[23], իսկ նրա մասնակցությամբ տեսանյութերը միլիոնավոր դիտումներ էին հավաքում[24]։

2021 թվականի փետրվարի 10-ին իր նորամուտը նշել է «Պարի Սեն Ժերմենի» հիմնական կազմում «Կան»-ի դեմ Ֆրանսիայի գավաթի խաղում[25]։

2022 թվականի հունիսի 28-ին տեղափոխվել է հոլանդական ՊՍՎ ակումբ՝ կնքելով 5 տարվա պայմանագիր[26]։ Ակումբի կազմում իր նորամուտը նշել է 2022 թվականի հուլիսի 30-ին «Այաքսի» դեմ Նիդերլանդների Սուպերգավաթի խաղում, որտեղ ֆուտբոլիստը 90-րդ րոպեին խփել է իր նորամուտը ակումբի կազմում և դարձել գավաթակիր[27]։

2023 թվականի հուլիսի 19-ին «Պարի Սեն Ժերմենը» ակտիվացրել է Սիմոնսին ՊՍՎ-ից հետ գնելու տարբերակը, որից հետո ֆուտբոլիստը փարիզյան ակումբի հետ կնքել է չորս տարվա պայմանագիր[28][29]։ Նույն օրը Սիմոնսը սեզոնային վարձավճարով մեկնել է գերմանական «ՌԲ Լայպցիգ» ակումբ[30]։ Օգոստոսի 25-ին «Շտուտգարտի» դեմ Բունդեսլիգայի խաղում խփեց իր առաջին գոլը «ՌԲ Լայպցիգի» կազմում[31]։ Սեպտեմբերի 3-ին խփել է իր երկրորդ գնդակը Բեռլինի «Ունիոնի» դեմ խաղում, որն ավելի ուշ ճանաչվել է Բունդեսլիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն գոլ[32]։

Կարիերան հավաքականում

խմբագրել

Սիմոնսը հանդես է եկել Նիդերլանդների մինչև 15, 16, 17 և 19 տարեկանների հավաքականներում[5][33][34]։

Վիճակագրություն

խմբագրել

Ելույթներ ակումբների համար

խմբագրել

2024 թվականի մայիսի 18-ի դրությամբ

Ելույթները և գոլերը ըստ ակումբների, մրցաշրջանների և մրցումների
Ակումբ Մրցաշրջան Լիգա Ազգային գավաթ Europe Այլ Ընդհանուր
Դիվիզոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Պարի Սեն-Ժերմեն 2020–21[35] Լիգա 1 1 0 1 0 0 0 0 0 2 0
2021–22[35] Լիգա 1 6 0 3 0 0 0 0 0 9 0
Ընդհանուր 7 0 4 0 0 0 0 0 11 0
ՊՍՎ 2022–23[35] Էրեդիվիզի 34 19 4 1 9 1 1 1 48 22
ՌԲ Լայպցիգ 2023–24[35] Բունդեսլիգա 32 8 2 0 8 2 1 0 43 10
Ընդհանուր կարիերայի ընթացքում 73 27 10 1 17 3 2 1 102 32

Սիմոնսի հանդիպումները Նիդերլանդների հավաքականի կազմում

խմբագրել

Ընդհանուր․ 11 խաղ / 0 գոլ, 7 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 4 պարտություն:

Ձեռքբերումներ

խմբագրել

Թիմային ձեռքբերումներ

խմբագրել

«Պարի Սեն Ժերմեն»

ՊՍՎ

«ՌԲ Լայպցիգ»

