Խաչատուր Գուլանյան

հայ տնտեսագետ

Խաչատուր Գրիգորի Գուլանյան (սեպտեմբերի 1, 1901(1901-09-01)[1][2], Արագվա, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան[1][2] - 1975[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), հայ խորհրդային տնտեսագետ, տնտեսագիտական գիտությունների դոկտոր (1949), պրոֆեսոր (1950), ԽՄԿԿ անդամ (1925

Խաչատուր Գուլանյան
Ծնվել էսեպտեմբերի 1, 1901(1901-09-01)[1][2]
Արագվա, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան[1][2]
Մահացել է1975[1][2]
Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունտնտեսագետ
Ալմա մատերՀԱՊՀ
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր[1][2] (1949)
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Ավարտել է ԵՊԻ ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը (1931)։ Աշխատել է (1931-1975) որպես մարքսիզմ-լենինիզմի, քաղաքատնտեսության ամբիոնների վարիչ Թբիլիսիի և Մոսկվայի երկաթուղային տրանսպորտի բուհերում։

Աշխատությունները նվիրված են սոցիալիզմի քաղաքատնտեսության, Հայաստանի «տնտեսագիտական և հեղափոխական դեմոկրատական մտքի պատմության», ինչպես նաև Անդրկովկասի տնտեսագիտական պատմության հարցերին։

Երկեր խմբագրել

  • Հայաստանի տնտեսական վիճակը XIX դարի առաջին կեսում և Խաչատուր Աբովյանի տնտեսագիտական հայացքները։ Գուլանյան Խաչատուր Գրիգորի, Երևան, Հայպետհրատ, 1954։
  • Очерки истории армянской экономической мысли XIX века / Х. Г. Гуланян. Москва, Политиздат, 1955.
  • Производство и потребление при социализме: Представлена президиумом правления Общества по распространению политических и научных знаний РСФСР / Х. Г. Гуланян, Науч. ред. А. И. Петров. Москва, Знание, 1957.
  • Ուրվագծեր հայ տնտեսագիտական մտքի պատմության։ XVIII դարի վերջերից մինչև XIX դարի 90-ական թվականները, Երևան, 1959։
  • Մարքսիստական տնտեսագիտական մտքի տարածումը հայ իրականության մեջ (1890-1920 թվականներ), Երևան, 1961։
  • Марксистская мысль в Армении: В конце XIX-начале XX века / Х. Г. Гуланян. Ереван, Айастан, 1967.
  • Управление социалистической промышленностью в современных условиях / Х. Г. Гуланян. Москва, Экономика, 1970.

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչատուր Գուլանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 246