Խայտաբղետ փայտփոր
Խայտաբղետ փայտփոր (լատին․՝ Dendrocopos major), փայտփորների ընտանիքի թռչուն։ Հայաստանում նստակյաց է, տարածված։
Խայտաբղետ փայտփոր | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Dendrocopos major | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Տարածում
խմբագրելՀիմնականում տարածված է Հյուսիսարևելյան Աֆրիկայում, Եվրոպայում, Ասիայից մինչև Սկանդինավիա, Փոքր Ասիայում։ Հանդիպում է նաև Սիցիլիայում, Կորսիկայում, Սարդինիայում։ Բնության մեջ կարևոր նշանակություն ունի. մաքրում է ծառի խոռոչները տարբեր վնասատուներից[1]։
Արտաքին տեսք
խմբագրելՄարմնի երկարությունը 22-23 սմ է, թևերի բացվածքը՝ 34-39 սմ, կենդանի զանգվածը՝ 78-100 գ։ Մարմինը վերևից սև է, ուսափետուրները՝ խոշոր սպիտակ բծերով։ Մարմինը ներքևից միատարր բաց դարչնագույն-դեղին է, ներքնապոչը՝ կարմիր։ Գլխի ճյուղավոր սև շերտը հասնում է մինչև ծոծրակը և կտուցը, գագաթը սև է։ Արուի ծոծրակը կարմիր է։
Կենսակերպ
խմբագրելԹռիչքը խիստ ալիքաձև է։ Ծառի բնին կտուցով թմբկահարումներն ընդմիջվում են բնորոշ երգով։ Բնակվում է անտառներում, պտղատու այգիներում, ձմռանը՝ ցածրադիր վայրերում։
Սննդառություն
խմբագրելՍնվում է անողնաշարավորներով (ամռանը) և սերմերով (ձմռանը)։ Խայտաբղետ փայտփորի կտուցի մի քանի հարվածներով ախտորոշում է ծառի վարակվածությունը, ապա հեռացնում ծառի կեղևը և երկար ու լպրծուն լեզվի օգնությամբ դուրս բերում վնասատուներին և նրանց թրթուրներին։ Ձմռանը սնվելու համար ասեղնատերև ծառերի կոներից հանած մեծ քանակությամբ սերմ է պահեստավորում։
Բազմացում և զարգացում
խմբագրելԲույնը հիմնականում գտնվում է բարձր վայրերում՝ 8 մ (հայտնի են դեպքեր, որ բույնը գտնվել է 0,3-26 մ-ի վրա) բարձրության վրա, որպեսզի զերծ մնա գիշատիչների հարձակումներից։ Դրա խորությունը 25—35 սմ է։ Բնի լայնությունը 11—12 մմ է։ Ապրիլի վերջին մայիսի սկզբին թռչունը ձվադրում է 4-6 սպիտակ ձվեր։ Ինկուբացիոն շրջանը տևում է 11-13 օր։ Ձվերի վրա նստում է և արուն և էգը։ Ձվադրումից 2 շաբաթ անց ձվերից դուրս են գալիս փակ աչքերով ձագերը։ Ձագերին կերակրում են թրթուրներով, որդերով։ Կերը նրանց բերում են օրվա ընթացքում 300 անգամ՝ 2-4 րոպե պարբերությամբ[1]։
Բնադրազույգեր կազմելու ամենավաղ նշանները նկատվում են փետրվարի 2-րդ կեսից։ Գարնանը բավական հեռավորությունից լսելի է ուժգին երգը։ Փչակը (խոր.՝ 28-35 սմ) փորում են էգը և արուն։ Առաջին ձվերը բներում հայտնվում են ապրիլի 2-րդ կեսից մայիսի 1-ին կեսը։
Դնում է 27 մմ տրամագծով, սպիտակ 4-7 ձու։ Թխսակալում են էգը և արուն՝ 12-13 օր։ Շատակեր ձագերին արուն և էգը կերակրում են օրը 300 անգամ։ Ձագերը բնից դուրս են գալիս կյանքի 20-22-րդ օրը՝ լավ թռչելու ունակությամբ օժտված, ևս 25-30 օր անցկացնելով ծնողների հետ՝ անջատվում են նրանցից։
Բացարձակ օգտակար տեսակ է, ոչնչացնում է մեծ քանակությամբ վնասատուներ։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Бутьев В. Т., Зубков Н. И., Иванчев В. П., Коблик Е. А., Ковшарь А. Ф., Котюков Ю. В., Люлеева Д. С., Назаров Ю. Н., Нечаев В. А., Приклонский С. Г., Пукинский Ю. Б., Рустамов А. К., Сорокин А. Г., * Фридман В. С. Совообразные, Козодоеобразные, Стрижеобразные, Ракшеобразные, Удодообразные, Дятлообразные // Птицы России и сопредельных регионов. — М.։ Товарищество научных изданий КМК, 2005. — С. 328—353. — ISBN 5-87317-198-X.
- Гладков Н. А., Дементьев Г. П., Михеев А. В., Иноземцев А. А. Жизнь животных. — М.։ Просвещение, 1970. — Т. 5. Птицы. — С. 445—447.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ռուսաստանի ողնաշարավոր կենդանիներ՝ Մեծ խայտաբղետ փայտփորԱրխիվացված 2013-12-03 Wayback Machine (ռուս.)
- Պատկերներ, Վիդեո, աուդիո ֆայլեր Արխիվացված 2013-12-03 Wayback Machine (ռուս.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խայտաբղետ փայտփոր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խայտաբղետ փայտփոր» հոդվածին։ |