Անձնական ձեռքբերումներ

խմբագրել
  • Էրեդիվիզի ամսվա խաղացող (2)՝ 2022 օգոստոս[36], 2023 մարտ[37]
  • Ամսվա տաղանդը Էրեդիվիզիում՝ 2023 հունվար[38]
  • Ընդգրկվել է Էրեդիվիզիի «Ամսվա թիմում» (5)՝ 2022 օգոստոս[36], 2023 հունվար[39], 2023 փետրվար[40], 2023 մարտ[41], 2023 մայիս[42]
  • Տարվա տաղանդը Էրեդիվիզիում՝ 2022/23[43]
  • Բունդեսլիգայի ամսվա նորեկ (2)՝ 2023 դեկտեմբեր[44], 2024 ապրիլ[45]
  • Բունդեսլիգայի ամսվա գոլ (2)՝ 2023 սեպտեմբեր[46], 2024 հունվար[47]
  • Ընդգրկվել է Բունդեսլիգայի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում՝ ըստ VDV-ի՝ 2023/24[48]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 worldfootball.net(բազմ․)
  2. «Маленький гигант больших соцсетей. Знакомьтесь – Чави Симонс». sport-express.ru (ռուսերեն). 2018 թ․ ապրիլի 10. Վերցված է 2024 թ․ հունվարի 18-ին.
  3. «Xavi Simons: 'Mijn moeder wordt boos als ze mijn naam verkeerd uitspreken'». Voetbal International (հոլանդերեն). 2023 թ․ մարտի 8. Վերցված է 2024 թ․ հունվարի 18-ին.
  4. «Zo spreek je de naam van XAVI SIMONS precies uit 😂». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 18-ին.
  5. 5,0 5,1 «Who is Xavi Simons? La Masia wonderkid who broke Barcelona hearts to join PSG» (անգլերեն). Goal.com. 2019 թ․ հուլիսի 24. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  6. «Onderhandeling voor bondscoach gesprongen» (հոլանդերեն). SRNieuws.com. 2018 թ․ մարտի 25. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  7. «Xavi Simons: De X-factor van PSV». Helden (հոլանդերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 18-ին.
  8. «Chelsea Following the Progress of 12-Year-Old Barcelona Starlet Xavi Simons» (անգլերեն). BleacherReport.com. 2016 թ․ հունվարի 8. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  9. «Real Madrid Transfer News: Xavi Simons Plan Reported to 'Strike Back' at Ban» (անգլերեն). BleacherReport.com. 2016 թ․ հունվարի 16. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  10. «Xavi Simons signs his first professional contract with Paris Saint-Germain» (անգլերեն). PSG.fr. 2019 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  11. «Xavi Simons joins PSG after confirming Barça departure» (անգլերեն). AS. 2019 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  12. «Barca lose Dutch youngster Xavi Simons to PSG» (անգլերեն). ESPN. 2019 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  13. «Qui est Xavi Simons, le «crack» de 16 ans recruté par le PSG ?» (ֆրանսերեն). Le Parisien. 2019 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  14. ««ПСЖ» продолжает уводить у «Барселоны» игроков. На этот раз украл вундеркинда» (ռուսերեն). Чемпионат. 2019 թ․ հուլիսի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  15. 15,0 15,1 «Xavi Simons: The Dutch soccer prodigy with two million Instagram followers» (անգլերեն). CNN. 2019 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  16. «Meet Xavi Simons, the 16-year-old PSG wonderkid with over two million Instagram followers and a £1m-per-year contract» (անգլերեն). The Sun. 2019 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  17. «Самый популярный юниор мира перешел из «Барселоны» в «ПСЖ»» (ռուսերեն). Спорт-Экспресс. 2019 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  18. Michael Calvin State of Play: Under the Skin of the Modern Game (Hardcover). — Century, 2018. — ISBN 978-1780896311
