Խամ ու խոպան հողեր, բնական բուսական ծածկոցով, բոլորովին չհերկված (խոպան) կամ վարելուց ու մշակելուց հետո երկար ժամանակ անմշակ թողնված (խամ) հողեր։ Հարուստ են հումուսով, ազոտով և հանքային այլ նյութերով, ամրացած են, ունեն լավ կառուցվածք, ինքնատիպ ջրային ռեժիմ։

Խամ ու խոպան հողեր
հասկացություն Խմբագրել Wikidata
ԵնթակատեգորիաԽոտհարքներ
 • տափաստան Խմբագրել Wikidata
Թեմայով վերաբերում էդաշտ, գյուղատնտեսություն Խմբագրել Wikidata
ԵրկիրԽՍՀՄ Խմբագրել Wikidata
Նշանակալից իրադարձությունVirgin Lands campaign Խմբագրել Wikidata
Աղուտներ Արարատյան դաշտում (Սիփանիկ համայնքի մոտ)

Կարելի է առանձնացնել խոպան հողերի հետևյալ տիպերը.

  1. Տափաստանային խոպան՝ սևահողերի և շագանակագույն հողերի սահմաններում, ունի համատարած բնական խոտածածք։
  2. Հարավային տափաստանների և կիսաանապատների խոպան հողեր, գտնվում են ուժեղ երաշտի, բաց շագանակագույն, գորշ և մոխրագույն հողերի շրջաններում, պատված են նոսր խոտային և կիսաթփուտային բուսականությամբ։ Դրանցից կան Կենտրոնական և Հարավային Ղազախստանում, Միջին Ասիայում, Ադրբեջանում, Հայաստանի որոշ շրջաններում։ Հողն այստեղ աղքատ է հումուսով, խոնավությունն անբավարար է։
  3. Գետահովտային հողեր, հանդիպում են տարբեր բնական գոտիներում (մեծ մասամբ ոչ սևահողերում)։ Հարուստ են հումուսով, ունեն բավարար խոնավություն։ Հաճախ ճահճացած են՝ ծածկված թփուտով և անտառով։ Իրացման համար անհրաժեշտ է դրանք չորացնել և մաքրել ծառերից։
  4. Տարբեր տիպի տորֆաճահճային հողեր, ընդարձակ զանգվածներ կան Ռուսաստանի եվրոպական մասի ոչ սևահողային գոտում, Բելառուսիայում, Մերձբալթիկայում, Ուկրաինայում, Սիբիրում, Հեռավոր Արևելքում, Վրաստանում (Կոլխիդա) և այլուր։
  5. Անջրդի մարգագետիններ և արոտավայրեր, գտնվում են գլխավորապես ճահճա-պոդզոլային տիպի հողերի սահմաններում։
  6. Մանրանտառով և թփուտներով պատված հողեր, մասամբ օգտագործում են որպես արոտավայր։ Տարածված են Սիբիրի և Հեռավոր Արևելքի տայգայի ու ենթատայգայի շրջաններում։ Խոպան հողերի ոչ մեծ զանգվածներ կան մերձարևադարձային պոդզոլների ու կարմրահողերի սահմաններում։

Հայաստանում կան անմշակ կիսաանապատային, քարքարոտ հողեր և աղուտներ։

Նկարագրություն

խմբագրել

Սակավաբնակ տափաստանային շրջաններում վարելահողերի մի մասը թողնվել է խոպան և փոխարենը վարել են նախկինում Խոպան թողնված հողամասերը: Կարճաժամկետ (8-15 տարի) Խոպանը տափաստանային շրջաններում անվանում են ցելադաշտ, իսկ անտառատափաստանային շրջաններում՝ անդրհարոս: Առաջին 2-3 տարիներին խոպանում աճում են 1-2-ամյա բույսեր (մոլախոտային հարոս), հաջորդ 5-7 տարվա ընթացքում տիրապետող են ընդերացողունավոր բույսերը (գլխավորապես սեզը), որոնք հողի խտացմանը զուգընթաց փոխվում են նախփուխր թփային, ապա՝ լրիվ թփային խոտաբույսերով (շյուղախոտ և այլն): Փետրախոտի հայտնվելուց հետո Խոպանը ստանում է խամուխոպանի հատկանիշ: Հետագայում աճում է մարգագետնային և տափաստանային պայմաններին բնորոշ բուսականություն:

Խոպանի մանրակրկիտ մշակման դեպքում դրանք հնարավոր է 3-4 տարի անընդհատ օգտագործել գարնանացան ցորենի և այլ հացաբույսերի մշակության համար: Այնուհետև ներմուծում են 3-5-դաշտյա ցանքաշրջանառություններ՝ մաքուր ցելի և ցորենի շարային տեղաբաշխմամբ: Խոպանի (նաև խամուխոպանի) առաջին մշակման ժամանակ նա խախոփիկ ունեցող գութանի միջոցով կատարվում է խորավար՝ խնամքով ճմերը լցափակելով ակոսի հատակում: Լավ արդյունք է տալիս Խոպանի վարը վաղ գարնանը (քանի դեռ խոնավություն կա) կամ ըստ մաքուր ցելի տիպի հետագա մշակմամբ՝ ամռան սկզբում: Հետագա տարիներին յուրացված հողերում (հատկապես՝ թեթև հատիկաչափային կազմով) կիրառվում են հողի հողապաշտպան մշակում՝ հարթակտրիչներով և այլ անխոփաթև գործիքներով:

Խոպանի շերտն առավել մեծ արժեք է ներկայացնում կարծր ցորենի և կորեկի համար:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 7