  19. «PSG sign Xavi Simons, the jewel of Barcelona's academy» (անգլերեն). Marca. 2019 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  20. «Xavi Simons is on €1 million-per-year at Paris Saint-Germain» (անգլերեն). GiveMeSport.com. 2019 թ․ հուլիսի 25. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  21. «Xavi Simons deja Barcelona: la salida del juvenil que es furor en las redes sociales sin haber llegado a Primera» (իսպաներեն). La Nación. 2019 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  22. «Xavi Simons (16), Oranjes grote voetbaltalent met twee miljoen volgers» (հոլանդերեն). NOS.nl. 2019 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  23. «На 14-летнего шкета из «Барселоны» подписалось почти 500 тысяч фанатов» (ռուսերեն). Eurosport. 2017 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  24. «What's happening to Barcelona's 14-year-old wonderkid Xavi Simons right now» (անգլերեն). GiveMeSport. 2018 թ․ մարտի 18. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  25. «Caen vs. PSG» (անգլերեն). Soccerway.com. 2021 թ․ փետրվարի 10. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 19-ին.
  26. «He's here to stay» (հոլանդերեն). PSV.nl. 2022 թ․ հունիսի 28. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 29-ին.
  27. «ПСВ в результативном матче победил Аякс и стал обладателем Суперкубка Нидерландов». sportarena.com (ռուսերեն). 2022 թ․ հուլիսի 30. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 30-ին.
  28. «Xavi Simons returns to Paris Saint-Germain and is loaned out to RB Leipzig» (անգլերեն). Paris Saint-Germain F.C. 2023 թ․ հուլիսի 19. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 20-ին.
  29. «Le PSG prête Xavi Simons au RB Leizpig» (ֆրանսերեն). Foot Mercato. 2023 թ․ հուլիսի 19. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 20-ին.
  30. «Xavi Simons joins RB Leipzig!» (անգլերեն). RB Leipzig. 2023 թ․ հուլիսի 19. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 20-ին.
  31. «RB Leipzig vs. VfB Stuttgart Bundesliga match report» (անգլերեն). RB Leipzig. 2023 թ․ օգոստոսի 25. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 13-ին.
  32. «Xavi Simons wins Bundesliga Goal of the Month for September» (անգլերեն). RB Leipzig. 2023 թ․ հոկտեմբերի 12.
  33. «Xavi Simons» (անգլերեն). UEFA.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  34. «Xavi Simons: La Masía's gem, polished at PSG, keeps shining» (անգլերեն). AS. 2019 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  35. 35,0 35,1 35,2 35,3 Կաղապար:FootballDatabase.eu
  36. 36,0 36,1 «Xavi Simons named as Eredivisie player of the month August». Eredivisie (անգլերեն). 2022 թ․ սեպտեմբերի 7.
  37. «Xavi Simons named as Eredivisie player of the month for March». Eredivisie (անգլերեն). 2023 թ․ մարտի 31.
  38. «First Johan Cruijff talent of the month award for Xavi Simons». Eredivisie (անգլերեն). 2023 թ․ փետրվարի 3.
  39. «Eight clubs provide players for Eredivisie team of the month in January». Eredivisie (անգլերեն). 2023 թ․ փետրվարի 3.
  40. «Ajax and PSV dominate Eredivisie team of the month in February». Eredivisie (անգլերեն). 2023 թ․ մարտի 3.
  41. «Sparta en az domineren Eredivisie elftal van de maand in Maart». Eredivisie (հոլանդերեն). 2023 թ․ մարտի 31.
  42. «FC Twente main supplier in may's Eredivisie team of the month». Eredivisie (հոլանդերեն). 2023 թ․ հունիսի 2.
  43. «Johan Cruyff Talent of the Year Awards». Cruyff (անգլերեն).
  44. «Xavi named Bundesliga Rookie of the month for December». RB Leipzig (անգլերեն). 2024 թ․ հունվարի 23.
  45. «RB Leipzig's Xavi named Bundesliga Rookie of the Month for April!». Bundesliga (անգլերեն). 2024 թ․ մայիսի 11.
  46. «Xavi's wonder goal against Union Berlin is September's Bundesliga goal of the month». RB Leipzig (անգլերեն). 2023 թ․ հոկտեմբերի 12.
  47. «Vote for the Bundesliga Goal of the Season 2023/24!». Bundesliga (անգլերեն). 2024 թ․ մայիսի 31.
  48. «Florian Wirtz ist VDV-Spieler der Saison». VDV (գերմաներեն).

Արտաքին հղումներ

խմբագրել